Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչ տանիքի ծածկեր ընտրել հյուրանոցների և հյուրատների համար

15:02, salı, 26 ekim, 2021
Ի՞նչ տանիքի ծածկեր ընտրել հյուրանոցների և հյուրատների համար

Տանիքը շենքի հիմնական կարևոր մասերից մեկն է: Տանիքի տեսակից և տանիքի համակարգի նախագծման առանձնահատկություններից են կախված այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են՝ ջերմային եւ ձայնային մեկուսացման հատկությունները, տեղումների նկատմամբ դիմացկունությունը և արտաքին տեսքը:


    

Այսօր տանիքի ծածկերի շուկան շատ հարուստ է իր տեսականիով: Այնտեղ ներկայացված են տանիքի ծածկերի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ մետաղական կղմինդրներ (черепица), ծալքաթիթեղներ (профнастил), կերամիկական կղմինդրներ և այլն:
     Բոլորս էլ հասկանում ենք, որ տանիքի թիթեղը պետք է ընտրել ըստ տեղայնքի առանձնահատկությունների: Օրինակ, եթե տեղը ձնառատ է, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել դիմացկունությանը: Սակայն, ինչ վերաբերում է հյուրանոցային տանիքների ընտրությանը, պետք է հաշվի առնել գրեթե ամեն մանրուք, չէ՞ որ հյուրանոցի ապահով լինելը կարևոր է, քանի որ այտնեղ միաժամանակ հարյուրավոր մարդիկ են գտնվում:


    

Մետաղական թիթեղներով տանիքները ամենալավ և օպտիմալ ընտրությունն են այնպիսի շինությունների համար, ինչպիսիք են հյուրանոցները կամ հյուրատները:


    

Մետաղական ծալքաթիթեղները արտաքինից ընդօրինակում են բնական շինգլերը: Հակառակ կողմը մշակված է պաշտպանիչ լաքով, առջևի կողմը` պոլիմերային ծածկույթով: Մոտավոր ծառայության ժամկետը 50 տարի է:


    

Եկեք դիտարկենք մի քանի առավելություններ, որոնցով օժտված են մետաղական տանիքները:

  • Դիմացկունություն: Սա ամենակարևոր գործոնն է, քանի որ մեր օրերում հյուրանոցներ են կառուցվում ամենաէքստրեմալ պայմաններում:
  • Արագ մոնտաժում: Թերթի մեծ մակերեսը արագացնում է տանիքի տեղադրումը, ինչը մեծ առավելություն է:
  • Թեթև քաշ: Ճարմանդային համակարգի վրա ավելորդ քաշ չկա:
  • Հրդեհային անվտանգություն: Բոլորիս հայտնի է, որ մետաղը հրդեհներից չի վախենում:
  • Պրոֆիլի ձևը նպաստում է տանիքի տարածքի լավ օդափոխմանը.
  • Արտաքին տեսք: Գույների լայն ընտրության հնարավորության շնորհիվ, մետաղական թիթեղներով հավաքված տանիքները կապահովեն արտաքին էսթետիկան:

    
    

Ինչպես տեսնում եք, շատ տպավորիչ դրական հատկություններ են բնորոշ մետաղական թիթեղներին, այդ իսկ պատճառով մեծ պահանջարկ ունեն՝ համեմատած այլ տանիքի ծածկերի:

Kaynak: goldshin.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2016 | 0 | 0
Facebook