Durun lütfen yüklemiyor...
Վկոնտակտե

Makaleler

Մեր հերոսների Նոր էջը

14:47, pazar, 17 ekim, 2021
Մեր հերոսների Նոր էջը


     2021 թվականի հունվարին Հայաստանում մեկնարկել էր «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը։ Վերջինս միտված է եղել աջակցելու այն անձանց, որոնք մասնակցել են մարտական գործողություններին և զորացրվել են:
     Ի տարբերություն այլ սոցիալական ծրագրերի, «Նոր Էջ» նախաձեռնության շրջանակներում մասնակիցներին չէր տրամադրվում գումար կամ այլ նյութական արժեք, այլ ստեղծվում էր հիմք՝ երկարաժամկետ ֆինանսական կայունության համար: Նախագծի շրջանակներում իրականացվում էին անվճար դասընթացներ մասնակիցների համար, որոնց ոլորտներն ու թեմաներն ընտրվում էին աշխատաշուկայի բազմաշերտ ուսումնասիրության հիման վրա: Ուսումնասիրությանը մասնակցել են հայաստանյան գործատուները, ինչն օգնում էր հասկանալ, թե ինչ մասնագետների կարիք կա տարբեր ոլորտներում: Բացի ոլորտային ուսումնասիրություններից, բնականաբար, հաշվի էին առնվում նաև մասնակիցների պահանջներն ու ցանկությունները: Արդյունքների վերլուծությունից հետո դուրս են բերվել դասընթացների այն ոլորտները, որոնք առավել նպատակային են մասնակիցների և աշխատաշուկայի համար: Այս աշխատանքները շարունակելու արդյունքում, թիրախային խմբի երիտասարդները ոչ միայն ձեռք են բերել/բերում և/կամ վերականգնել/վերականգնում են իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, այլև ունենում են ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին համահունչ հմտություններ ու գիտելիքներ։
     Մինչ այս իրականացված ահռելի աշխատանքի շնորհիվ՝ կան շոշափելի արդյունքներ։
     Նախագծում հավաքագրվել է ավելի քան 1600 մասնակիցներ.սա կարևոր ցուցանիշ է, քանի որ սկզբնական շրջանում մասնակիցների վստահությունը ձեռք բերելը բավականին բարդ էր, սակայն թիմին հաջողվեց ցույց տալ, որ նախագիծն իրական է և արդյունավետ։ Մինչ օրս իրականացվել է 30 դասընթաց, և այս պահին ևս 35-ն ընթացքում են: Մասնակիցներից
     214-ն արդեն ավարտել են որևէ դասընթաց, իսկ մոտ 200 մասնակից այս պահին անցնում է դասընթաց: Մասնակիցներից 20-ն աշխատանքի են անցել հայկական ընկերություններում:
     2021թ.-ի հունվար ամսից մինչ օրս «Նոր Էջ» նախաձեռնության թիմն աշխատել է այս ծրագիրը կյանքի կոչելու համար և հասել սահմանված նախնական նպատակներին: Այդուհանդերձ, այս պահին թիմը նպատակ ունի ընդլայնել ծրագիրն ու ավելացնել մասնակիցների քանակը, քանի որ հենց իրենց արձագանքից հասկանալի է, որ իրենց կյանքի և գործունեության վրա նախագիծն ունեցել է դրական ազդեցություն: Ծրագիրը շարունակելու և ավելի շատ մասնակիցներ ներգրավելու համար «Նոր Էջ» -ին ուղղակի անհրաժեշտ է համախոհների աջակցությունը, ում շնորհիվ տղաները իրենց կյանքում Նոր Էջ կունենան:
     Նվիրաբերեք հիմա և օգնեք այն տղաներին, ով ևս ուզում է մասնակցել այս նախագծին՝
     https://www.rearmenia.com/.../dedb9066-7a6a-4e65-91e6...
    
     https://www.youtube.com/watch?v=tVKaNvtkWxo&t=36s

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
647 | 0 | 0
Facebook