Սեպտեմբերի 9-ից 13-ը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը Ռուսաստանի Դաշնություն մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է համաշխարհային 37-րդ «Հսկայական աշխարհ մանկական գրքերի պրիզմայով. ազգային և թարգմանական գրականության դերը, նշանակությունն ու ազդեցությունը տարբեր երկրների երիտասարդ ընթերցողների վրա» («Огромный мир сквозь призму детских книг: отечественная и переводная литература-роль, значение, влияние на юных читателей разных стран») խորագրով կոնգրեսին։
Կոնգրեսի ընթացքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հանդես է եկել «Մանկական գրականության ընդգրկվածությունը Հայաստանի հանրային գրադարանների ֆոնդերում. Կարիքների գնահատում և խնդիրների լուծման միջոցներ» («Диапазон детской литературы в фондах библиотек Армении։ выявление проблем и возможные пути их решения») զեկույցով։ Ներկայացվել են Հայաստանի գրադարանների համար նախապես պատրաստված հարցախույզերի արդյունքները, դրանց մանրամասն վերլուծությունները։ Անդրադարձ է կատարվել հարցախույզի 10 ընդգրկուն հարցերին պատասխանած 56 գրադարանների պատասխաններին։
Կոնգրեսին մասնակցում էին 52 երկրների համապատասխան ոլորտների առաջատար մասնագետներ՝ գրադարանավարներ, գրողներ, թարգմանիչներ, նկարիչներ, գրքերի նկարազարդողներ և հրատարակիչներ:
Քննարկվող թեմաներն էին՝
· Մանկական գրականության գեղարվեստական թարգմանություն
·Մանկական ընթերցանության հասարակական, մարդաբանական և հոգեբանական ազդեցությունը
· Ճանաչողական գրականություն երեխաների համար
·Ընթերցանության խթանման ծրագրեր երեխաների և դեռահասների համար. թանգարաններ, գրադարաններ, հրատարակչությոններ, թատրոններ և այլ մշակութային կառույցներ
մանկական գրքի պատկերազարդ աշխարհ. տեքստից մինչև պատկերազարդում
- նկարազարդումից մինչև տեքստ: Համր գրքեր: Գրաֆիկակական տպագրություն, սոցիալական գրաֆիկա, անիմացիա, բրենդավորում
·էթնոմշակույթ և բազմալեզու միջավայր. մանկական գրականությունը ազգային լեզուներով
·մանկական գրականության պատմություն և քննադատություն
Կոնգրեսի ընթացքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հանդես է եկել «Մանկական գրականության ընդգրկվածությունը Հայաստանի հանրային գրադարանների ֆոնդերում. Կարիքների գնահատում և խնդիրների լուծման միջոցներ» («Диапазон детской литературы в фондах библиотек Армении։ выявление проблем и возможные пути их решения») զեկույցով։ Ներկայացվել են Հայաստանի գրադարանների համար նախապես պատրաստված հարցախույզերի արդյունքները, դրանց մանրամասն վերլուծությունները։ Անդրադարձ է կատարվել հարցախույզի 10 ընդգրկուն հարցերին պատասխանած 56 գրադարանների պատասխաններին։
Հարկ է նշել, որ գիտաժողովի կարևորագույն մասն էր կազմում ԱՊՀ և բալտյան երկրների ներկայացուցիչների համար կազմակերպված «Համագործակցության հեռանկարներ մանկական և պատանեկան գրականության և ընթերցանության խթանման ասպարեզում» խորագրով կլոր սեղանը, որտեղ քննարկվեցին գրադարաններին առնչվող խնդիրները։
Աշխատանքային հանդիպումներ են կայացել տարբեր երկրների գրադարանային և գրականության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀՀ և վերոնշյալ երկրների ազգային գրադարանների գործակցությունը, երկկողմանի թարգմանությունների ակտիվացումը, ինչը դրական ազդեցություն կունենա ոլորտում առկա խնդիրների արագ լուծման և մշակութային կապերի ամրապնդման համատեքստում։
Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ համատեղ միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։