Durun lütfen yüklemiyor...

Profil

Devlet kurumu
Վանաձորի N 27 դպրոց
hayarpi.sargsyan@yandex.ru
032260179
ՀՀ. ք.Վանաձոր,Տարոն 4
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի կենտրոնական մասում է գտնվում աղյուսակերտ մի կառույց, որն իր վեհապանծ տեսքով հաստատում է աննկուն ոգու մասին ճշմարտությունը, հաստատում է բարեկամության խորհուրդը:Այդ կառույցը թաղամասի Ղ.Ալիշանի անվան թիվ 27հիմնական դպրոցն է,որի դռները միշտ բաց են սովորողների համար,և որի ներսում խնկաբույր աղոթքի նման տարածվում է մեսրոպյան այբուբենը :
Թիվ 27 հիմնական դպրոցը կառուցվել է 1988 թվականի երկրաշարժից հետո` 1991թ. երբ ամբողջ աշխարհը օգնության ձեռք էր մեկնել հայ ժողովրդին,դպրոցի կառուցման գործում իրենց ուժն ու եռանդը ներդրեցին նաև ուկրաինացի շինարարները:
Կարճ ժամանակամիջոցում պատրաստ էր տիպային մի շենք:Շենքն ունի ժամանակակից դպրոցին հատուկ հարմարությունները` կաբինետներ,սպորտային դահլիճներ,հանդիսությունների դահլիճ, ընդարձակ դասասենյակներ, գրադարան, ճաշարան, արհեստանոցներ, գործում է կաթսայատուն,
որն ապահովում է շուրջօրյա ջերմություն: Հարստացվել են համակարգչային դասարանը,գրադարանը,դպրոցական կյանքն աշխուժացնում է գործող ռադիոհանգույցը,իսկ բարձր մակարդակով կազմակերպած միջոցառումները խոսում են այն մասին,որ դպրոցն ունի հզոր ներուժ: Բանիմաց և փորձառու ուսուցիչների սաները բարձր են պահում հարազատ կրթօջախի անունը:Դպրոցի շրջանավարտներից շատերը արդեն բժիշկներ են,մանկավարժներ,դերասաններ,զիվորականներ,որոնք ամեն անգամ հպարտությամբ ու մեծարանքով են խոսում իրենց դպրոցի մասին:Դպրոցը հիմնադրման օրվանից մինչև 2009թ. եղել է միջնակարգ, 2009թ. դարձել է հիմնական:
Դպրոցը ղեկավարում է Գարեգին Քարհանյանը:
2557117
15.03.2012
RSS Feeds