Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ամերիկային ես արդեն քաղաքակրթել եմ, մնացել է միայն երկնքին քաղաքակրթեմ»

18:54, perşembe, 30 eylül, 2021
«Ամերիկային ես արդեն քաղաքակրթել եմ, մնացել է միայն երկնքին քաղաքակրթեմ»

1882-ին Ուայլդն այցելել է ԱՄՆ: Նյու Յորքի նավահանգստում նա լրագրողներին հայտարարել է. «Պարոնայք, օվկիանոսն ինձ հիասթափեցրեց, այն այնքան փառահեղ չէ, ինչպես պատկերացնում էի»: Նավահանգստի մաքսայինում, երբ նրան հարցրել են, թե ո՞ւնի արդյոք հայտարարագրելու որևէ բան, արդեն լիովին ինքնավստահ գրողը պատասխանել է. «Բացի հանճարեղությունիցս, ուրիշ ոչինչ չունեմ հայտարարագրելու»:

Բոստոնում նրա դասախոսելուց առաջ դահլիճ է մտել տեղական մոդայամոլների մի խումբ (Հարվարդի համալսարանի 60 ուսանող) ՝ պլպլան կարճ բրիջներ ու սմոկինգներ հագած՝ ձեռներին արևածաղիկներ: Նրանց նպատակն է եղել շփոթեցնել դասախոսողին: Բեմ բարձրանալով՝ Ուայլդը հանգիստ սկսել է դասախոսությունը և, ասես հանկարծ նկատելով նրանց, ժպտալով ասել է. «Ես առաջին անգամ բարձրյալին խնդրում եմ ազատել ինձ իմ հետևորդներից»:

Այդ օրերին Ուայլդից շատ տպավորված մի երիտասարդ ամերիկացի մորը գերել է. «Նրա առոգանությունը հրաշալի է, և սեփական մտքերը պարզաբանելու նրա կարողությունն արժանի է ամենաբարձր գովեստի: Դարձվածքները, որոնք նա արտաբերում է, բարեհունչ են և փայլում են գեղեցկությամբ…Նրա խոսքը շատ հաճելի է՝ թեթև, գեղեցիկ ու հետաքրքրական»:

Չիկագոյում Ուայլդին հարցրել են, թե նրան դուր եկե՞լ է Սան Ֆրանցիսկոն, նա պատասխանել է. «Սան Ֆրանցիսկոն Իտալիա է առանց նրա արվեստի»: Ամերիկյան նրա ամբողջ շրջագայությունը եղել է համարձակության, նրբաճաշակության, ինչպես նաև ոչ տեղին ինքնագովազդի փայլուն դրսևորում: Օտտավայից իր հին ծանոթ Ջեյմս Ուիստլերին գրած նամակում Ուայլդը կատակելով պարծեցել է. «Ամերիկային ես արդեն քաղաքակրթել եմ, մնացել է միայն երկնքին քաղաքակրթեմ»:

Մեկ տարի անցկացնելով Ամերիկայում՝ նա շատ լավ տրամադրությամբ վերադարձել է Լոնդոն և անմիջապես էլ մեկնել է Փարիզ (1883-ին), որտեղ ծանոթացել է Վիկտոր Հյուգոյի, Մարսել Պրուստի Պոլ Վերլենի, Էմիլ Զոլայի, Ստեֆան Մալարմեի, Անատոլ Ֆրանսի և Մորիս Ռոլինայի հետ և առանց մեծ ճիգերի արժանացել է նրանց համակրանքին:

Փարիզից նա վերադարձել է Անգլիա և նշանվել է Կոնստանս Լլոյդի հետ: Նրանք ամուսնացել են 1884-ին: Այդ նույն տարում Կոնստանը երկվորյակ տղաներ է ծնել, որոնց համար Ուայլդը հեքիաթներ է հորինել: Այդ հեքիաթները նա ավելի ուշ հրատարակել է:

Երկու տարի անց Ուայլդը ծանոթացել է է կանադացի լրագրող և արվեստի տեսաբան Ռոբերտ Ռոսսի հետ, որը դարձել է նրա սիրեկանը:

Լոնդոնում Ուայլդին ճանաչել են բոլորը: Ցանկացած սալոնում նա ցանկալի հյուր է եղել: Բայց և այնպես նրա վրա քննադատության հեղեղ է թափվել, որոնց նա շատ թեթևորեն հակադարձել է: Այդ շրջանում նա իր ապրուստը լրագրությամբ է վաստակել: 1887 – 1889 թվականներին խմբագրել է «Կանացի աշխարհ» ամսագիրը, նրա լրագրողական կարողությունները բարձր է գնահատել Բեռնարդ Շոուն:

1890 թվականին Ուայլդը հրատարակել է իր միակ վեպը՝ «Դորիան Գրեյի դիմանկարը»` արժանանալով անգլիացի գրաքննադատների անողոք շանթահարումներին, որոնք նրան մեղադրել են հատկապես այն բանի համար, որ նրա հերոսը մի հրեշավոր անձնավորություն է: Իր վարկանիշի անկմամբ մտահոգված Ուայլդը բարեխղճորեն արձագանքել է իր հասցեին արված յուրաքանչյուր քննադատությանը՝ ընդգծելով, թե արվեստը բարոյականություն չի ճանաչում: Ավելին, նա նաև գրել է, թե ով իր վեպում բարոյականություն չի նկատել, կատարյալ երեսպաշտ է, քանի որ բարոյականությունն այն է, որ խիղճն անպատիժ սպանել չի կարելի:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1585 | 0 | 0
Facebook