Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պայքար ոստիկանության անօրինականության, ապօրինի ծառահատումների դեմ

02:49, cumartesi, 14 ağustos, 2021
Պայքար ոստիկանության անօրինականության, ապօրինի ծառահատումների դեմ

Ավետիք Սարգսի Գրիգորյանը պայքարում է իրեն սեփականության իրավունքով պատկանող տան դիմաց գտնվող հողատարածքում ապօրինի ծառահատումների դեմ:

«Անօրինական ծառահատում է տեղի ունեցել: Դիմել ենք ոստիկանություն, քրեական գործ է հարուցվել, սակայն նույն գործողությունները շարունակվում է ոստիկանների աջակցությամբ: Պատ, պարիսպ չկա, ով ուզում, մտնում, դուրս է գալիս: Կազմակերպողը դիմացի հարևանն է, ով ժամանակին պարիսպը քանդեց, հիմա ծառերն է կտրում, քիչ-քիչ իր հայաթի դիմաց ցանկանում է խաղահրապարակ սարքել: Չեն էլ սպասում, որ հարցի լուծումը գա, նոր շարունակեն, մինչև եզրակացություն տրվի, դատարանը որոշում կայացնի: Զանգահարում ես 1-02, ասում են՝ խնդրից տեղյակ ենք, միայն այդքանը»:

Զրուցակցիս պնդմամբ, պատգամ մարմինների լռությունը պայմանավորված է նրանով, որ դիմացինը փողատեր է, դրա համար նախընտրում են լռել, իր և ծնողների օգտագործած հողամասն ուզում են իր ձեքից խլել. «Փողոցի մյուս կողմն հարևանի դուռն է, փողոցի այս կողմն իմ հողամասն է, ինքն ուզում է հողամասը վերացնի, որ իր դռան դիմաց դառնա մեծ խաղահրապարակ:

Հարազատներ, բարեկամներ, եթե գան, մեքենաներով չեն մտնի իր տուն, լայն խաղահրապարակում կկանգնեն: Այդ նպատակով ծառերն են հատում, ասֆալտապատում: Թաղապետարանի աշխատողները կանգնած, խիճը բերել, լցրել են ծառերի քոքերի վրա, դրանց քոքերից ահագին կանաչները դուրս էին եկել, բայց խիճը բերել, լցրել են վրան:

Ես այս տարածքին տիրապետում եմ 30 տարի, ծառերը բոլորը դիմացի հարևանը կտրել է, ստիպված ծառերի տեղը մեքենաներ ենք կանգնեցրել, որպեսզի կանխվեն հետագա գործողությունները: Ոստիկանության փոխարեն մենք ենք միջոցներ ձեռնարկում, ոստիկանը գալիս, կանգնում է անօրինականության կողքին, ասում է՝ իրենք պետք է շարունակեն, խոչընդոտ չպետք է լինի: Սակայն, անգրագետ մարդն էլ է հասկանում, որ, եթե քրեական գործ է հարուցված, ուրեմն պետք է այն իր ավարտին հասցվի: Քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշումը ցույց ես տալիս, ասում ես, պետք է սպասել, որ պարզվի, ճիշտ եք անում, թե սխալ, սակայն քաղաքապետարանը, ոստիկանությունը դիմացի հարևանի կողմից են, կողմնապահ են»:

Միաժամանակ զրուցակիցս հասկանում է, որ ոստիկաններն իրենց անգործությամբ քաղաքացուն դրդում են, հրահրում այլ բնույթի գործողությունների. «Օրինակ, կամքից թույլ մարդը կարող է վիճել հակառակ կողմի հետ, այս դեպքում կարող են քրեական գործ հարուցել, իրեն մեղադրել: Այնինչ, ինքն իր ծնողներին պատկանող տանը ծնվել, մեծացել է, մինչ իր ծվել, մեծանալն իր ծնողներն են ապրել այնտեղ՝ 70-80 տարի»:

Երևանի Չկալովի փողոցի, N55 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում քննարկումներ էին հրավիրվել:

Ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակով Ավետիք Սարգսի Գրիգորյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որի համաձայն, այս տարվա հունիս ամսվա սկզբներին և հուլիսի 28-ից 29-ին առանց համապատասխան թույլտվության, իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Չկալովի 55 հասցեում գտնվող հողատարածքում կատարվել է ապօրինի ծառահատում:

ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի գրության համաձայն, բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 295.000 դրամ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Հ.Գևորգյանը գտնելով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի, առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու բավարար առիթ և օրինական հիմք, քննարկելով Ավետիք Սարգսի Գրիգորյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերը որոշել է քրեական գործ հարուցել և գործն ընդունել վարույթ:

Հետագա ապօրինությունները, օրինազանցությունները կանխարգելելու նպատակով Արցախյան պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ, եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Լևի Այվազյանը, Արցախյան պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ Ավետիք Սարգսի Գրիգորյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական` Սասուն Խաչատրյանին հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին հետևյալ բովանդակությամբ.

«Իմ տունը գտնվում է ք. Երևան, Չկալովի N 55 տ. հասցեում: Ծնված օրվանից առ այսօր ապրում եմ վերը նշված հասցեի տանը, որը մեր ընտանիքին է պատկանում ավելի քան վաթսուն տարի: Իմ բազմանդամ ընտանիքը բաղկացած է 9 հոգուց: Այդ պատճառով 18.04.2005 թվականին «Կենտրոն» համայնքի թաղապետի որոշմամբ վերցրել են բնակարանային հաշվառման` առաջնահերթ բնակարան ստացողների խմբում, որպես զինծառայության երկրորդ խմբի հաշմանդամ: Ներկայումս պետությունը չի կատարում իր վրա դրված պարտավորությունը, այն է՝ առաջնահերթ կարգով չի հատկացնում իմ ընտանիքին անհրաժեշտ բնակմակերեսը: Մենք առ այսօր բարեխղճորեն կատարել ենք նշված տան կոմունալ բոլոր վճարումները: Նշված անշարժ գույքը մեր կողմից տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում է, որպես սեփական գույք: 20.07.2021 թվականի Երևանի քաղաքապետարանի գրության համաձայն հարուցվել է վարչական վարույթ, որն իրականացվել է 03.08.2021 թվականին, ժամը` 11: 00-ին: Սակայն 10-ը օգոստոսի, 2021 թվականին «Կենտրոն» թաղապետարանի երկու աշխատող և ք. Երևան, Կենտրոն վարչական տարածքի 2 ոստիկան (Արթուր Բարսեղյան, Կարեն Համբարյան), ապօրինի կերպով, առանց սահմանների ճշգրտման վերաբերյալ փորձագետի եզրակացության, հանցավոր համաձայնության գալով Համլետ Լևիկի Գասպարյանի հետ, հիմնովին ոչնչացրեցին, սեփականության իրավունքով ինձ պատկանող` ք. Երևան Չկալովի N 55 տ. հասցեի տան բակում աճող 10 ծառ, թպուտներ և բույսեր: 15 օր առաջ կատարված հանցագործության մասով հարուցվել է քրեական գործ: Հանցագործության համահեղինակներն են հանդիսանում` «Կենտրոն» թաղապետարանի 2 աշխատող և ք. Երևան Կենտրոն վարչական տարածքի 2 ոստիկան (Արթուր Բարսեղյան, Կարեն Համբարյան): Այդ ինչպե՞ս է պատահում, որ հանցագործության օրերն համընկնում են ք. Երևան, Կենտրոն վարչական տարածքի ոստիկան` Արթուր Բարսեղյանի հերթապահության օրերին: Պարզվում է, որ այս անձն այդ օրերին կարողանում է իր հնարավորության սահմաններում չեզոքացնել.1-02 և ոստիկանության թեժ գծին ուղղված ահազանգերը: Փաստորեն գործում է հանցավոր շղթա: ՀՀ քրեական օրենսգրքի 394-րդ հոդվածը (Էկոցիդը) սահմանում է, որ բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով: 10-ը օգոստոսի, 2021 թվականին «Կենտրոն» թաղապետարանի 2 աշխատող և ք. Երևան, Կենտրոն վարչական տարածքի ոստիկան` Արթուր Բարսեղյանը, իրենց ագրեսիան չէին կարողանում զսպել և անընդմեջ վիրավորում էին մեզ, գոռգոռում էին մեր վրա.փաստը ձայնագրվել է բազմաթիվ անգամներ, 1-02 և ոստիկանության թեժ գծի հեռախոսազանգերի ժամանակ: Ըստ իմ կարծիքի, ոստիկան` Արթուր Բարսեղյանը հոգեպես ոչ հավասարակշռված անձ է, որ վտանգ է թե´ ոստիկանության և թե´ ժողովրդի համար: Միթե՞ սրա համար էինք օրենքի դիկտատուրա և պողպատե մանդատ ստեղծում»:
    
     Ելնելով վերոգրյալից Ավետիք Սարգսի Գրիգորյանը պահանջել էր ՀՀ քրեական օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն, հարուցել արդեննոր քրեական գործ, էկոցիդը և իրեն հասցվելիք վնասը կանխելու համար, ինչպես նաև հարուցել քրեական գործ «Կենտրոն» թաղապետարանի 2 աշխատողի, ք. Երևան, Կենտրոն վարչական տարածքի ոստիկան` Արթուր Բարսեղյանի հանցավոր գործունեության մասով և գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն իրականացնելու համար:
    
     Երևանի լրագրողներին խնդրում եմ շտապ արձագանքել, այս պահին սեփականատիրոջ հողամասի ծառերը կտրում են, դիմացի հարևանն ուզում է խաղահրապարակ կառուցել, այդ նպատակով են արվում այս գործողությունները:
    
     Ավետիք Գրիգորյանը խնդրում է նկարահանող խումբ ուղարկել, որպեսզի կանխվեն վերը նշված գործողությունները: Իր հեռախոսահամարն է՝
     093-89-62-24:
    
     ՀԳ.Մենք պատրաստ ենք լսել նաև հակառակ կողմին:

Անահիտ Սիմոնյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4145 | 0 | 0
Facebook