Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անակնածանք պարտ ու պատշաճն ի՞նչ անեմ

00:46, perşembe, 04 kasım, 2021
Անակնածանք պարտ ու պատշաճն ի՞նչ անեմ
    
1
Անակնածանք պարտ ու պատշաճն ի՞նչ անեմ,
Դառը նուշն ու քաղցր սուտդ ի՞նչ անեմ,
Անխոս կենաս, հուզված անցնես, ալեկոծ,
Ճամբա թե կա, մարթանքներդ ի՞նչ անեմ։
2
Բաղ ու բաղաթի բլբուլը՝ վարդին, փուշդ ի՞նչ անեմ,
Նազով ու սազով, յար, իլթիմազով, որ գաս, ի՞նչ անեմ,
Հազար տաղ գրեմ, հազար երանի՝ ութ ձայն շարական,
Զարբ արա, ասա, սրտիս տագնապը, ասա, ի՞նչ անեմ։
3
Էշխը քիչ է, թե գոզալի սոյբաթ սազով գովքը ասեմ,
Չեմ դադարի, էն դիդարի անմահական գովքը անեմ,
Ես էլ հարբած, հենց բաց ըլիմ ու լաց ըլիմ մինչև էգուց,
Ինչ իմանամ, հրապուրված, թե չեմ անցնի․․․ դեպի էգուց։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1918 | 0 | 0
Facebook