Տաղանդավոր Հայուհիներ խմբի հիմնադիր` Հայուհի Սարգսյան Արմինեն, Ֆեսբուքյան հարթակում ստեղծել է մի խումբ, որտեղ կին ձեռներեցներն են, և յուրաքանչյուրը իր տաղանդն է ներկայացնում։ Սա այն եզակի խմբերից է, որով անվերջ կարող ես հիանալ։ 85000 հայուհի իենց գեղեցիկ աշխատանքներն են ներկայացնում և անտարբեր չեն թողնում ոչ ոքի ։ Խումբը տարբերվող է, սիրված և միևնույն ժամանակ մոտիվացնող` նոր տաղանդներ բացահայտելու յուրաքանչյուրի մեջ։
Արմինեի հետ զրուցելու ընթացքում նա ասաց, որ խումբը ծառայում է իր նպատակին և խթանում է հայկական արտադրանքը։ Նաև բիզնես էջեր են զարգացնում գեղեցիկ Մրցույթների շնորհիվ։ Արմինեն նաև նշեց, որ խմբի հաջողության գրավականը ադմինական կազմի համերաշխությունն ու ջերմ մթնոլորտն է։ Նորանոր հաջողություններ ենք մաղթում խմբին և սպասում նորությունների: