Yelaket.am-ը գրում է
Իհարկե, դեղատոմսով դեղեր վաճառելու գաղափարի դեմ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինքս այդ գաղափարի կողմնակիցն եմ, բայց «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ արտահայտությունը», ըստ երևույթի, առողջապահության նախարարությունում չեն լսել։
Հիշենք, ևս մեկ հին ասացվածք. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել» ․ ահա այսօր ես տեսա, զգացի և բախվեցի այդ օրենքի բացերին և դրանց հետևանքով առաջացող խնդիրներին։
Պարբերաբար բժշկիս հետ հետազոտությունների արդյունքում գիտեմ, թե ինչ խնդիրներ կան ինձ մոտ և այսօր, կարևոր հաղորդումից առաջ, ինքնազգացողությունս վատացավ։ Բժշկիս հետ զանգով ևս մեկ անգամ խոսեցի, քանի որ քաղաքում չէ։ Բայց դեղատանն ինձ անակնկալ էր սպասվում, այն դեղը, ոը ես պետք է գնեի դեղատոմսի առկայություն էր պահանջում։ Ի՞նչ անել հարցը, կանգնեց որպես անլուծելի խնդիր, և միակ, բայց ժամանակավոր լուծումը շտապ օգնություն կանչելն էր։ Առաջին օգնության աշխատակիցներն արագ փորձեցին օգնություն ցուցաբերել, բայց խնդիրը չլուծվեց, քանի որ այդ դեղերի կիրառում արգելված է նաև առաջին օգնությանը։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ