Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (3)

21:21, perşembe, 12 ağustos, 2021
Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (3)

Նախորդ բռնակալի տապալմամբ ընդամենը նոր բռնակալի ճանապարհն է հարդարվում. միշտ այդպես է եղել ու միշտ այդպես է լինելու:

Դիոնը, բնականաբար, որոշել է վրեժ լուծել ու վերադարձնել բռնագրավված գույքը: Նա սկսել է նախապատրաստվել պատերազմի: Իրավիճակը նպաստավոր է եղել այս մտադրությունն իրականացնելու համար. Հելլադայում խաղաղություն է տիրել, և հնարավոր է եղել բավականաչափ թվով վարձկաններ հավաքագրել, որի համար նա դեռ փող ունեցել է: Բայց նա իր գլխավոր հույսը կապել է Դիոնիսոսի թշնամիների աջակցության ու Կարթագենի հնարավոր չեզոքության հետ: Ահա թե ինչու նա բավարարվել է ոչ մեծաթիվ՝ ընդամենը 800 վարձկանով: Դիոնի հետ պատերազմելու պատրաստ են եղել նաև նրա եղբայրՄեգակլեսը, ևս 25 վտարանդի և Պլատոնի շատ աշակերտներ: Ինքը՝ Պլատոնը, այդ գործողությանը չի աջակցել: Մ.թ.ա. 357 թվականի ամռանը Դիոնի ջոկատը հավաքվել է Հունաստանի արևմտյան ափի մոտ գտնվող կղզիներից մեկում: Երբ վարձկաններն իմացել են արշավանքի նպատակի մասին, վախեցել են՝ համարելով այն անհուսալի, բայց Դիոնը կարողացել է նրանց համոզել այն բանում, թե սիրակուզացիներն ու մյուս սիցիլիացիները բռնակալի դեմ ապստամբելու առիթի են սպասում: Դա խաղաղեցրել է զինվորներին, և արշավանքն սկսվել է:

Հետազոտողները, հիմնվելով աստղագետների հաշվարկների վրա, ճշտել են, որ արշավանքն սկսվել է մ.թ.ա. 357 թվականի օգոստոսի 9-ին՝ ելնելով այն տեղեկությունից, որ այդ օրը Լուսնի խավարում է տեղի ունեցել:

Դիոնիսոսի նավատորմի հետ հանդիպումից խույս տալու համար Դիոնն իր հինգ նավերը բաց ծովով ուղղել է Սիցիլիայի հարավային ափ, բայց ափին դեռ չհասած՝ ուժեղ փոթորիկ է սկսվել, որը նավերը քշել տարել է Լիբիայի ափեր, բայց հետո հարավային քանի է փչել, և Դիոնի նավատորմը նորից մոտեցել է Սիցիլիայի հարավարևմտյան ափին, որն այդ ժամանակ կարթագենացիների վերահսկողության ներքո է եղել: Դիոնը ջերմ ընդունելության է արժանացել: Այստեղ նա տեղեկացել է, որ Դիոնիսոսը զորքով Իտալիա է մեկնել, և ուրախացած խռովարարը շարժվել է դեպի Սիրակուզա:

Ճանապարհին զորքն արագ աճել է, քանի որ Դիոնին են միացել Դիոնիսոսից դժգոհ հարյուրավոր մարդիկ: Դիոնիսոսի բացակայության ժամանակ Սիրակուզայի ղեկավար նշանակված Թիմոկրատոսը չի կարողացել քաղաքի պաշտպանությունը կազմակերպել, որովհետև նրա վարձկաններից շատերը լքել են ծառայությունը: Արդյունքում Դիոնի հինգհազարանոց բանակն առանց մարտի գրավել է քաղաքը: Դիոնիսոսին հավատարիմ մնացած զորքերի վերահսկողության տակ է մնացել միայն Օրտիգիան՝ ափամերձ կղզին իր ամրոցով:

Սիրակուզա մուտք գործելուց անմիջապես հետո Դիոնը հայտարարել է բռնապետության տապալման մասին և հռչակել է ազատություն Դիոնիսոսի տերության բոլոր համայնքներին: Նա և իր եղբայր Մեգակլեսն ընտրվել են ստրատեգոս (անսահմանափակ իշխանությամբ օժտված զորահրամանատար): Դիոնն ազատ է արձակել բոլոր բանտարկյալներին և քաղաքի հիմնական մասը Օրտիգիային կապող պատվարի լայնքով պատ է կառուցել: Յոթ օր անց կղզու ամրոցի վրա հարձակվել է Դիոնիսոսը: Նա դեռ բավականին ուժեղ է եղել, հզոր նավատորմի է տնօրինել, և իր հրամանի ներքո բազմաթիվ վարձկաններ է ունեցել, բայց որոշել է հակառակորդին խորամանկությամբ հաղթել: Նա փորձել է Դիոնի հետ երես առ երես բանակցել, բայց մերժում ստանալով, սիրակուզացիներին խոստացել է նվազեցնել հարկերը և վերացնել զինապարտությունը: Բայց Դիոնը հայտարարել է, թե Դիոնիսոսը նախ պետք է հրաժարվի իշխանությունից: Վերջինս ձևացրել է, թե պատրաստ է փոխզիջման: Ընդունելով սիրակուզացիների պատվիրակությանը՝ նա բանակը շարժել է քաղաքի վրա. անսպասելի գրոհի շնորհիվ բռնակալը քիչ է մնացել գրավի քաղաքը, բայց Դիոնը, որ ձեռքից վիրավորված է եղել, վճռական պահին մարտի մեջ է մտցրել պահուստային ջոկատը, և Օրտիգայի պաշտպանները կորուստներ տալով նահանջել են:

Մարտից հետո բանակցությունները վերսկսվել են: Դիոնիսոսը Դիոնին առաջարկել է չտապալել բռնապետությունը, այլ Դիոնն ինքը դառնա բռնապետ: Հնարավոր է, որ հենց այդ ժամանակ է մշակվել Կոռնելիուս Նեպոտի հիշատակած ծրագիրը պետությունը Դիոնիսոսի (իտալական տիրույթներ), նրա որդի Ապոլոկրատոսի (Սիրակուզան) ու Դիոնի (մնացյալ Սիցիլիան) միջև բաժանելու մասին: Այդ ծրագիրը մերժվել է Դիոնի և Սիրակուզայի Ժողովրդական ժողովի կողմից, բայց և այնպես շատ լուրջ հետևանքների է հանգեցրել: Դիոնիսոսին հաջողվել է խորացնել դեմոսի դժգոհությունը Դիոնի նկատմամբ: Ազատարարին շատերը կասկածել են այն բանում, որ նա, հիրավի, ցանկանում է գրավել իր ազգականի աթոռը որպես Սիցիլիայի բացարձակ տիրակալ:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1875 | 0 | 0
Facebook