Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Վիճակ գցենք, թե ո՛վ առաջինը սպանվի»

22:25, çarşamba, 01 eylül, 2021
«Վիճակ գցենք, թե ո՛վ առաջինը սպանվի»

Վեցերորդ դարի 90-ականներին նախարարական մի ընդվզում է տեղի ունեցել Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանում: Ըմբոստներին գլխավորել է Սամվել Վահևունին: Ընդվզմանը մասնակցել են Վահևունի տոհմի սեպուհներ Սարգիսը, Վարազ-Ներսեհը, Ներսեսը, Վռամը: Նրանց է միացել նաև նախկինում տեղի ունեցած ապստամբությունների ակտիվ մասնակից Թեոդորոս Տրպատունին:

Ապստամբները որոշած են եղել նախ սպանել Կարինի մոտ գտնվող հանքային ջրերում բժշկվող բյուզանդական կուրատորին (կայսերական կալվածքների վերակացու), բայց նա, տեղեկանալով այդ մասին, վաղօրոք փախել է, և ապստամբները, չգտնելով նրան, թալանել են ամբողջ շրջակայքը և գնացել ամրացել են Կորդվաց աշխարհի Ջերմոց բերդում: Նրանք քանդել են այդ բերդը տանող կամուրջն ու կտրել են բերդի հաղորդակցությունը դրսի աշխարհի հետ:

Կայսրությունը չի հապաղել ապստամբներին պատժելու գործում: Անմիջապես երկու զորագունդ (բյուզանդական և հայկական) է ուղարկվել Ջերմոց բերդը գրավելու համար: Հայկական պատժիչ զորագունդը գլխավորել է Համազասպ Մամիկոնյանը: Նրանք կարողացել են բերդին հասնել՝ գետն անցնելով ոչ թե կամրջով, որն ինչպես արդեն ասվեց, քանդված էր, այլ գետի հունի անցանելի հատվածներով, որը ցույց է տվել մի ճանապարհորդ քահանա:

Պաշարվածները ստիպված են եղել կենաց կռիվ մղել, կռվել են քաջաբար: Սամվելը, Ներսեսը և Վստամը բյուզանդահայկական զորքից շատերին են կոտորել, բայց իրենք էլ զոհվել են, իսկ Սարգիսը և Վարազ-Ներսեհը ձերբակալվել են: Նրանց տարել են Կարին և մահվան են դատապարտել:

Գլխատման ժամին Վարազ-Ներսեհը Սարգսին ասել է. «Վիճակ գցենք, թե ո՛վ առաջինը սպանվի»:

Սարգիսը պատասխանել է. «Ես ծեր եմ և մեղավոր, աղաչում եմ՝ այդ պարգևն ինձ տուր: Թող քեզնից մի փոքր առաջ ես հանգստանամ և չտեսնեմ ձեր մահը»:

Եվ ծերունին մարտական ընկերոջից առաջ է գլխատվել:

Իսկ ապստամբության մեկ այլ մասնակիցը՝ Թեոդորոս Տրպատունին, կարողացել է փախչել պարսիկների մոտ, բայց պարսիկները ոչ թե նրան ապաստան են տվել, այլ ձերբակալել են ու հանձնել բյուզանդացիներին, որոնք էլ նրան տանջամահ են արել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2396 | 0 | 0
Facebook