Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ես միշտ լավ ամուսին եմ եղել՝ բայց այն պայմանով, որ կարողանամ ժամանակ առ ժամանակ կին փոխել». Բելգիայի Դոն Ժուանը (3)

22:29, pazar, 24 ekim, 2021
«Ես միշտ լավ ամուսին եմ եղել՝ բայց այն պայմանով, որ կարողանամ ժամանակ առ ժամանակ կին փոխել». Բելգիայի Դոն Ժուանը (3)

1907 թվականի հոկտեմբերի վերջին Ֆրանսիայում ճանապարհորդող Լեոպոլդը Անրի Բաթային խնդրում է Փարիզի իր գաղտնի բնակարան բերել «ախորժաբեր» այն վաճառողուհուն, որը նրա ուշադրությունն էր գրավել մայրաքաղաքի շոկոլադեղենի վաճառասրահներից մեկում: Թագավորը տվել էր այդ վաճառասրահի ճշգրիտ հասցեն, և Բաթայն առանց դժվարության գտել էր թագավորի նոր որսին: Բայց, ավա՜ղ, գեղեցիկ վաճառողուհին մերժել էր քաղաքավարի առաջարկը: Բաթայը ձեռնունայն էր վերադարձել ու ստիպված էր եղել իր տիրոջը կմկմալով հաղորդել վատ նորությունը: Ինչպես էլի է եղել նման դեպքերում, թագավորը խիստ զայրացել է ու իր սպասյակին սպառնացել, թե նրան ծառայությունից կվտարի: : Ծերուկին խաղաղեցնելու համար Բաթայը պարտավորվել է հաջորդ օրը բարեկիրթ ընտանիքում մեծացած երկու գեղեցիկ ու երիտասարդ աղջիկ բերել: Բախտը սպասյակին ժպտացել է. հենց նույն երեկոյան նա արդեն կարողացել է հազվագյուտ ու ազատամիտ, արկածներում թրծված և բարձր հոնորար ակնկալող երկու թռչնակ գտնել: Թագավորը նրանց ընդունել է, ընտրել է նրանցից մեկին ու մեկ ամիս շարունակ ամեն օր այդ փարիզուհուն ընդունել է մի գաղտնի բնակարանում: «Երբ նարն ձանձրացրեց այս սիրուհին, - գրում է Բաթայը, - նա անսպասելիորեն լքեց նրան՝ ինչպես սովոր էր անել առանց նրբավարության՝ պարզապես նրան փոխանցելով իր այդ հերթական սիրուհու ծառայության գինն ամփոփող մի փակ ծրար…Երիտասարդ շիկահերը, որը նա լրջորեն սիրահարվել էր թագակիր սիրեկանին, շատ ծանր է տարել բաժանումը: Նա ամպերում երջանկության դղյակներ էր կառուցել, որոնք մի ակնթարթում փլուզվել էին…»:

Լեոպոլդ 2-րդը սիրել է տրիցիկլետով զբոսնել ու իր այդ սիրելի փոխադրամիջոցին նա փաղաքշաբար «իմ գրաստ» է անվանել: Ավելի ուշ, երբ նրա ձախ սրունքի ցավն աստիճանաբար սաստկացել է, նա սկսել է ավտոմեքենա վարել ու մի քանի մեքենա է ձեռք բերել՝ սկսած ամենափոքրերից մինչև ամենամեծերը: Նա նախընտրել է տվյալ ժամանակաշրջանի ամենաարագընթաց ավտոմեքենաները, որովհետև սիրել է արագությունը, և քանի որ իր վարորդներից պահանջել է, որ արագ վարեն, հաճախ շատ վտանգավոր իրավիճակներում են հայտնվել: Իր կյանքի վերջին տարիներին նա նախընտրել է շքեզ լիմուզինները, և դրանցից մեծ քանակությամբ է ունեցել: Նա նաև բազմաթիվ «Մերսեդես» -ներ է ձեռք բերել: Նրան մեծարելու համար չափազանց շքեղ կահավորմամբ մի մոդել է արտադրվել. այդ գերճոխ մեքենային «Բելգիացիների թագավոր» անունն է տրվել:

Լեոպոլդը հաճախ Բրյուսելից Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լորմուա պալատ է մեկնել, որտեղ նա տեղավորել էր իր սիրուհուն՝ Վոգանի բարոնուհուն և իրենց երկու որդիներին՝ Ֆիլիպին և Լյուսիենին: Նա մեքենայով նրանց կարող էր գաղտնաբար արագ այցելել: Մեքենան նրան սպասել է պալատի ցանկապատի մոտ՝ բոլոր լույսերը հանգցրած: Երթուղին այնպես է կազմված եղել, որ շրջանցեն ճանապարհի այն հսկիչներին, որոնք պատասխանատու են եղել թագավորի պաշտպանության համար: Այդ երթուղին թագավորն անձամբ է գծագրել իր վարորդի հետ: Բնույթով անհամբեր այս միապետը, քանի որ չի ցանկացել, որ իրեն ճանաչեն, բնականաբար, զայրացել է ճանապարհին արգելող, արագությունը սահմանափակող նշաններ տեսնելիս, և այդ իսկ պատճառով բարդությունների է բախվել գյուղական վայրերի օրինապահների հանդիպելիս, երբ անցել է գյուղերով: Բաթայը հետևյալ դեպքի մասին է պատմել.

«Մի օր, Սուասոնի մերձակայքում, երկաթուղային գծանցի մոտ ուղեփակոցն իջեցված է եղել: Լեպոլդ 2-րդն իր սպային կարգադրել է բացել տալ ուղեփակոցը: Գնացքի մոտենալուն սպասող երկաթուղային ծառայողը կտրուկ մերժել է կատարել պահանջը: Թագավորի սպան պնդել է, թե առանց հերթի անցնելու իրավունք ունեն ու ցույց է տվել Բելգիայի թագավորին սպասարկող ծառայության վկայականը: Այդժամ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու իր կարգավիճակով իրեն ուժեղ զգացող ծառայողն արհամարհանքով ու կոպիտ վիրավորանքով է պատասխանել զայրացած սպային:

Երբ այդ մասին սպան զեկուցել է թագավորին, վերջինս բողոքել է Ֆրանսիայի կառավարությանը: «Արդյունքում, - տեղեկացնում է Բաթայը, - ամեն անգամ, երբ միապետը Ֆրանսիա է մեկնել, Ֆրանսիայի անվտանգության ծառայությունը հատուկ մեքենա է հատկացրել, որն ընթացել է թագավորական ավտոմեքենայի առջևից: Հատուկ ծառայությանը հանձնարարված է եղել հեռացնել թագավորական մեքենայի ընթացքը խոչընդոտող բոլոր արգելքները: Հաճախ ճեպընթաց գնացքն անցնելիս է եղել այն նույն օրը և նույն ժամին, երբ թագավորի մեքենան է գծանցին մոտեցել, և քանի որ վթարի հավանականությունը մեծ է եղել, թագավորին առաջնորդող հատուկ ծառայության կոմիսարը կանգնեցրել է գնացքը»:

Թագավորն ամեն առավոտ արթնացել է 5: 30-ին և անմիջապես անկողնուց վեր էր կացել: Կես ժամ անց սպասավորները նրան սառը ցնցուղ են ապահովել:

«Խնայողության համար, - գրում է Բաթայը, - Լեոպոլդ 2-րդը թույլ չէր տվել, որ հիդրավլիկ մեքենաներով ջուրը բարձրացվի մինչև իր հարկաբաժին: Նա մերկ կանգնում էր մի լայն կաթսայի մեջ, և սպասավորները նրա ուսերին էին լցնում մի քանի դույլ սառը ջուր: Այս դաժան ինքնակոփումը նրան նույնիսկ շատ մեղմ էր թվում, և թագավորը ձեռքի ուժով աշխատող պոմպ էր պատվիրել, որով ցնցուղին ջուր մղելու համար երկու տղամարդ էր վարձված»:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1645 | 0 | 0
Facebook