Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«ԱՐՑԱԽ ԲԱՆԿԸ» ԿՍՊԱՍԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ

00:53, cuma, 15 ekim, 2021
«ԱՐՑԱԽ ԲԱՆԿԸ» ԿՍՊԱՍԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ

ԱՐՑԱԽ ԲԱՆԿԸ ԿՍՊԱՍԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻՆ


    
Ինչպես հայտնի է մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնական որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին բլոգեր Լապշինին (Lapshin Alexander) վճարել 30 հազար եվրոյի փոխհատուցում։ Դատարանը գտել էր, որ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանը ապօրինի ազատազրկման ու կտտանքների է ենթարկել, մահափորձ կատարել։ Եվ ահա ինչ է անում Լապշինը, զուտ այն բանի համար, որ վերջինս այցելել էր Արցախ ու բանտային զրկանքները կրել դրա համար՝ Արցախի «Արցախ-բանկում» հաշիվ է բացում ու ասում.

    

«Ադրբեջանը ձերբակալեց ինձ Արցախ այցելելու համար, հիմա թող վճարեն Արցախի բանկին: Այսպիսի բարի հրեական պատասխան Իլհամ Հեյդարովիչին» - գրել է Լապշինը, ապա մեկնաբանության տողում ավելացրել` «Իհարկե, Կվերահաշվարկի դրամի փոխարժեքով, ի դեպ, ըստ կանոնների (եւ դա գրված է դատարանի որոշման մեջ), Ադրբեջանը պարտավոր է ստանձնել գումարը փոխանցելու բոլոր ծախսերը, այսինքն ՝ նրանք նույնպես կվճարեն փոխակման տարբերությունների համար»:

Լապշինի այս քայլը ու նրա ձերբակալման նախապատմությունը միայն 2մլն բաժանորդ ունեցող իր ֆեյսբուքյան ընթերցողին է հայտնել՝ աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը (Serj Tankian):


    

Լապշինը նաև հայտնել է, որ համաձայն Եվրոդատարանի կանոնների, արդեն Ադրբեջանին է ներկայացրել «Արցախ Բանկի» բանկային մանրամասները՝ 30 եվրո փոխհատուցումն ստանալու համար: Նա, , ապահովության, , համար դա ուղարկել է 4 հասցեով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովի, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի, ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Գենգիզ Ասկերովի անուններով` բնօրինակներով ու իր ստորագրությամբ:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2738 | 0 | 0
Facebook