Գիտե՞ք արդյոք…
2002 թվականի հունվարի 27-ից 2006 թվականի հունվարի 27-ը պաշտոնավարած Հոնդուրասի նախագահ Ռիկարդո Ռոդոլֆո Մադուրոն իր հայրենակիցներին զարմացրել է նրանով, որ պաշտոնակալության արարողությունից հետո նախագահական պալատ է գնացել իր անձնական մեքենայով, իսկ հետո իր չինովնիկներին ստիպել է հետևել իր օրինակին: *** Լավրենտի Բերիան ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար է նշանակվել1938 թվականի դեկտեմբերին, այսինքն այն ժամանակ, երբ 1937 թվականի բռնաճնշումներն արդեն ավարտվել էին: *** Ցարական Ռուսաստանի վարչական ամենախոշոր միավորները՝ նահանգները (գուբերնիա), հեղափոխությունից հետո ԽՍՀՄ-ում պահպանվել են մինչև 20-ական թվականների վերջը: *** 1999 թվականին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել «Ռոսսելմաշ» և Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային թիմերի հանդիպումը: Մինչ հիշյալ թվականը եվրոպական բոլոր հանրահայտ թիմերն իրենց հանդիպումները ռուսական ակումբների հետ անցկացրել են միայն Մոսկվայում: *** Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին 1980 թվականին դարձել է Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության չեմպիոն (ազատ ոճի ըմբշամարտ): *** Օսերենի արդի գիրը ստեղծվել է 1844 թվականին, կիրիլիցայի հենքի վրա, ազգությամբ ֆինն ռուսահպատակ Ալեքսանդր Շեգրենի կողմից: *** Ռուսերենում «а» վերջավորությունը ցույց է տալիս՝ 1.երկրորդ հոլովման գոյականների հոգնակի թիվ (город – города'), 2.գոյականների սեռական հոլով (дом – до'ма), 3.անցյալ ժամանակի գոյականների իգական սեռ (видел - видела): Լեզվի այսպիսի ամենափոքր, բայց բազմանշանակ միավորները կոչվում են «օմոմորֆեններ»: *** Մոսկվայի մետրոպոլիտենի գնացքները շառավղային ուղիներով դեպի կենտրոն ընթանալիս կայարաններն ազդարարվում են տղամարդու ձայնով, իսկ կենտրոնից դեպի ծայրամասեր՝ կանացի ձայնով: Օղակաձև ուղեգծերով ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ ընթանալիս կայարաններն ազդարարում է տղամարդու ձայնը, իսկ կնոջ ձայնը կայարաններն ազդարարում է ժամացույցի սլաքին հակառակ ընթացքի դեպքում: *** Ռուսերենի «паровоз» եզրույթի գյուտն արել է 19-րդ դարի կեսերին հրատարակվող «Северная пчела» թերթի խմբագիր Ն. Ի. Գրեչը: Մինչ այդ բառի գյուտը паровоз-ին անվանել են «самокатная паровая машина», «паровая фура», «паровая телега», «пароходка» և նույնիսկ «пароход»: *** Ցարսկոյե սելոյի լիցեյում Ա. Պուշկինի հետ սովորած և ընկերացած դեկաբրիստ բանաստեղծ Վիլհելմ Կլյուխելբեկերը Դեկաբրիստների ապստամբության ժամանակ եղել է Սենատի հրապարակում, փորձել է սպանել ցարի եղբորը: Ապստամբության պարտությունից հետո նա փորձել է փախչել արտասահման, բայց կալանավորվել է ու դատապարտվել մահապատժի: Սակայն մահապատիժը փոխարինվել է բանտարկությամբ: Տասը տարի բանտում պատիժը կրելուց հետո աքսորվել է Սիբիր, որտեղ կուրացել է ու մահացել թոքախտից: |
Abone ol ve malalelerin yayınla: