Զրուցակիցս ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանող Արտյոմ Համբարձումյանն է: Արտյոմը բավականին ակտիվ է ԵՊՀ ուսանողական կառույցներում:
1.Առավոտը սկսում եմ...
-Աչքերս հենց բացում եմ, մի հատ լայն ժպտում եմ
2. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Հնդկաձավար /ծիծաղում է/
3.Ասա ինձ՝ չես կարող և, ես...
-Կանեմ դա մինչև մինչև վերջ
4.Ես երբեք չեմ թաքցրել, որ…
-Շուտ եմ հավատում մարդկանց
5.Ըստ իս աղջիկները սիրում են…
-Սերոտոնինի դոֆամինի ու էնդորֆինի բարձր ակտիվության դեպքում /ծիծաղում է/
6.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք հիմա
-Շեռլոք Հոլմսի
7.Հայաստանում հնարավոր է...
-Հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր դեղատանը հարցնում ես` էս մոմիկը հաց ուտելուց առաջ են խմում թե հետո /ծիծաղում է/
8.Երևանում Ձեզ ամենահարզատ վայրը
-Տունս և ԵՊՀ-ն
9.Ինչ կանեք, եթե Ձեզ նվիրեն դեղին Թիկ-թակ
-Կուտեի: Դեղին գույնի ցանկացած նվեր ստանալիս ուրախանում եմ /ծիծաղում է/
10.Գուցե ես սխալվում եմ, բայց...
-Անսխալ ու իդեալական մարդիկ չկան
11. Հայելու առաջ...
-Նկարվել չեմ սիրում /ծիծաղում է/
12.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր…
- «Ժպտա կյանքին»
13.Ձեր առաջին բջջային հեռախոսը
-Անտենայով ու դեղին էկրանի գույնով Սիմենս/ծիծաղում է/
14.Կյանքը ձանձրալի է առանց ...
-Ընտանիքի ու սիրելի մարդկանց
5.Իմ ամենասիրելի զբաղմունքը...
-Խաղալ վոլեյբոլ