Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տեսնելով իր հազարավոր կուրացված զինվորների ողբալի, կսկծալի վիճակը՝ Սամուելն ուշաթափվել է, իսկ երկու օր անց մահացել է սրտի կաթվածից

22:43, cumartesi, 06 kasım, 2021
Տեսնելով իր հազարավոր կուրացված զինվորների ողբալի, կսկծալի վիճակը՝ Սամուելն ուշաթափվել է, իսկ երկու օր անց մահացել է սրտի կաթվածից

Ճշմարիտ սրտացավության հուզիչ պատմական փաստ

Բուլղարական առաջին թագավորությունը ժամանակին Եվրոպայի հզոր պետություններից մեկն է եղել, մրցակցել է Բյուզանդական կայսրության հետ, հաճախ հաղթել է: Այն ստեղծվել է 681 թվականին և կործանվել է 1018 թվականին: Կործանիչ հարվածն այս թագավորությանը հասցրել է Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ (Բարսեղ) 2-րդը (976 - 1025 թթ.): Բելասիցեի ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1014 թվականի հուլիսի 29-ին, Վասիլի բանակը ջախջախել է բուլղարների թագավոր Սամուելի (980 – 1014 թթ.) զորքին ու 15 հազար բուլղար զինվոր է գերել:

Վասիլի 2-րդը հրամայել է կուրացնել բոլոր գերիներին ու ազատ արձակել: Որպեսզի նրանց տուն հասցնող լինի, Վասիլը հանձնարարել է յուրաքանչյոր հարյուրից մեկի միայն մեկ աչքը կուրացնել:

Տեսնելով իր հազարավոր կուրացված զինվորների ողբալի, կսկծալի վիճակը՝ Սամուելն ուշաթափվել է, իսկ երկու օր անց մահացել է սրտի կաթվածից:

Այս հրեշավոր արարքի համար Վասիլ 2-ին «Բուլղարասպան» մականունն է տրվել, և այժմ նրա անվամբ պողոտաներ կան Աթենքում Սալոնիկում և Հունաստանի այլ քաղաքներում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2275 | 0 | 0
Facebook