Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռուս սպան հավատարմության երդում է տվել և՛ ցարին, և՛ Կերենսկուն, և՛ բոլշևիկներին, ինչը նրա պատեհապաշտության պերճախոս վկայությունն է

09:04, cumartesi, 20 kasım, 2021
Ռուս սպան հավատարմության երդում է տվել և՛ ցարին, և՛ Կերենսկուն, և՛ բոլշևիկներին, ինչը նրա պատեհապաշտության պերճախոս վկայությունն է

Ավելին, հենց ցարական սպայությունն է կազմել բոլշևիկյան կարմիր բանակի կորիզը (Բոնչ-Բրուևիչ, Բուդյոնի, Տուխաչևսկի, Բլյուխեր, Կրիլենկո, Դիբենկո, Անտոնով-Օվսիենկո, Մուրավյով, Գովորով, Բաղրամյան, Կամենև, Շապոշնիկով, Եգորով, Կորկ, Կարբիշև, Չերնավին, Էյդեման, Ուբորևիչ, Ալտֆատեր, Լեբեդև, Սամոյլով, Բերենս, ֆոն Տաուբե…) ՝ ընդհանուր առմամբ 48 հազար 500 ցարական սպա, որոնցից 746-ը՝ նախկին փոխգնդապետներ, 980-ը՝ գնդապետներ, 775-ը՝ գեներալներ: 1919 թվականին ցարական սպաները կազմել են Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի հրամանատարարության 53 տոկոսը:

1918 թվականի մարտի 4-ին բոլշևիկների ստեղծած Բանակի բարձրագույն Խորհրդի կազմում ընդգրկվել է ցարական 86 սպա, այդ թվում 10 գեներալ: 1922 թվականի մայիսին Կարմիր բանակի բարձրագույն հրամկազմի 46 անդամների 78, 3 տոկոսը եղել են ցարական բանակի կադրային սպաներ և դրանցից յոթը՝ նախկին գեներալներ, 22-ը՝ փոխգնդապետներ ու գնդապետներ, 8, 8 տոկոսը՝ կայսերական լեյբ-գվարդիայի սպաներ: Ցարական Ռուսաստանի սպայական կազմի շուրջ 30 տոկոսը դավաճանել է նախորդ իշխանությանը և ծառայության է անցել Կարմիր բանակում, և դա մեծապես նպաստել է Քաղաքացիական պատերազմում «կարմիրների» հաղթանակին: Կայսերական բանակի Գլխավոր շտաբի 185 գեներալներ հետագայում ընդգրկվել են Կարմիր բանակի Գլխավոր շտաբի տարբեր օղակներում: Հիշյալ 185 գեներալների մեծ մասը կամավոր է ծառայության անցել բոլշևիկյան Կարմիր բանակում: Կարմիր բանակն արտաքուստ կարմիր է եղել, իսկ ներսից՝ սպիտակ:

Բոլշևիկները «պատշաճն են հատուցել» Կարմիր բանակն ստեղծած ցարական սպաներին՝ գրեթե ամբողջովին ոչնչացնելով բոլորին: 276 հազար ցարական սպաներից 1941 թվականի հունիսին Կարմիր բանակում մնացած է եղել ընդամենը մի քանի հարյուր սպա, ընդ որում դրանք էլ ընդամենը պորուչիկներ ու ենթասպաներ են եղել: Միայն Լենինգրադում գնդակահարվել է հազարից ավելի ցարական սպա: 1937 թվականին գնդակահարվել են մարշալ Տուխաչևսկին, Բելոռուսական ռազմական շրջանի հրամանատար Ուբորևիչը, Ռազմական ակադեմիայի կոմիսար Կորկը, Լենինգրադյան ռազմական շրջանի հրամանատար Յակիրը: Գրող Բորիս Վասիլևը մի հարցազրույցի ժամանակ ասել է. «Պատերազմի նախօրեին Ստալինը գնդակահարել է բոլոր տաղանդավոր մարդկանց, և կապիտանները հաճախ դիվիզիաներ են ղեկավարել»:

Ռուսական կոլաբորացիոնիստական խմբավորումներն ու ռուսական ֆաշիստական կուսակցությունները

-Վերմախտի Ռուսական ազատագրական ժողովրդական բանակ, որը սովետի դեմ կռվել է ռուսական եռագույն դրոշի ներքո, այն դրոշի, որն արդի Ռուսաստանի պետական դրոշն է: Այս բանակի կազմում եղել է 12 պահակային կորպուս, 13 դիվիզիա, 30 բրիգադ,

-Ռուս ազգայնականների մարտական միություն,

-Ռուսական ազատագրական ժողովրդական բանակ (5 գունդ, 18 գումարտակ),

-Ռուսական առաջին ազգային բանակ (3 գունդ, 12 գումարտակ),

-Ռուսական ազգային բանակ (2 գունդ, 12 գումարտակ),

- «Ռուսլանդ» դիվիզիա,

-Կազակական գունդ,

-Ռուսաստանի ժողովուրդների ազատագրման կոնգրես,

-Ռուսաստանի ժողովուրդների ազատագրման կոնգրեսի Ազատագրական բանակ (3 դիվիզիա, 2 բրիգադ),

-Ռուսաստանի ժողովուրդների ազատագրման կոնգրեսի Ռազմաօդային ուժեր (87 ինքնաթիռ, 1 ավիախումբ, 1 գունդ),

-Լոկոտյան հանրապետություն,

-Զուևի ջոկատ,

-Արևելյան գումարտակներ և վաշտեր,

-Էսէս-ի զորքերի 15-րդ ռուսական կազակական կորպուս (3 դիվիզիա, 16 գունդ),

-Առաջին Սինեգորյան Ատամանյան կազակական գունդ,

-Առաջին կազակական դիվիզիա,

-7-րդ կամավորական կազակական դիվիզիա,

- «Ազատ Կուբան» կազակական զորամաս,

-448-րդ կազակական ջոկատ,

-Գեներալ Ա.Վ. Տուրկուլի բրիգադ,

-Էսէս-ի Առաջին ազգային բրիգադ «Դրուժինա» - Գնդապետ Մ.Ա. Սեմյոնովի «Վարյագ» գունդ,

-Ռուս սպաների համար գերմանական բարձրագույն դպրոց,

-Վերմախտի 9-րդ բանակի ռուսական ջոկատ,

-ԷսԷս-ի կամավորական «Վայրագ» ջոկատ,

-ԷսԷս-ի կամավորական «Դեսնա» գունդ,

-Առաջին Արևելյան կամավորական գունդ,

-Արևելյան գումարտակ «Պրիպյատ»,

-645-րդ գումարտակ,

-Գնդապետ Կրժիժանովսկու առանձին գունդ,

-Վերմախտի Բելգիական կամավորական լեգեոն,

- «Ռուսական պրավդա» -ի եղբայրություն,

-Մուրավյովի գումարտակ,

-Նիկոլայ Կոզինի ջոկատ,

-Լյուֆտվաֆեի ռուս կամավորականներ,

-Ռուսական ֆաշիստական կուսակցության գվարդիա,

-Ռուսական միապետական կուսակցության կորպուս, ,

-Ռուսական ֆաշիստական կուսակցություն,

-Ռուսական ազգային-աշխատանքային կուսակցություն,

-Ժողովրդական սոցիալիստական կուսակցություն,

-Ռուս ազգայնականների մարտական միություն,

-Ռուսական ժողովրդական աշխատանքային կուսակցություն, ,

-Բոլշևիկների դեմ պայքարի քաղաքական կենտրոն,

-Ռուս ակտիվիստների միություն,

- «Ցեպպելին» կազմակերպություն:

Բացի թվարկածից, Վերմախտի 12-րդ Ռեզերվային կորպուսի կազմում եղել են՝

-15 գնդից բաղկացած կազակական կորպուսը, 6 գնդից բաղկացած 162-րդ Ուսումնական դիվիզիան, , 6 գումարտակից բաղկացած 740-րդ կազակական պահեստային բրիգադը, 4 գնդից բաղկացած կազակական խմբավորումը, գնդապետ ֆոն Պավնիցի 6 գնդից բաղկացած կազակական խմբավումը, «Ֆոն Շուլենբուրգ» դաշտային ոստիկանության Ազատ կազակական դիվիզիան:

Հարկ է նաև հիշատակել Ճապոնիայի Կվանտունյան բանակի «Ասանո» անվամբ ռուսական ստորաբաժանումների ու Մանչժոու Գո պետության հատուկ ծառայությունների ռուսական ստորաբաժանումների մասին:

Ռուսական ազատագրական բանակը, որը համալրված է եղել հիմնականում խորհրդային ռազմագերիներով, մի քանի հարյուր հազար զինվոր ու սպա է ունեցել (ոչ թե 125 հազար, ինչպես հաղորդում են խորհրդային աղբյուրները): Շուրջ 800 հազար մարդ այս բանակի տարբերանշանն է կրել, բայց միայն դրա մեկ երրորդին է վլասովական ղեկավարությունը համարել իրենց շարժման անդամ:

Ռուսական ազատագրական բանակը գլխավորել է գեներալ-լեյտենանտ Անդրեյ Վլասովը:

Ֆաշիստներին ծառայել է շուրջ 200 կարմիր և սպիտակ ռուս գեներալ.

-խորհրդային 20 քաղաքացի դարձել է ռուս ֆաշիստական գեներալ:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2460 | 0 | 0
Facebook