Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐ․ ՔՈՉԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱԶԳԸ ՄԻ ՊԱՌԱԿՏԵՔ

20:42, pazar, 16 оcak, 2022
ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐ․ ՔՈՉԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱԶԳԸ ՄԻ ՊԱՌԱԿՏԵՔ
     ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐ․ ՔՈՉԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱԶԳԸ ՄԻ ՊԱՌԱԿՏԵՔ
     ԱՆԽՆԱ ՏԱՐԱԾԵՔ ԱՅՍ ՇԱՏ ԿԱՐևՈՐ ՎԻԴԵՈՆ
Ռևանշիստներ մինչ դուք Քոչի փողերով հաջողեցիք մտնել խորհրդարան և Խորհրդարանը ներսից պայթեցնելու առաքելությամը ստանձնելով ամեն ստոր քայլի դիմում եք Վարչապետին տապալելու համար և կեղծ հայրենասիրության քողի տակ արդարացնում եք ձեր գործողությունները, այնինչ հայրենիքում չծնված, հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու գտնվող մեր հայազգի իրական հայրենասերները՝ Ավագովն ու ՆԱՏՕ-ի ռազմածովային զորքերի հրամանատար Ջեֆրի Հարիգյանը, և շատ շատերը, ովքեր ոչ մի կերպ չեն համակերպվում Արցախի կորցրած տարածքների հետ, նրանց կռիվը ոչ թե Նիկոլի դեմ է, այլ մեր իրական թշնամու՝ Ալիևի, Էրդողանի․ովքեր ոչ միայն Արցախն են ուզում ամբողջությամբ, այլ հեռահար նպատակներ ունեն գրավել Զանգեզուրն ու անգամ Սևանն ու Երևանը․․․ վստահ եմ, որ նրանց շատ հայրենասերներ կմիանան․․․ Նրանք տարբեր ծրագրեր են մշակում միավորվելու և հետ բերելու մեր կորցրած տարածքները․․․ դու՛ք, որ ամբողջ օրը խորհրդարանում ռազբիրատների մեջ եք, վստահ եմ ձեզ Արցախի կորուստը չի էլ հետաքրքրում, դուք ուղղակի հավաքագրված եք Քոչի կողմից իշխանափոխության հարցում հաջողացնելու և ձեր դեմ բացել է փողի քսակը․․․ երբ Քոչը ձերբակալվի, կամ արտաքսվի երկրից ու ձեր ֆինանսավորումը դադարեցվի, դուք ձկան նման կպապանձվեք, ի՞նչ հայրենասիրություն, ի՞նչ բան․խորհրդարանի մի անկյունում կուչ կգաք․․․ ինչպես մեծն Շիրազն էր ասել «Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա» խսքը հայրենիքի մասին է, իսկ ձերը լեզվի վրա է այդ հայրենիքը, հայրենասիրությունը, ոչ սրտի մեջ, ․․․ դուք լավ էլ իմանալով, որ Քոչը թուրքի տղա է աջակցում եք, բա չե՞ք տեսնում, որ նրա համար մահու և կենաց խնդիր դարձած այդ ձգտման, իշխանության գալու մոլուցքի տակ ի՞նչ է թաքնված, ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում․ ի՞նչ երաշխիքներ ունեք, որ թուրք Քոչն այն մարդն չէ՞, որ աջակցում է, օգնում Ալիևին ու Էրդողանին հասնելու մեծ թուրանի՝ Պանթյուրքիզմը կյանքի կոչելուն՝, Հայաստանը կործանելու հաշվին դառնալու Թուրք ազգի հերոսը․ հեչ պատահական չէ, որ Քոչի համար իշխանության հասնելը դարձել է մահու և կենաց խնդիր և թալանածն հանել է ասպարեզ և ձեզ նման ծախվածներով օգնում եք նրան․․․ ամոթ ձեզ ․առաջինը ծախված դաշնակներին և բոլոր խորհրդարան մտած ռևանշիստներիդ․․․ եթե հայրենասիրությունը ձեր սրտի մեջ լիներ, նման ծրագիր չէիք մշակի, որ թուրք Քոչին ու Սերժին աջակցեիք, նրանց պարտքերը փակվելու համար նման դավադիր քայլի ձեր մասնակցությունը չէիք ունենա․ ահա այդ ծրագիրը․ Արցախում պաատերազմ պետք է լինի, դավադրությունը պետք է կազմակերպի Ղարաբաղյան կլանից Վիտալի Բալասանյանն ու նրա ենթակաները, իսկ դրան զուգահեռ, և՛ պատերազմ, և՛ հեղաշրջում միաժամանակ, որ հանկարծակի բերեք իշխանությանը, դեռ պատերազմի պարտության լուրը տեղ չէր հասել ազատության հրապարակը ապահովեցիք լցնել հեղաշրջման համար փողոց դուրս եկած ծախված ցուցարարներով․․․ չմոռանամ ասել, որ դա Վզգոյի կազմած ծրագիրն էր, բոլոր ժամանակներում նրա մոտ են նման գաղափարներ ծնվում․ կայծակնային գրավել Ազգային ժողովի շենքը և որպեսզի 100 տոկոսով հաջողացնեին հեղաշրջումը, Վզգոն հասել էր Արցախ, հանդիպել գեներալների հետ, պահանջել, որ չկռվեն և ռազմական հեղաշրջում իրականացվի․․․ ձեր այդ դավադրությանը մասնակից դարձրեցիք նաև 17 կուսակցությունների․․․ Դուք ոչ թե այդ պահին պետք է լինեիք ազատության հրապարակում այ դասալիքներ, այլ՝ Արցախում, արցախում պատերազմ էր, դեռ չէր ավարտվել, թեև Սեյրան օհանյանը 3 օր առաջ էր լքել Շուշին, որ այսօր պատասխանատվություն չկրի Շուշիի հանձման համար․․․ Եթե լիներ Ստալինյան ժամանակները ձեզ բոլորիդ կկանգնեցնեին մի պատի տակ և մի համազարկով բոլոր դավաճաններիդ կմաքրեին մեր երկրից․․․ Ինչու՞ եք հիմա Նիկոլին Կապիտուլյանտ և հող տվող պիտակում, դուք չէ՞ք այդ ծրագիրը մշակել, որ պատերազմով հողերը պետք է տրվեն ու Վիտալիկների օգնությամբ այդ դավադրությունը կյանքի կոչեցիք սուտի հայրենասերներ, հենց դուք Արցախը ծախեցիք Քոչի ցուցումով, նրա արյունով ձեռք բերված փողերի մեռածներ, հիմա էլ լցվել եք խորհրդարան Քոչի ցուցումնեով ձեր ստոր առաքելությունն եք ուզում կյանքի կոչեք, չի ստացվելու․ փառք Աստծո ժողովուրդս թացը չորից ջոկեց, ասեմ որ դրա մեջ իմ լումման էլ քիչ չի, պատերազմից անմիջապես հետո, նոյեմբերի 10-ին մամուլում և յութուբում տարածվեց իմ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, վերլուծությունը, թե իրականում ինչ է կատարվել Արցախում պատերազմական օրերին, և որ այս պատերազմը 2 ազգադավ նախագահների Արցախի ծախված հողերի պարտքերը փակվելու համար էր, իսկ որ այդ հողերը վաղուց էին ծախված Քոչի ու Սերժի կողմից շատ վաղուց իմ տարբեր հոդվածներում եմ գրել․ հատկապես՝ 2016-ի ապրիլյան 4 օրյա պատերազմից հետո, երբ հունիսին Պետերբուրգում պետք է տեղի ունենար Սերժ-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, Լևոնը Սերժին հրավիրեց իր տուն և հորդորեց առաջնորդվել «Մադրիդյան սկզբունքներով», այն դեպքում, երբ հենց առաջին վերլուծողն ու դատապարտողը այդ արձանագրությունների եղել էր հենց ինքը՝ Լևոնը և ի՞նչ էր մնում Ղումարբազ Սերժին, ստանալով Լևոնի դաբրոն, կուլիսներում գործարք կնքվեց․ տեսնելով հանդիպման ավարտի հրաժեշտի ձեռքսեղման լուսանկարը, Ալիևի ժանգոտ դեմքը երջանկությունից ճառագում էր․․․ գրեցի «Ի՞նչ էր կատարվել կուլիսներում» հոդվածս և չսխալվեցի․․․ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնեմ բոլոր այն կռված տղաներին ու հրամանատարներին, որ ինձ օգնեցին յութուբում տեղադրվաած իրենց լայվերով, հատկապես գեներալ Գագիկ Մելքոնյանին, որ բացահայտեցին, թե ի՞նչ դավաճանություն էտեղի ունեցել Արցախում․․․բայց քանի կանք հայի ազնիվ գենը մաքուր պահողներս, միշտ և ամենուր պայքարելու ենք ձեր դեմ, որ ծիլեր չտաք, որ չաճեք, չբազմանաք, որ դուք քոքից չորանաք, , ,
Այո, Ավագովի, Ջեֆրի Հարիգյանի, Անդրանիկ Դովլաթյանի, Գոռ Ամատունու, Ռոման Բաբայանի մեջ հայի ազնիվ գենն է խոսում, հայի չծնկող, անկաշառ տեսակի, այն հայի, թե աշխարհի որ ծեգում էլ ծնված լինի, ինքն իրեն պահանջատեր է զգում և ահա ապացույցը, , , իսկ դուք Քոչի շուրջը բոլոր հավաքվածներդ փողի պահանջատեր եք, ոչ հայրենիքի․․․
հպարտ եմ, որ ՆԱՏՕ-ում նման հայ ազգի գեներալ ունենք․․․
Խորհրդարան մտած թափթփուկներ, լսեք ու մի քիչ հայացեք, ոչ թե երկիրը քանդող, հանցագործ մարդասպանի փողերի համար ազգը պառակտեք․ Արցախցուն հանեք Հայաստանցիների դեմ ու ձեր թուրք առաջնորդի հրահանգները կատարեք, այլ թիկունք կանգնեք մեր ազնիվ, նվիրյալ վարչապետին․․․ այս ճակատագրական պահին արդեն մեկ տարի է, մտել եք խորհրդարան և հաշիվներ եք մաքրում և փորձում եք ապացուցել ձեր չեղած հայրենասիրության չափը, ուզում եք ապացուցել, որ դուք ամենահայրենասերներն եք և այս բանավեճերն էլ արդարացնում եք իբր թե Արցախի հողերի կորստի ցավից եք պայքարում իշխանությունների՝ կոնկրետ մեր վարչապետի դեմ ու մենք էլ հավատացի՞նք․․․ ինչ ողորմելի եք, ձեր ռևանշիստական քայլերը քողարկում եք կեղծ հայրենասիրությամբ, ու դուք գիտեք ժողովուրդն էլ այդքան միամի՞տ է, ձեզնից ի՞նչ հայրենասերներ, դուք ընդամենը դերասաններ եք, փողով ձեր դերն եք խաղում, սցենարի հեղինակները Քոչն ու Սերժն են, դուք ուղակի ձեզ տված թեման եք խաղում սցենարի շրջանակներում․․․դեռ աչքերիս առաջ են հետպատերազմական ցույցերի տեսարանները՝ Վզգոյի ցուցումները՝ ջարդել, փշրել տիրել, բա հայրենասիրության բոցերի մեջ այրվող, Գեղամիկի, Իշխանիկի և մյուսների հայրենասիրության դոզայի բարձր չափաբաժնի՞նը, ինքնահրկիզման հասնող կապիկությունները, որպեսզի բնակաան ֆոն ապահովեն․․․ հատկապես, երբ ոստիկանից վախեցած Իշխանիկին ոնց էին փախցնում, բա ոստիկանից վախեցած նման մարդը գնար Արցախ ի՞նչ աներ, շատ -շատ մի ապահով տեղ թաքնվեր․․․ Խորհրդարան մտած ռևանշիստներ, եթե մի փոքր ինքնասիրություն, արժանապատվություն ունենաք, բոլորդ էլ լավ իմանալով, որ Քոչը թուրքի տղա է, նրա հրահանգները չեք կատարի, որ այս թուրքի տղային կրկին իշխանության բերեք, այն դեպքում, երբ լավ գիտեք, որ անկաշառ ժողովուրդը նրան ատում է․․․ ձեզ էլ հետը․․․ինչքա՜ն ուժեղ է ձեր փողի մոլուծքը, որ այս ամենն իմանալով, չեք հրաժարվում նրա խամաճիկը լինելուց․․․, ձեր երեխաներին Քոչի հայի արյունոտ փողերով եք կերակրում․ բա դուք հա՞յ եք․․․

    
    
Վերջում ասեմ․ հարգելի Ավագով, Ջեֆրի Հարիգյան, Գոռ Ամատունի, Անդրանիկ Դովլաթյան, Ռոման Բաղդասարյան և էլի շատերը կան․․․ուրախ եմ, որ հայ ազգն ունի ձեզ, ձեզ պես հայրենասեր որդիներ, դուք հայի գենի իսկական կրողներն եք, Հպարտանում եմ ձեզանով․․․ խորին հարգանքներս բոլորիդ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1549 | 0 | 0
Facebook