Durun lütfen yüklemiyor...

Makaleler

2012-13 ուստարվա դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փոլի մեր հաղթողը

12:13, cumartesi, 04 mayıs, 2013
2012-13 ուստարվա դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փոլի մեր հաղթողը

Արթուր Սահակի Միրզոյանը (ծնված 1998թ. նոյեմբերի 8-ին Երևանում) սովորում է Երևանի հ.45 հիմնական դպրոցի IXգ դասարանում: Արթուրն ունի ուսման բարձր առաջադիմություն: Նա աչքի է ընկնում ուսումնական և արտաուսումնական աշխատանքների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով. չի բավարարվում ձեռք բերածով, անընդհատ ձգտում է հարստացնել գիտելիքները: Հաճախում է ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: §TEDx Kids@Yerevan2013¦ միջոցառման բանախոսներից է:

Արթուրը պրպտող է, աշխատասեր և յուրահատուկ սեր ունի §Հայոց լեզու¦ և §Գրականություն¦ առարկաների նկատմամբ:

2012 թվականի դեկտեմբերին հ.45 դպրոցի IXա և IXգ դասարանների մի խումբ աշակերտներ (այդ թվում և Արթուրը) մասնակցեցին §Հայ տպագրիչները¦ թեմայով մրցույթին և հաղթող ճանաչվեցին: Մրցույթի ընթացքում խելացի և դիպուկ պատասխաններով աչքի ընկավ հատկապես Արթուրը:

2013թ. մասնակցել է տարբեր օլիմպիադաների: Բարձր միավորներ է վաստակել պատմությունից և հայոց լեզվից: Մասնակցել է §Պատմություն¦ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին: §Հայոց լեզու¦ առարկայից անցել է բոլոր փուլերը և հանրապետական փուլում շահել է առաջին մրցանակը (ուսուցիչ` Սեդա Հարությունյան):

Արթուրը պարտաճանաչ է, կարգապահ, նպատակասլաց և ստանձնած պարտականությունները կատարւմ է բարեխղճորեն: Կարողանում է հմայել ընկերներին իր մաքուր, գրական հայերենով: Ազնիվ ընկեր է, վայելում է ընկերների ու ուսուցիչների հարգանքն ու անկեղծ համակրանքը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5369 | 2 | 0
Facebook