Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Դիտմամբ չափազանցրել է իր տարիքը, որպեսզի համոզիչ լինեն սննդակարգին վերաբերող իր հանձնարարականները»

22:07, cuma, 05 kasım, 2021
«Դիտմամբ չափազանցրել է իր տարիքը, որպեսզի համոզիչ լինեն սննդակարգին վերաբերող իր հանձնարարականները»

Վենետիկյան Կորնարո ազդեցիկ արիստոկրատ տոհմի ճյուղերից մեկի անդամ Լուիջի (Ալվիզե, Լյուդովիկո) Կորնարոն (1467 – 1566 թթ.) ժամանակակիցներին հայտնի է եղել ճիշտ սննդառությանը, բեռնաթափող սննդակարգին նվիրված աշխատություններով: Երիտասարդ տարիքում Լուիջին ազատ ու ոչ չափավոր կյանք է վարել, որի հետևանքով 35 տարեկանում մահվան շեմին է հայտնվել: Երբ բժիշկներն ասել են, թե անզոր են նրան բուժել, Լուիջին արմատական փոփոխության է ենթարկել ու խիստ չափավորել է իր կենսակերպն ու ամենօրյա սնդի չափաբաժինը: Բացի այդ նա ուշադիր հետևել է, թե թե սննդի որ տեսակն ինչ ազդեցություն է ունենում իր օրգանիզմի վրա, և իր բոլոր դիտարկումները մանրամասնորեն գրի է առել: Արդյունքում Կորնարոն իր բազմամյա փորձառությունն ընդհանրացրել է Պադուա քաղաքում (15 – 16-րդ դարերում Պադուայի համալսարանը բժշկական կրթության համաեվրոպական կենտրոնի համբավ է ունեցել) տպագրված չորս աշխատություններում: : Առաջին գիրքը նա հրատարակել է 83 տարեկանում, երկրորդը՝ 86, երրորդը՝ 91 և չորրորդը՝ 95 տարեկանում: Գրված աշխատությունների հիմնական գաղափարն այն է եղել, որ երկարակեցության հասնելու համար պետք է ուտել օրգանիզմի կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ քանակությունից ոչ ավելի:

Կորնարոյի ռացիոնը բաղկացած է եղել ոչ թունդ գինուց (մեկ այլ տվյալով՝ խաղողի հյութից) ու հավկիթից: Ե՛վ մեկը, և՛ մյուսը՝ շատ քիչ քանակությամբ:

Բացի դրանից, Կորնարոն լրջորեն զբաղվել է ճարտարապետությամբ ու հիդրավլիկայով, կատարել է շատրվանների, ջրամբարների նախագծեր: Նա նաև հովանավորել է արվեստի գործիչներին:

Իտալացի պատմաբան Էմիլիո Մենեգացոյի կարծիքով՝ Կորնարոն դիտմամբ չափազանցրել է իր տարիքը, որպեսզի համոզիչ լինեն սննդակարգին վերաբերող իր հանձնարարականները, մինչդեռ իրականում իր բարձրաձայնած տարիքից 20 տարով երիտասարդ է եղել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1701 | 0 | 0
Facebook