Durun lütfen yüklemiyor...
Օդնոկլասնիկի

Makaleler

ԿՈՌՈՒՊՑԻԱ. Գործը գլուխ բերելու համար Հ.Մարտիրոսյանը միջնորդին փոխանցել է 20.000 դոլար գումար և 4 Zilli բերնդի կոստյում

Norik
Yazar:
Norik
12:52, pazartesi, 20 eylül, 2021
ԿՈՌՈՒՊՑԻԱ. Գործը գլուխ բերելու համար Հ.Մարտիրոսյանը միջնորդին փոխանցել է 20.000 դոլար գումար և 4 Zilli բերնդի կոստյում

Հանրության մեջ ներկայումս ամենաքննարկվող թեմաներից մեկը թերևս այն է, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ, ովքեր ուղնուծուծով կապված են հին բարքերին, շարունակում են ոչ միայն մնալ բարձր պաշտոնների, դեռ մի բան էլ կարողանում են ավելի վերև բարձրանալ: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, կոնկրետ փաստերով խոսենք:

Հասկանալի է չէ, որ նման դեպքերում բացառված է, որ չգործի կոռուպցիոն սխեմաներ կամ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը:

Ներկայումս Բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը վերը նշած երևույթի վառ մարմնացումն է:

Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հ. Մարտիրոսյանն իր կարիերայի ընթացքում արդյունավետ, նվիրված ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ չէ, որ անընդհատ վերև է բարձրանում, ուղղակի նա հմտացել է կոռուպցիոն սխեմաներով իր շահն առաջ տանելու գործում:

Մասնավորապես, երբ 2018 թվականին, նա նշանակվել է Աբովյան քաղաքի ոստիկանության վարչության պետ, այդ հարցում նրան օգնել է Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ ոմն Կարապետյան, ով այդ ժամանակ քավոր-սանիկական հարաբերություն է ունեցել, այդ ժամանակվա Ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հետ: Գործը գլուխ բերելու համար Մարտիրոսյանը Կարապետյանին փոխանցել է 20.000 ամն դոլար գումար և 4 Zilli բերնդի կոստյում:

Քանի որ Հովհաննես Մարտիրոսյանն իր էությամբ ճկուն և հեռատես մարդ է, նա հասկացել է, որ իր հետագա պաշտոնավարման և առաջընթացի համար, հարմար առիթի դեպքում պետք է կրկին ինչ-որ մեկին ծառայություն մատուցել կամ կաշառք տալ, դե իսկ Աբովյանի ոստիկանապետի պաշտոնը քիչ դիրք չէ մտածածը իրականություն դարձնելու համար:

Եվ ահա, 2019 թվականին Մարտիրոսյանի «երազանքն» իրականացավ՝ այդ ժամանակվա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը, Ռուբեն Պետրոսյանը ծեծկռտուքի մեջ ընկավ, ինչն արժանացավ լայն հանրային քննադատության: Այսինքն սկանդալն անխուսափելի էր, դեպքը հանրային հնչեցություն էւ ստացել և հարկավոր էր կոծկել: Այդ ժամանակ էլ օգնության է գալիս Աբովյանի ոստիկանապետ Հովհաննես Մարտիրոսյանը, ով կարողանում է, այդ իրավիճակում «փրկել» մարզպետի եղբորը:

Այդ միջադեպից հետո Մարտիրոսյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, բայց ինչպես գլխի եք ընկնում, նա արդեն իսկ իր հետագայի հարցը լուծած է լինում:

Այսօր, Հովհաննես Մարտիրոսյանը զբաղեցնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարնի ղեկավարի պաշտոնը, այն նույն նախարարության, որը ղեկավարում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Դատողությունները թողնում եմ ընթերցողին և այն հարցադրումները թե ինչպե՞ս են հին բարքեր կրողները շարունակում պաշտոնավարել և առաջ գնալ, սա թող լինի օրինակ, որպեսզի հասկանալի լինի մեխանիզմը:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
505 | 0 | 0
Facebook