Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանրային դասախոսություն

08:40, çarşamba, 24 kasım, 2021
Հանրային դասախոսություն
    
#Հանրային_դասախոսություն
     Նոյեմբերի 25-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա հանրային դասախոսություն՝ նվիրված Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման և գործունեության 200-ամյակին։
Բանախոս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան։
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը սփյուռքի ամենահին և ցայսօր գործող կրթական հաստատություններից է, որը լուրջ դերակատարություն է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի պահպանման ու զարգացման գործում։ Ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականին բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ։ 1999 թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ Հայոց Մարդասիրական ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնամակալությանը: Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը:
Ներկայումս հաստատությունում սովորող աշակերտների մեծամասնությունը Հայաստանից է, սովորում են նաև հայ աշակերտներ Իրանից, Իրաքից, Մյանմարից, Ռուսաստանից և հենց Հնդկաստանից:
Դասախոսությանը զուգահեռ ՀԱԳ փոքր ցուցասրահում կբացվի գրականության ցուցադրություն։ Կներկայացվեն Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Կալկաթայում ժամանակին գործող տպարանների՝ «Հայկական մարդասիրական ճեմարանի», «Ազգասիրի Արարատյան ընկերության», «Անգլիական Եպիսկոպոսական ճեմարանի», «Աւետ Ջնթլումեանի», «Խաչկեան Քահանայի», «Կ.Պոլսոյ Առևտրական սենեկի լրագրոյ», «Միսիոներների
     Յովսէփ Ստեփանոսեան», «Ս. Նազարէթ եկեղեցու», «Վիջէնեանի Արծիվ», «Օլիմպյան Պրես» ավելի քան 30 հրատարակություն՝ գրքեր և ամսագրեր։
Տերյան 72
     Մուտքը՝ ազատ
     #լեկտորիում_ՀԱԳ
     #lektorium_NLA
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2235 | 0 | 0
Facebook