Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Տանիքի ծածկերը և դրանց տեսակները:

Info B
Yazar:
Info B
14:46, salı, 14 aralık, 2021
Տանիքի ծածկերը և դրանց տեսակները:

Ծալքաթիթեղը (Պրոֆնաստիլը) մետաղական տանիքի ծածկերից ամենամատչելի և պրակտիկ տարբերակներից է, որն օգտագործվում է շինությունների տանիքների վերանորոգման, երեսպատման և պարսպապատման նպատակով:


    

Տանիքածածկման համակարգի հուսալիությունն ու ամրությունը կախված է ոչ միայն օգտագործվող տանիքի թիթեղների որակից կամ տեսակից, այլ նաև նրանից, թե որքան ճիշտ է կատարվում մոնտաժային աշխատանքները:


    

Միայն բոլոր տեխնոլոգիական ասպեկտների համապատասխանությունը կարող է երաշխավորել տանիքի բացարձակ դիմադրությունը բնության բոլոր քմահաճույքներին՝ լինեն հորդառատ անձրևներ, փոթորիկներ կամ ձյան առատ տեղումներ:


    

Եկեք պարզենք, թե ի՞նչպես ընտրել ծալքաթիթեղները:


    

Թե, ինչ տեսակի ծալքաթիթեղ ընտրել, կախված է կոնկրետ ինչ աշխատանքի համար է այն նախատեսված (օրինակ՝ տանիքի վերանորոգման, երեսպատման, պարսպապատման): Իսկ դրա համար կարևոր է իմանալ հետևյալ պարամետրերը՝ ինչ չափերի ծալքաթիթեղներ են անհրաժեշտ, որքան է ծալքաթիթեղի հաստությունը և ինչ չափի է ծալքաթիթեղի թմբի բարձրությունը:


    

Մետաղական ծալքաթիթեղների առավելությունը այլ տանիքածածկերի նկատմամբ


    

Ծալքաթիթեղները լինում են ցինկապատ և պոլիմերային գունավոր ծածկույթով, որոնք ունեն տարբեր ձևերի ալիքներ, որոնք կրկնվում են ամբողջ թիթեղի լայնությամբ:


    

Նման տանիքը առանձնանում է հետևյալ հատկանիշների շնորհիվ:

● Պաշտպանված է շուտափույթ ժանգոտումից և ունի գունավոր ծածկույթի հնարավորություն: Առաջատար արտադրողների լավագույն արտադրանքներն ունեն 50 տարի ժամկետ:

● Ոնի բազմակի օգտագործման հնարավորություն, ինչը չի կարելի ասել փափուկ տանիքների մասին։

● Տեսակների և գույների մեծ ընտրության հնարավորություն:


    

Լրացուցիչ ծածկույթ ժանգի պաշտպանության համար


    

Ժամանակակից ծալքաթիթեղները արտադրվում են սառը գլանվածքով՝ բարձրորակ ցինկապատ պողպատից: Ցինկն այստեղ անհրաժեշտ է, քանի որ այն լավ է պաշտպանում արտաքին միջավայրի ազդեցությունից, սակայն բացի այդ, լինում են նաև պաշտպանված պոլիմերային ծածկույթներով։ Ժամանակակից ծածկույթներն ապահովում են ոչ միայն գրավիչ տեսք, այլև զգալիորեն բարելավում են դրա մեխանիկական հատկությունները, պաշտպանում են եղանակային ազդեցությունից և տալիս են դիմացկունություն:


    

Պրոֆնաստիլի ծալքերի տեսակները


    

Ժամանակակից ծալքաթիթեղները վաճառվում են տարբեր չափերի և պրոֆիլային ձևերի: Տանիքի համար ծալքաթիթեղ ընտրելը դժվար չէ, պարզապես պետք է ընտրել մետաղի հաստությունը և պրոֆիլավորման բարձրությունը, որպեսզի դրանք համապատասխանեն Ձեր շինության առանձնահատկություններին:


    

Այսպիսով, այսօր ծալքավոր թիթեղները արտադրվում են հետևյալ ծալքերի ձևերով՝


    

Ալիքաձև: Նման թիթեղը ունի սինուսոիդային լայնական կտրվածք։ Ալիքաձև ծալքերով թիթեղները շինարարության մեջ գործածվել եմ 19-րդ դարի վերջին։ Թիթեղից պատրաստված նման տանիքը առանձնահատուկ էսթետիկ տեսք ունի, որը շատ բարձր է գնահատվում դիզայներների կողմից:


    

Տրապեզոիդային: Նման թիթեղը ապահովում է ծալքաթիթեղի առավելագույն կոշտություն և դիմադրողականությունը: Գլանվածքի այս ձևը հայտնվել է 20-րդ դարի սկզբին։ Այս պրոֆիլը գործնականում ավելի դիմացկուն է, ունի բարձր կրող հզորություն և դժվար չէ մոնտաժման համար: Այն մինչ օրս ծալքաթիթեղների ամենատարածված ձևն է:


    

Եզրափակենք:


    

Ժամանակակից պրոֆնաստիլները արտադրվում են տարբեր հաստություններով, ծածկույթներով և թերթերի լայնությամբ։ Եվ յուրաքանչյուր առաջադրանքի համար հարմար է իրեն բնորոշ տեսակը կամ տեսքը։ Կարևոր է այն գնելիս հաշվի առնել այն պարամետրերը, որոնք պետք են հենց ձեր առջև դրված խնդիրը լուծելու համար:

Kaynak: goldshin.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2019 | 0 | 0
Facebook