Durun lütfen yüklemiyor...
Թվիթեր

Makaleler

Տաղանդավոր հայուհիները

news.em
Basın sekreteri:
news.em
19:18, salı, 30 kasım, 2021
Տաղանդավոր հայուհիները
     Տաղանդավոր հայուհիներ` խումբ, որը երկու տարվա մեջ մի հարկի տակ հավաքեց 70 հազար հայուհու։ Եւս մեկ անգամ բացահայտեց, որ հայ կինը բացառիկ տաղանդավոր է։ Խումբ, որը խթանեց հայկական արտադրանքը։ Խմբի ադմինիստրացիան ջանք ու եռանդ չխնայեց, որ յուրաքանչյուր ոք կարողանա ներկայացնել իր տաղանդը` սկսնակից մինչեւ պրոֆեսիոնալ։ Այստեղ օրական ներկայացվում են հարյուրավոր աշխատանքներ` ասեղնագործություն, ֆուրշետ, տորթերի ձեւավորում, դիմահարդարում, մատնահարդարում, վարսահարդարում, բանաստեղծություններ, կավեգործություն, ուլունքագործություն եւ այլն։ Խումբը օգնում է բիզնես էջերին զարգանալ, ունենալ հետեւրդներ, որն իրենից ենթադրում է նաեւ պոտենցիալ հաճախորդներ։ Խմբում կազմակերպվում են բազմաթիվ մրցույթներ` գեղեցիկ նվերներով, իսկ այժմ էլ՝ խմբի անդամներին ուրախ ու տոնական տրամադրություն հաղորդելու համար կազմակերպվել է Գաղտնի Սանտա խաղը, որտեղ հայուհիները միմյանց են ուղարկում գեղեցիկ, ամանորյա նվերներ։
     Այս խումբը լավագույններից է ֆեյսբուքյան հայկական տիրույթում ու դրա մասին վկայում են խմբում օր օրի ավելացող հայուհիներն ու նրանց անկրկնելի տաղանդները։
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1186 | 0 | 0
Facebook