Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ջրահեռացման համակարգի տեսակներ

16:28, pazartesi, 01 kasım, 2021
Ջրահեռացման համակարգի տեսակներ

Տան վարանորոգման և կառուցման համար պետք է մտածել ամեն մանրուքի վրա, քանի որ այն մեր կյանքում ունի շատ կարևոր նշանակություն: Նախագծի յուրաքանչյուր կետ պետք է իրականացվի ճարտարապետի կողմից մտածված ճշգրտությամբ, քանի որ այլ կերպ կառուցված բնակարանը երկար չի կարող ծառայել իր տերերին:


    

Սա հատկապես վերաբերում է ջրահեռացման համակարգին, առանց որի տունը դիմացկուն չի լինի: Որքան մեծ է տանիքը, այնքան ավելի շատ անձրևաջուր է հոսում տանիքի մակերեսով: Նույնը կարող ենք ասել ձյան մասին, ինչի հալվելուց ոչ պակաս ջուր է առաջանում: Եթե ջուրը պարզապես հոսում է տանիքի եզրից, այն կհոսի պատի վրա խոնավեցնելով և արտաքինից և տան ներսից պատը՝ ինչը տարիների ընթացքում կբերի փլուզման: Տանիքում ջրի անվնաս հեռացման համար օգտագործվում են ջրահեռացման համակարգեր: Ջրահեռացման համակարգերի բոլոր տեսակները ծառայում են նույն սկզբունքի համար, սակայն տարբերվում են նյութով, ձևով և տեղադրման եղանակով: Եկենք պարզենք թե ի՞նչ տեսակի ջրահեռացման համակարգեր կան:


    

Ջրահեռացման համակարգ ընտրելիս առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել դա նյութն է, որից պատրաստված է համակարգը: Առավել տարածված նյութերից են պլաստմասե և մետաղական խողովակները: Մեծամասնությունը ընտրում է հենց այդ նյութերից պատրաստված ջրահեռացման համակարգեր: Քանի որ մեծամասնությունը օգտագործում է հենց այդ նյութերը, այդ իսկ պատճառով մեծ փորձի հիման վրա հնարավոր է գնահատել այս նյութերի որակյալ լինելը: Նշենք, որ պլաստմասե համակարգերը զգալիորեն զիջում են մետաղական ջրահեռացման համակարգերին: Օրինակ ցինկապատ ջրհորդանները չեն այրվում, ի տարբերություն պլաստիկ համակարգերի: Այն չի վախենում դաժան կլիմայից և հիանալի դիմակայում է ցանկացած ջերմաստիճանի: Այն աշխատում է -30 աստիճան ջերմաստիճանում և կարող է դիմակայել արևի ուղիղ ճառագայթների ջերմությանը մինչև 70 աստիճան:


    

Մետաղական համակարգի բնորոշ ամենակարևոր առանձնահատկություներից մեկը նրանց բարձր ամրությունն է:

Մետաղական խողովակներ ընտրելու առավելություններից են՝


    

● Երկարաժամկետ ծառայություն

● Հեշտ մոնտաժում

● Գեղեցիկ արտաքին տեսք

● Մատչելի գին

● Առանձին տարրեր արագ փոխարինելու հնարավորություն, ինչպիսիք են ներքևի ելքերը կամ ձագարները:


    
    

Խորհուրդ է տրվում, որ այս բարդ, բայց շատ կարևոր ընտրությանը բացի տան տերերից նաև մասնակցեն ինժիներները կամ ճարտարապետները, քանի որ նրանք հատկապես մասնագիտորեն կմոտենան ձեր տան ջրահեռացման համակարգի ընտրելու հարցում, և ի վերջո կընտրեք ամնեաօպտիմալ տարբերակը հենց ձեր տան համար, հաշվի առնելով տան վայրը, կլիմայական պայմանները և այլն:


    
Kaynak: goldshin.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2250 | 0 | 0
Facebook