Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Թող մահվանս օրը աշակերտները դաս չունենան»

22:45, perşembe, 02 eylül, 2021
«Թող մահվանս օրը աշակերտները դաս չունենան»

Բոլոր գիտությունները սկսվել են մեկից՝ այբուբենից: Արդ՝ հայացք նետենք հին հունական դպրոցին, որտեղ դրվել է ամեն մի վիթխարիի ու սքանչելիի հիմքը:

Հին Հունաստանում դպրոցները փոքր են եղել՝ քսանից հիսուն աշակերտի համար, որպեսզի բոլորի հետ մեկ ուսուցիչը կարողանա պարապել: Նրանք հավաքվել են որտեղ պատահի (սովորաբար, ուսուցչի տանը, կամ էլ քաղաքային մի որևէ սյունաշարում, որը շրջապատից մեկուսացրել են վարագույրով): Ուսուցիչներին քիչ են վճարել՝ մոտավորապես այնքան, որքան ենթավարպետին, այնպես որ նրանք աղքատ մարդիկ են եղել: Ուսուցիչները նստել են բարձր աթոռին, իսկ աշակերտները՝ նրա շուրջբոլորը՝ ծալովի ցածրիկ աթոռներին: Սեղաններ չեն եղել, գրել են՝ տախտակները ծնկներին դրած: Ավագ ու կրտսեր աշակերտները միասին են դաս արել. Մինչ մեկին հարցրել են, մյուսները կատարել են առաջադրանքը: Դաս են արել և՛ առավոտյան, և՛ երեկոյան: Ճաշի ժամին մեծ ընդմիջում են արել: Հանգստյան օր չի եղել, միայն քաղաքային ու ընտանեկան տոներին են աշակերտները դասերից ազատվել: Ահա թե ինչու, երբ Լամպսակ քաղաքի բնակիչները մահամերձ փիլիսոփա Անաքսագորասին հարցրել են, թե ինչպես հարգեն իր հիշատակը, նա ասել է. «Թող մահվանս օրը աշակերտները դաս չունենան»:

Աշակերտները կարդալ սովորել են գրկապելով (վանկ-վանկ կարդալով): Դրա վրա շատ ժամանակ և ուժ է ծախսվել: Բայց ուսուցիչներն անհողդողդ են եղել: Նրանք աներկբայորեն այն համոզմանն են եղել, որ ուսումնառության արմատները որքան դառը լինեն, այնքան դրա պտուղները քաղցր կլինեն և աշակերտներին հիշեցրել են օլիմպիական վազորդների մասին. մարզումների ժամանակ նրանք իրենց ոտքերի տակ արճիճից ներբաններ են կապել, որպեսզի մրցումների ժամանակ, երբ առանց այդ ծանր ներբանների վազելիս լինեն, ուղղակի սուրան: Ռուս գրող Լև Տոլստոյը պնդել է, որ գրկապելով ուսուցանելու ժամանակներում աշակերտներն ավելի լավ են սովորել:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1878 | 0 | 0
Facebook