Durun lütfen yüklemiyor...
Թվիթեր

Makaleler

«Ես չեմ փախչում, այլ իմ շահին եմ հետամտում, իսկ այն հիմա իմ հետևում է, և ես նրանից առաջ եմ անցել»

22:45, perşembe, 13 оcak, 2022
«Ես չեմ փախչում, այլ իմ շահին եմ հետամտում, իսկ այն հիմա իմ հետևում է, և ես նրանից առաջ եմ անցել»

Գրագետ խոսքի հարգն իմացող Դեմետրիոսի որդին՝ Անտիգոնոսը (գահակալել է մ.թ.ա. 277 – 239 թթ.), հոր փրկության համար ինքնազոհաբերման ու տարածքային զիջումների պատրաստ անձնավորություն է եղել:

Այդ մասին է վկայում թեկուզ հետևյալ փաստը: Նրա հայրը, երբ գերի է ընկել Սելևկյաններին, ընկերոջ միջոցով որդուն հանձնարարել է չհավատալ իր ձեռքով գրված որևէ հանձնարարականի, որովհետև դրանք Սելևկոսի հարկադրանքի ներքո են գրված լինելու ու նրան չզիջել ոչ մի քաղաք: Մինչդեռ Անտիգոնոսը Սելևկիոսին նամակ է գրել՝ խոստանալով տալ իր ամբողջ երկիրը, հրաժարվել իշխանությունից ու գերի հանձնվել, միայն թե Սելևկոսն ազատ արձակի իր հորը՝ Դեմետրիոսին:

Անտիգոնոս 2-րդին բնորոշող ևս մի քանի հիշատակություն:

-Երբ նա նախապատրաստվել է Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի զորահրամանատարների դեմ ծովամարտի և իր նավի ղեկակալն ասել է նրան, թե թշնամու նավերն ավելի շատ են, Անտիգոնոսը պատասխանել է. «Իսկ դու մտածե՞լ ես, թե ես ինքս քանի նավ արժեմ»:

-Ճակատամարտերից մեկում պարտվելուն մոտ լինելով՝ նա զորքին հրամայել է նահանջել ու որպեսզի մեղմի իր հրամանի թողած բացասական տպավորությունը, հավելել է. «Ես չեմ փախչում, այլ իմ շահին եմ հետամտում, իսկ այն հիմա իմ հետևում է, և ես նրանից առաջ եմ անցել»:

-Երբ խիզախ հոր զավակ մի երիտասարդ, որն առանձնապես ոչնչով աչքի ընկած չի եղել, պահանջել է, որ իրեն վարձատրեն հոր ստացած վարձատրության չափով, Անտիգոնոսն ասել է. «Իսկ ես, երիտասարդ, ռոճիկ ու նվերներ տալիս եմ ոչ թե հայրական, այլ՝ անձնական խիզախության համար»:

-Երբ մահացել է նրա սիրելի փիլիսոփա Զենոնը, որին Ատիգոնոսը բոլոր փիլիսոփաներից ամենամեծն է համարել, նա կազմակերպել է փիլիսոփայի ճոխ թաղումը և ասել է, թե հիմա այլևս չկա մեկը, որ տեսնի իր սխրանքները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
898 | 0 | 0
Facebook