Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանգուցյալի վերջին կամքը չի կատարվել

23:10, pazartesi, 25 ekim, 2021
Հանգուցյալի վերջին կամքը չի կատարվել

Լեոպոլդ 2-րդը Ֆրանսիայի Լազուր ափի իր վիլլաներից մեկի երկու սրահներում կուտակած է եղել բազմաթիվ արժեքավոր կտավներ, արվեստի թանկարժեք գործեր, ճոխ կահույք, որոնք երբեք չեն գույքագրվել: Թագավորը հիշյալ երկու սրահների բանալիները ոչ մեկին չի վստահել ու միշտ իր գրպանում է պահել: Նրա մահից հետո այս ամենից ոչինչ չի վերադարձվել պետությանը:

1909 թվականին, Փարիզից Բելգիա վերադառնալիս, միապետը հոդացավի ուժեղ նոպա է ունեցել, որն անհանգստացրել է իր շրջապատին: Մի քանի շաբաթ անց նրա հաստ աղին մասնակի կաթվածահարվել է, հավանաբար, քաղցկեղից: Դժվարին վիրահատությունից չորս օր առաջ, զգալով մոտալուտ մահը, նա որոշել է կրոնական ծեսով ամուսնանալ իր սիրուհու հետ՝ ապացուցելու համար, որ սիրում է նրան: Արարողությունը շատ համեստ է եղել: Այն տեղի է ունեցել Արմավենիների տաղավարի իր սենյակում, 1909 թվականի դեկտեմբերի 12-ին: Արարողությունը պալատի ներսում չի արվել, որովհետև այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթացել: Չափազանց թուլացած թագավորը սպիտակ ֆլանելից կարված հագուստ է կրել, իսկ Բլանշը՝ սև մետաքսյա զգեստ: Պալատական քահանան պսակադրությունը կատարել է երկու վկաների՝ բարոններ Սնուայի և Գոֆինեի ներկայությամբ: Պսակադրությունից երկու օր անց, միապետի գահակալության 44 ամյակի հաջորդ օրը, դեկտեմբերի 17-ին, կատարվել է վիրահատություն: Բայց 74-ամյա միապետը մահացել է անոթների խցանումից՝ նվաղուն ձայնով ասելով. «Շատ սիրունս (այդպես է նա հաճախ Բլանշին անվանել, իսկ Բլանշը նրան «Շատ ծերուկս» է անվանել), շունչս կտրվում է, շունչս կտրվում է, : Ա՛խ: Շունչս կտրվում է»: Բժիշկները փորձել են նրան անշարժացնել, որպեսզի կամֆորայի յուղ ներարկեն, բայց չի հաջողվել:

Նա հետևյալն է կտակել.

«Ուզում եմ, որ ինձ թաղեն առավոտ կանուխ, համեստ արարուղությամբ: Բացի իմ զարմիկ Ալբերտից ու ու իմ տան անդամներից, մնացյալին արգելում եմ իմ աճյունի հետևից գնալ»:

Բայց նախարարները նրա կամքը չեն կատաել և պետական հուղարկավորություն են կազմակերպել: Թագավորին թաղել են Լակենում, 1909 թվականի դեկտեմբերի 22-ին: Ի վերջո, նա ինքն էլ նման վիրավորանք էր հասցրել իր նախորդին: Լեոպոլդ Առաջինը, որին միշտ աջակցել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան, իր կյանքի մայրամուտին ցանկացել է թաղվել Վինձորում՝ իր առաջին կնոջ կողքին, բայց նրա ժառանգորդը՝ Լեոպոլդ 2-րդը, ինչպես նաև նրա կառավարությունը, հրաժարվել են բելգիացիների առաջին թագավորին այլ երկրում թաղել: Վիկտորիա թագուհին շատ է զայրացել, բայց ստիպված է եղել գոհանալ նրանով, որ Սուրբ Գևորգի մատուռում կառուցվել է շատ տպավորիչ մի սենոտաֆ (դամբարան, որում ամփոփված չէ մահացածի աճյունը) հետևյալ տապանագրով. «Այս հուշարձանը կառուցվել է Վիկտորիա թագուհու կողմից՝ հորեղբոր հիշատակին, որը նրա կյանքում հոր դեր է կատարել»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1553 | 0 | 0
Facebook