Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սպանություն, որի «պատվիրատուն ճիճուն է եղել»

12:18, pazartesi, 06 eylül, 2021
Սպանություն, որի «պատվիրատուն ճիճուն է եղել»

1966 թվականի սեպտեմբերի 6-ին դանակահությամբ սպանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետ Հենդրիկ Ֆրենս Ֆերվուրդը:

«Ապարտեիդի ռեժիմի ճարտարապետ» համարվող վաթսունչորսամյա քաղաքական գործչին, Հարավաֆրիկյան Հանրապետության հիմնադրին երկրի խորհրդարանի Քեյփթաունի շենքում սպանել է (պարանոցին ու սրտին դանակի չորս հարված հասցնելով) պառլամենտական փոստատարը՝ 48-ամյա խառնածին (հունա-պորտուգալա- մոզամբիկյան ծագմամբ հարավաֆրիկացի) Դիմիտրիո Ցաֆենդասը:

Նա, սակայն, մահապատժի չի դատապարվել, որովհետև անմեղսունակ է ճանաչվել: Դիմիտրիոն պնդել է, թե կառավարության ղեկավարին դանակահարելու հրամանը ստացել է իր որովայնում բնակություն հաստատած մեծ ճիճվից, և սպանելու դրդապատճառն այն է եղել, թե վարչապետը «պատշաճ հոգատարություն չի ցուցաբերել սպիտակամորթների նկատմամբ:

Ցաֆենդասին բանտարկել են հոգեբուժարանում, որտեղ էլ նա 1999 թվականին մահացել է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1851 | 0 | 0
Facebook