Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Երբ դուք պատվանդանին չեք, ոչ մեկին չեք հետաքրքրում»

23:24, pazar, 03 ekim, 2021
«Երբ դուք պատվանդանին չեք, ոչ մեկին չեք հետաքրքրում»

Դատավարության ծախսերը վճարելու համար (չմոռանանք, Ուայլդն էր դատի տվել Դուգլասի հորը զրպարտության համար) բռնագրավվել է նրա ամբողջ ունեցվածքը, և նրա կինը երեխաների հետ փախել է Գերմանիա:

Վեց ամիս նա պահվել է առավել ծանր հանցագործությունների համար նախատեսված բանտերում, իսկ 1895 թվականի նոյեմբերի 20-ին տեղափոխվել է Ռեդինգի բանտ, որտեղ մնացել է 1, 5 տարի:

Բանտը նրան ամբողջովին կոտրել է: Վատ սնունդը, ֆիզիկական աշխատանքը և ծանր պայմանները թուլացրել են նրա առողջությունը: Նա տառապել է քաղցից, անքնությունից և հիվանդություններից:

Ընկերների մեծ մասը նրանից երես է թեքել: Նրա միակ այցելուն եղել է ազատական իրավաբան և փիլիսոփա Ռ. Բ. Հոլդեյնը, որը կարողացել է հասնել նրան, որ Ուայլդը հնարավորություն ունենա կրոնական ու պատմական թեմաներով գրքեր կարդալ: :

Բանտում Ուայլդն ընկել է ու վնասել աջ ականջի թմբկաթաղանթը (որը տարիներ անց հանգեցրել է քրոնիկական հիվանդության ու մահվան): Նա երկու ամիս բուժվել է բանտի լազարեթում: Գրողի բարեկամները պայմանավորվել են, որ նրան բանտի այլ բաժանմունք տեղափոխեն, որտեղ նրա պարտականությունները պիտի ավելի թեթև լինեին ու նրան կարդալու հնարավորություն էր տրվելու (բայց գրել չէր կարելի): Բայց նա այն աստիճան ճնշված ու ընկճված է եղել, որ չի կարողացել կատարել նույնիսկ այդ թեթև պարտականությունները, որի պատճառով բանտային հսկիչը, որը նրան չարությամբ է վերաբերվել, խստորեն պատժել է գրողին ամենաչնչին կարգապահական խախտումների համար, իսկ եթե նա չի կատարել բանտային հսկիչի պահանջները, նոր պատիժներ են տրվել:

Ալֆրեդ Դուգլասը գոնե մեկ անգամ նրան չի այցելել (ապրել է արտասահմանում՝ իր հետ տանելով Ուայլդի տված բոլոր նվերները), իսկ նրա նամակներից մեկում հետևյալ խոսքերն են գրված եղել. «Երբ դուք պատվանդանին չեք, ոչ մեկին չեք հետաքրքրում»:

Բայց նրա կինը՝ Կոնստանցը, չնայած իր ծնողների պահանջին, հրաժարվել է ապահարզան տալ և երկու անգամ այցելել է ամուսնուն: Բայց հետո նա փոխվել է և իրենց որդիներին Հոլանդ ազգանունն է տվել (դա նրա եղբայր Օտտո Հոլանդ Լլոյդի երկու ազգանուններից մեկն է եղել):

Բանտարկության վերջին օրերին բանտապահը փոխվել է: Սա մի փոքր մեղմաբարո է եղել և թույլ է տվել, որ Ուայլդը նամակ գրի: Քանի որ նամակը բանտից առաքել չի թույլատրվել, նոր բանտապահը նամակը բռնագրավել է և Ուայլդին է հանձնել ազատվելուց մեկ օր առաջ՝ 1897 թվականի մայիսի 18-ին: Նա ձեռագիրը տվել է լրագրող Ռոբերտ Ռոսսին (իր մյուս նախկին սիրեկանին, «***ի» -ի հակառակորդին): Ռոսսին նամակը հրապարակել է 1905 թվականին՝ Ուայլդի մահվանից հինգ տարի անց:

Բանտից դուրս գալուց հետո Ուայլդը մեկնել է Ֆրանսիա, որտեղ կնոջից կանոնավորապես փող ու նամակներ է ստացել: Բայց Կոնստանցը հրաժարվել է նրա հետ հանդիպել: Իսկ Դուգլասը ձգտել է հանդիպել նրան ու կարողացել է հաջողել: Նրանք հանդիպել են Նեապոլում, և իր սիրեկանի հետ մեկ օր անցկացնելուց հետո Ուայլդը վերադարձել է Փարիզ՝ փոշմանած այդ հանդիպման համար: Նա գրել է. «Դուգլասը կարծում էր, թե ես ի վիճակի եմ մեր երկուսի համար փող ճարել: Ես իսկապես 120 ֆունտ ճարեցի: Դրանով ***ին անհոգ ապրեց: Բայց երբ ես նրանից պահանջեցի իմ բաժինը, նա անմիջապես սարսափելի, չար, նվաստ ու ժլատ դարձավ, իսկ երբ իմ փողերը վերջացան, նա մեկնեց»:

(շարունակելի)


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1224 | 0 | 0
Facebook