Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանրային դասախոսություն։ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան-200

09:02, pazartesi, 29 kasım, 2021
Հանրային դասախոսություն։ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան-200
    
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգշ․ Տ․ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ով երեք տարի զբաղեցրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրենի պաշտոնը, այսօր Հայաստանի ազգային գրադարանում ներկայացրեց Հնդկահայ գաղութը և հայոց մարդասիրական ճեմարանը թեմայով դասախոսություն։
Վարդապետ Բաղումյանը մի շարք հոդվածների և գրքերի հեղինակ է, որոնցից հատկապես հիշարժան է 2007 թվականին հրատարակված «Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները» արժեքավոր աշխատությունը։
Ուսումնասիրությունն անդրադառնում է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի երբեմնի հայաշատ քաղաքներում՝ Կալկաթայում, Չինսուրահում և Սեյդաբադում թաղված հայ հոգևորականների տապանաքարերի արձանագրություններին, նրանց կյանքին և գործունեությանը։ Այն նախատեսված է հայագետների, բանասերների և ընդհանրապես հնդկահայ գաղութի պատմությամբ հետաքրքրվողների համար։ https://is.gd/iy4367
--------------------------------------------------------------------------
Չինսուրայի Ս․ Հովհաննես եկեղեցին Բենգալիայի երկրորդ ամենահին եկեղեցու բակում, որը հիմնադրվել է 1695թվականին, գտնվում է Արցախի Գյուլիստան գավառի Մելիք-Բեգլարյան տոհմի ներկայացուցիչների գերեզմանները, ինչպես նաև Արցախի վերջին մելիքի որդու՝ Դավթի գերեզմանը։
Խոսելով հնդկահայ գաղթօջախի մասին՝ վարդապետ Բաղումյանը անդրադարձավ նաև Հնդկաստանում գործող եկեղեցիների պահպանությանը և հնդկահայ մշակութային կյանքին։
Ինչպես հայտնի է մշակութային կենտրոնը Հնդկաստանում եղել է Մադրասը, սակայն ժամանակի ընթացքում բնակչության թվի անկման հետևանքով մշակութային կյանքը աստիճանաբար տեղափոխվում է Կալկաթա։ 1920-ականների սկզբներին Կալկաթայում հիմնադրվել է «Հայկազյան մշակութային միությունը» ։ Սրան կից գործել են մի շարք ինքնագործ խմբակներ։ Մեսրովբ Սեթի ջանքերով 1909թ․ հիմնված «Մարդասիրական ճեմարանի շրջանավարտների միությունը» և «Կանանց բարեգործական միությունը» ։ 20-րդ դարասկզբին հիմնվել է հայկական «Մարզական ակումբը», որն ուներ ֆուտբոլի, հոկեյի, ռեգբիի, բասկետբոլի և այլ խմբեր։ Ճանաչվել է որպես երկրի լավագույն մարզական ակումբներից մեկը։
«...Հնդկահայերն ազգայինը պահելու համար հիմնել են եկեղեցիներ տարբեր մշակութային ընկերություններ։ Ցայսօր գործում են հայկական եկեղեցիներ Կալկաթայում (Սուրբ Նազարեթ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Երրորդության մատուռ), Բոմբեյում (Սուրբ Պետրոս առաքյալ), Մադրասում (Սուրբ Աստվածածին) ։ 18-րդ դարի վերջին դպրոցներ կային հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում։ 1821-ին հայերի նվիրատվությամբ հավաքված գումարով բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (1999-ին ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը), 1846-ին՝ Ս. Սանդխտյան դպրոցը, որին զուգահեռ գործել է հայ աղջիկների տնային դպրոցը, 1922-ին՝ Դավթյան օրիորդաց վարժարանը (1949-ին միավորվել է Հայոց մարդասիրական ճեմարանին) ։ 1843-60-ին հայկական դպրոց է գործել Մադրասում։ 1828-ին Հովհաննես Ավդալի ջանքերով Հայոց մարդասիրական ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը։ Գործել են մշակութային ընկերություններ՝ Օճանասփյուռ ժողովը (1815), Իմաստախնդրական միաբանությունը (1821), Արարատյան ընկերությունը (1945), ՀԲԸՄ Հնդկաստանի մասնաճյուղը (գործում է 1916-ից), Հայկական գեղարվեստասիրաց միությունը (1930), Մարզական միության ակումբը...» ։
Խոսելով Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի մասին, Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշեց, որ այն հանդիսանում է սփյուռքի ամենահին և ցայսօր գործող կրթական հաստատություններից մեկը, որը լուրջ դերակատարություն է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի պահպանման ու զարգացման գործում։ Ներկայումս հաստատությունում սովորող աշակերտների մեծամասնությունը Հայաստանից է, սովորում են նաև հայ աշակերտներ Իրանից, Իրաքից, Մյանմարից, Ռուսաստանից և հենց Հնդկաստանից:
Մեծ ցուցասրահում The Museum of Printing / Գրատպության թանգարանի նախաձեռնությամբ բացվեց Կալկաթայի հայկական տպարանները խորագրով ժամանակավոր ցուցադրություն։ Ցուցադրությանը ներկայացված էր ավելի քան 40 միավոր հնատիպ գրականություն։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2724 | 0 | 0
Facebook