Durun lütfen yüklemiyor...
Ինսթագրամ

Makaleler

Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն (4)

17:19, çarşamba, 15 eylül, 2021
Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն (4)

Օրհասական վիճակը սթափեցրել է Բյուզանդիայի հույներին, որոնք հանուն հայրենիքի փրկության հաղթահարել են իրենց սրտում բույն դրած վախը, միավորվել են ու ազատագրական պայքարի են ելել: Պայքարի վճռականություն ցուցաբերած ժողովրդին գլխավորել է Սերգիոս պատրիարքը, որը թույլ չի տվել, որ Հերակլ կայսրին հուսահատությունը կործանի: Նրա հորդորների շնորհիվ կայսրը հրաժարվել է Կարթագեն գաղթելու մտքից: Նախապաշարմունքների առաջ ծնկած Հերակլին սթափեցրել է նաև գանձերով բեռնված նավերի խորտակումը Կարթագենի ճանապարհին: Այս խորտակումը նա նշան է համարել առ այն, որ Աստված դեմ է մայրաքաղաքի տեղափոխմանը, իսկ անարգանքով ու հայհոյանքով լի Խոսրովի նամակը վերջնականապես սթափեցրել ու երիտասարդական ավյունով գործելու վճռականությամբ է համակել նրան:

Խոսրովի նամակը տարել են եկեղեցի, փռել են սեղանի առջև ու լաց ու կոծ են բարձրացրել, որպեսզի Աստված պատժի պարսիկների արքային: Իսկ Հերակլը Խոսրովին պատժելու հոգսն իր ուսերին է առել, ու այդ օրվանից սկսվել է մի հերոսական տասնամյակ, երբ Բյուզանդիայի այս հուսալքված կայսրը միանգամից լցվել է իր անչափ գոռոզացած հակառակորդին խորտակելու մեծ եռանդով ու վճռականությամբ: Նա կարողացել է մեծ զորք հավաքել ու մարզել: Բացի այդ, հյուսիսից ու արևմուտքից պետությանը սպառնացող ավարներին ու սլավոններին մեծ հարկերով կաշառել է, որպեսզի նրանք իրենց արշավանքներով չխանգարեն պարսիկների դեմ վճռական պատերազմում: Պարսկաստանի դեմ մղվող պատերազմն այդ ժամանակից սկսած զուտ կրոնական կերպարանք է ստացել, քանի որ Բյուզանդիայի առաջնակարգ նպատակը Քրիստոսի գերեզմանի ու խաչափայտի ազատագրումն է հանդիսացել: Եվ այդ նպատակին հասնելու համար Կոստանդնուպոլսի և ամբողջ կայսրության եկեղեցիներն իրենց գանձերը դրել են Հերակլի տրամադրության տակ:

622 թվականի գարնանը Հերակլը պատերազմական գործողություններ է սկսել Խոսրովի դեմ: Իրեն գահակից ընտրելով իր Կոստանդինոս անունով անչափահաս որդուն և նրա խնամակալ նշանակելով Սերգիոս պատրիարքին ու Վոն անունով պատրիկին՝ կայսրն անցել է իր զորքերի գլուխ ու սկսել է հինգ տարի տևած իր հռչակավոր, հաղթական արշավանքը: Բանակը կազմակերպելու և վարժեցնելու համար մոտ վեց ամիս անցկացնելով Փոքր Ասիայում՝ Հերակլն աշնանը մտել է Կապադովկիա: Քաղկեդոնը գրաված պարսկական զորքը, վախենալով կտրվել Պարսկաստանի հետ հաղորդակցությունից, ստիպված է եղել նահանջել դեպի նույն Կապադովկիա: Այստեղ ձմռանը տեղի է ունեցել ճակատամարտ, որն ավարտվել է պարսիկների պարտությամբ և ամբողջ Փոքր Ասիան մաքրվել է պարսկական զորքերից: Այնուհետև Հերակլն իր բանակը տարել է Հայաստան, որտեղ մնացել է մինչև ձմռան վերջը: 623 թվականի զատկական տոնից հետո նա ձեռնարկել է իր երկրորդ արշավանքը, որը տևել է երեք տարի: Այդ երեք տարիների ընթացքում բյուզանդական զենքը մեծամեծ հաղթանակներ է ապահովել, իսկ հրամանատար կայսրը պսակվել է մեծ ռազմագետի փառքով:

Նախ՝ բյուզանդական բանակը ծովով տեղափոխվել է Լազիստան ու բանակցություններ է սկսել տեղի և լեռնաբնակ այլ ցեղերի հետ: Դրանք ջոկատներ են տրամադրել, և բյուզանդական բանակի թիվը հասել է 120 հազարի: Լազիստանից Հերակլը Հայաստանի վրայով մտել է Ատրպատական: Թեև Պարսից թագավորն ընտիր զորաբանակ է ունեցել, բայց չի կարողացել դիմադրել, պարտվել է և նահանջել Միջագետք, իսկ Հերակլը գրավել է Ատրպատականի մայրաքաղաք Գանձակ Շահաստանը (այն այժմյան Թավրիզի մաս է կազմում):

Քանի որ պատերազմն այս փուլում կրոնական բնույթ էր ստացել, Հերակլը, Երուսաղեմի ավերման վրեժը հանելով, ամայացրել է գրեթե ամբողջ Ատրպատականը, իսկ Գանձակի հռչակավոր ատրուշանը հիմնիվեր քանդել է:

Այստեղից նա անցել է Փայտակարան ու բանակցություններ է սկսել Աղվանքի և հարակից լեռներում ապրող տարբեր ցեղերի հետ: Քանի որ նա վճռած է եղել ձմեռել Աղվանքի բարեբեր դաշտերում, ուստի հրամաններ է ուղարկել Աղվանքի Պարտավ մայրաքաղաք զորքերին բնակեցնելու և պարենով ապահովելու համար: Բայց Խոսրովն էլ հրաման է ուղարկել, որ ոչ ոք չհնազանդվի բյուզանդացիներին: Աղվանքի բնակիչները ենթարկվել են պարսից թագավորին, և Պարտավի բոլոր ունևոր բնակիչները, ինչպես միշտ՝ վտանգի ժամանակ, բարձրացել են Արցախի լեռները: Բյուզանդական բանակը զբաղեցրել է Պարտավի ամբողջ տափարակը՝ մինչև Ուտիքի արևմտյան դաշտային գավառները (այժմյան Գանձակը և նրա շրջակայքը): Պարսիկները շուտով շրջապատել են բյուզանդացիներին, բայց Հերակլի զորքերը կարողացել են դաժան ձմեռվա պայմաններում ճեղքել շրջապատման օղակը և Նախիջևանի մոտ դուրս գալ Արաքսի հովիտ:

626 թվականին մերթ հաղթել են բյուզանդացիները, մերթ՝ պարսիկները, իսկ 627 թվականի դեկտեմբերի 12-ի պատմական Նինվե քաղաքի (այժմյան Մոսուլ) մոտ տեղի ունեցած մեծ և վճռական ճակատամարտում պարսիկները պարտվել են, իսկ նրանց զորահրամանատարը սպանվել է: Հերակլ կայսը ոչ միայն ղեկավարել է բյուզանդական բանակի գործողությունները, այլև զինվորների շարքերում կռվել է որպես մի հասարակ զինվոր:

Բյուզանդացիները մեծ ավարի են տիրացել: Այս պարտությունն իր մայրաքաղաքի մոտ Իրանի համար մահացու հարվածին համարժեք է եղել: Այս հաղթանակից հետո Հերակլը կողոպտել ու ավերել է այն բոլոր պալատները, որոնք պարսից թագավորները կառուցել էին մայրաքաղաքից տարբեր հեռավորությունների վրա և որոնք լի են եղել հարստությամբ ու պարենով: Այդ պալատներից մեկում էլ Հերակլը տոնել է Քրիստոսի ծնունդն ու հայտնությունը:

Տասնամյակներ շարունակ Խոսրովի նստավայրը եղել է Տիզբոնից հեռու գտնվող մի դղյակ, որը Դաստակերտ է կոչվել: Հերակլը կարծել է, թե այստեղ պարսիկները դիմադրություն ցույց կտան, բայց լուր է ստացել, թե Խոսրովը, իր այդ պալատն անապահով համարելով, վերցրել է իր հարեմը, հարստություններն ու մեկնել է Տիզբոն: Հերակլը չի հետապնդել պարսից թագավորին, հասկանալով, որ Տիգրիս գետով պաշտպանված այդ քաղաքը գրավելը դժվար է: Նա կրակի է մատնել Խոսրովի պալատն ու ամբողջ երկիրն ամայացրել է, որպեսզի Խոսրովը զգա, թե ինչ է բյուզանդացու վրեժը: Հերակլը հասել է Ատրպատականի Գանձակ մայրաքաղաք և սպասել դեպքերի զարգացմանը Պարսկաստանում:

(շարունակելի)

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
422 | 0 | 0
Facebook