Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է

15:14, cuma, 05 kasım, 2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է
     Բողոքի քննարկման ընթացքում գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն: Տևական գրագրությունից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է.
    
    
Դատապարտյալը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով:
Բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ստացել է ցավազրկող դեղամիջոցներ, սակայն իր ցավերը չեն մեղմացել, և տվյալ պահին դրանք շարունակվում են: Նա տեղեկացրել է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չի կազմակերպվում իր վիրահատությունը:
Բողոքի քննարկման ընթացքում գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն: Տևական գրագրությունից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է:
Վիրահատությունից հետո Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ:
     Վերջինս գոհ է եղել իրականացված վիրահատությունից:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1478 | 0 | 0
Facebook