Մ.թ. 3-րդ դարում ապրած հույն մաթեմատիկոս, «հանրահաշվի հայր» համարվող Դիոփանտոս Ալեքսանդրիացին Մետրոդորոս անունով մի աշակերտ է ունեցել, որը բանաստեղծական ձևաչափի մեջ դրված թվաբանական խնդիրների ժողովածու է կազմել: Այդ խնդիրներն իրար նման են ու այնքան էլ դժվար չէ դրանց լուծելը:
Դրանցից առաջինը բանաստեղծը նվիրել է իր ուսուցչին: Ահա՛ այն.
Դիոփանտոսի տապանագիրը
«Այստեղ թաղված է Դիոփանտոսը.
Հիացի՛ր մեծ հրաշքով.
Այս տախտակի թվերը
Կասեն հանգուցյալի տարիքը:
Աստվածների կամոք
Նա իր կյանքի վեցերորդ մասը
Որպես երեխա ապրեց:
Եվ վեցերորդի կեսին
Նրա այտերին աղվամազ աճեց:
Կյանքի յոթերորդ մասն անցավ, և նա ընկերուհու հետ նշանվեց:
Նրա հետ հինգ տարի ապրելով,
Իմաստունը որդու սպասեց:
Խե՜ղճ որդի,
Նա հորից կրկնակի պակաս
Ապրեց աշխարհում,
Եվ դրեց նրան հուղարկավորության խարույկին:
Երկու անգամ երկու տարի
Հայրը ողբաց որդու մահը
և ապա իր վշտալի կյանքի ավարտին հասավ»:
Անհրաժեշտ է պարզել, թե քանի տարեկանում է մահացել Դիոփանտոսը: