Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թումանյանը մանուկների շուրթերով

20:29, pazar, 08 kasım, 2015
Թումանյանը մանուկների շուրթերով
    
    

Թումանյանական մթնոլորտով է համակված Վաղարշապատ քաղաքի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի դահլիճը: Հավաքվել են բազմաթիվ ծնողներ, մանկավարժական կոլեկտիվը, աշակերտներ:

Հուզված են 3-րդ դասարանի աշակերտները. դահլիճի աչքի ընկնող տեղում փակցված է Թումանյանի դիմանկարը. իրենց է նայում բանաստեղծն իր բարի ու հմայիչ ժպիտով: Բարի ու ոգևորող ժպիտով է նայում իրենց նաև դասվարը` Իսկուհի Ամիրյանը, որը վստահ է իր սաների ուժերին:

Հաճելի տպավորություն է թողնում դահլիճի կահավորանքը` գյուղական կոլորիտը բնորոշող կժեր, սափորներ, Թումանյանի երկերը, հեքիաթների պատկերազարդումները:

Միջոցառումն սկսվում է դասվար Ամիրյանի բացման խոսքով: Ուսուցչուհին նշում է, որ Թումանյանին նվիրված գրական-երաժշտական այս միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս հնչեցնելու Թումանյանի բանաստեղծություններն ու երգերը մանուկների շուրթերով:

Միջոցառումն ավարտվում է «Ա~խ, ի~նչ լավն են սարի վրա» սրտահույզ երգով:

Դասվար Ամիրյանին և 3-րդ դասարանի աշակերտներին շնորհակալական խոսք է ասում դպրոցի տնօրեն Վարուժան Հայրապետյանը: Նշելով, որ Թումանյանը հանճարեղորեն պարզ հեղինակ է, որը հասանելի է բոլորին, որովհետև բոլորն են մտածում Թումանյանի պես, նա հորդորում է աշակերտներին շարունակել կարդալ Թումանյանին և ողջ կյանքում առաջնորդվել նրա խորիմաստ ստեղծագործություններով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4003 | 0 | 0
Facebook