Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քրիստոնեական սրբությունն անարգողն ամբողջ կյանքում մղկտացել է

19:00, perşembe, 28 ekim, 2021
Քրիստոնեական սրբությունն անարգողն ամբողջ կյանքում մղկտացել է

Բագրատունյաց հարստության Սմբատ Բ թագավորը (գահակալել է 978 – 990 թթ.) ինչ-որ հաշիվներ է ունեցել Կարսում թագավորող իր հորեղբայր Մուշեղի (գահակալել է 963 – 984 թթ.) հետ և նրանից խլել է Ճակատք գավառում գտնվող Շատիկ անունով բերդը:

Մուշեղը, ստիպված, դիմել է այդ ժամանակներում հայոց բոլոր իշխանությունների բրա գերիշխող կարգավիճակ ունեցող Դավիթ կյուրապաղատի օգնությանը: Վերջինս եկել է շիրակ, բայց ոչ թե զորքով, այլ հաշտության ձիթենիներով: Նա Սմբատին կանչել է Բավաց ձոր գյուղ և այդտեղ հաշտեցրել է երկու թագավորներին՝ Շատիկ ամրոցը վերադարձնելով իր նախկին տիրոջը: Սակայն Մուշեղը, ինչպես շեշտել է ժամանակագիրը, «Աստծո երկյուղը չուներ, քանի որ բազմաթիվ բո զերի հետ էր կենակցում»: Այս անառակը չի կարողացել մարսել այն հանգամանքը, որ իր եղբոր որդին այդքան հեշտությամբ դուրս եկավ կալվածական վեճից, և նրա երկիրն որևէ վնաս չի կրել: Կյուրապաղատի որոշումից դժգոհ

Մուշեղը Պարսկաստանից կանչել է Աբլհաճ էմիրին, որը եկել գրավել է Դվինն ու հասել է մինչև Անի՝ ավերելով և այրելով Հոռոմոսի վանքն ու ճոպաններով իջեցնելով վանքի խաչը: Դա տեղի է ունեցել 982 թվականին: Սմբատի «թասիբը» պահել է Գողթնի ամիրա Աբուտլուփը, որը հաղթել է Աբլհաճին, ետ է խլել Դվինն ու այլ քաղաքներ: Դրանից հետո Աբլհաճը մի խեղճ թափառական է դարձել, որը շրջել է Հայաստանում ու Վրաստանում ու բոլորին ասել է, թե ինքն այդպես թշվառացել է այն պատճառով, որ իջեցրել է Հոռոմոսի խաչը: Հետո նա գնացել է Բյուզանդիա, բայց այդտեղ էլ օգնություն չի գտել: Վերադառնալով Հայաստան՝ խեղդվել է իր ծառաների ձեռքով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1762 | 0 | 0
Facebook