Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» Հ/Կ-ն Եվրամիության հերթական նախագիծը կազմակերպեց Հայաստանում

21:39, cumartesi, 20 kasım, 2021
Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» Հ/Կ-ն Եվրամիության հերթական նախագիծը կազմակերպեց Հայաստանում

Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» Հ/Կ-ն Եվրամիության 3-րդ նախագիծը կազմակերպեց Հայաստանում
    
    

Օրերս Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում։ «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» խորագրով տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվեց Եվրոպական Միության բարձր հովանու ներքո:

Եվրոպայից և հարևան երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները հագեցած ու հետաքրքիր ծրագրով կարողացան ստանալ նոր գիտելիքներ, ունենալ փորձի փոխանակում։ Նպատակը ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ վաճառքի և գործարարության ոլորտում: Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ ունեցան տարբեր ոլորտներից հատուկ հյուրերի հետ (Guest Speakers) ։ IBS Consulting Group-ի տնօրեն, Վաճառքի Դպրոցի հիմնադիր Հայկ Մանասյանը խոսեց խելացի վաճառքների և մարքեթինգային մտածողության մասին start-up բիզնեսներում։ Հայաստանում աութսորսային իր ընկերությունը հիմնած «Majorel Armenia» -ի տնօրեն ավստրալիահայ Գարի Աղաբեկյանը նախագծի մասնակիցների հետ կիսվեց սեփական փորձով՝ մոտիվացնելով նրանց հիմնել սեփական գործ Հայաստանում։ «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերիւթյան անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանն ինտերակտիվ մեթոդների միջոցով սովորեցրեց մրցակցային մոտիվացիոն նամակ գրել և ինքնակենսագրական կազմել։ Հատուկ հյուրերի շարքում էր նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, ով ներկաների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով, խոսեց Հասաստանում և Նիդերլանդներում վաճառքի իրականացման նմանությունների և տարբերությունների մասին:

Նիդերլանդներից Հայաստան ժամանած նախագծի թրեյներ Էլիզաեբեթ Բենթոն և ծրագրի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը փաստեցին, որ նմանատիպ նախագծերը նպաստում են ոչ միայն գիտելիքների զարգացմանը, այլ նաև լավագույնս են ներկայացնում մեր երկիրը և նոր հնարավորություններ ստեղծում մասնակից երիտասարդների համար։
     Նիդերլանդական  «Լուսավոր Ապագա» ՀԿ կողմից իրականացրած նախագծերից մեկն այս տարի ճանաչվել է Եվրամիության լավագույն նախագիծ:  

   Նախագծի նկարագիրը ' https://www.brightfuturenl.com/newcallsales

https://niderlandakan.livejournal.com/514776.html
     https://www.nidoragir.com/2021/11/3.html

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2290 | 0 | 0
Facebook