Durun lütfen yüklemiyor...
Օդնոկլասնիկի

Makaleler

Ինչո՞ւ են Ծիր կաթինին այդ անունը տվել

18:59, çarşamba, 22 eylül, 2021
Ինչո՞ւ են Ծիր կաթինին այդ անունը տվել

Այն գալակտիկային, որում գտնվում է մեր մոլորակը, անտիկ ժամանակներում «Ծիր կաթին» (բառացի թարգմանությամբ՝ «Կաթնային ուղի») անունն են տվել:

Ըստ հունական դիցաբանության՝ այն ակամա գոյացրել է աստվածների արքա Զևսի և մահկանացու Ալկմենեի միջև սեռական հարաբերությունից ծնված Հերակլեսը: Թեպետ նորածին Հերակլեսն արդեն իսկ կիսաստված էր, բայց չէր կարող անմահության արժանանալ: Մինչդեռ նրա հայր՝ ամենազոր Զևսը, ցանկացել է, որ նա ապրի հավերժ:

Եվ, ահա, հույների գերագույն աստվածը, աստվածների ու մարդկանց թագավորն ու հայրը, ըստ առասպելի, օգտվելով այն հանգամանքից, որ իր կինը՝ դիցուհի Հերան, քնած է, փոքրիկ Հերակլեսին հպել է նրա ստինքին, դիցուհու պտուկը դրել է մանկան բերանը, որպեսզի անմահություն պարգևող նրա կաթը ծ ծի: Բայց Հերան արթնացել է ու կատաղությամբ կրծքից դեն է հրել արտաամուսնական կապից ծնված երեխային: Ծ ծկեր Հերակլեսը չի հասցրել կուլ տալ բերանի պարունակությունը, և Հերայի աստվածային կաթը սփռվել է երկնքում՝ գոյացնելով սպիտակ ժապավեն հիշեցնող Ծիր կաթինը: Եվ այս առասպելը հետագայում տարածում է գտել ամբողջ աշխարհում:

Հայերն անցյալում Ծիր կաթինին Հարդագողի ճանապարհ անունն են տվել՝ բխեցնելով այն առասպելից, թե այդ «ճանապարհ» -ը ասորիների նախնի Բարշամից մեր Վահագնի գողացած ու փախուստի ընթացքում անզգուշաբար թափած հարդի հետքն է: Ըստ իս՝ սա շատ արհեստական ու անտրամաբանական է՝ հենց միայն այն պատճառով, որ հարդի գոյացրած հետքը կաթնագույն չի լինում:

«Վիքիպեդիա» -ի հայերեն տարբերակն էլ, փոխանակ Հերայի կաթի սփռման մասին հունական առասպելը ներկայացնի, որպեսզի ընթերցողին պարզ դառնա, թե ինչպես է ծագել ամբողջ աշխարհում տարածված «Ծիր կաթին» անունը, տվել է միայն «Հարդագողի ճանապարհ» -ի ստուգաբանությունը:

Նկարում՝ Վերածննդի դարաշրջանի հռչակավոր նկարիչ Տինտորետոյի ստեղծագործությունն է՝ Ծիր կաթինի առաջացման մասին առասպելի ներշնչմամբ ստեղծված կտավը:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
397 | 0 | 0
Facebook