Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հեռուստանախագծերի իրականացման ակնկալիքով

00:42, cuma, 06 ağustos, 2021
Հեռուստանախագծերի իրականացման ակնկալիքով

Հեռուստանախագծերի իրականացման ակնկալիքով


     Նիդերլանդներում մի քանի հեռուստանախագծերի արդեն ճանաչված հեղինակ RTL 4, SBS 6 հեռուստաալիքների երիտասարդ ռեժիսոր և օպերատոր Նիկոլայ Խաչատուրյանը (Nikolai Geworg Khatchatouryan) լինելով Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ գործնական հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Շխերմերսի (Nico Schermers) հետ:
     Նիկոլայ Խաչատուրյանը «Նիդերլանդական օրագրին» հայտնեց, որ դեսպանի հետ` որպես հեռուստահաղորդումներ պատրաստող, քննարկել են հեռուստատեսային ոլորտում Նիդերլանդների ու Հայաստանի միջև համագործակցության հարցեր, արծարծել են մի շարք գաղափարներ, մասնավորապես երկու երկրների միջև տուրիզմի խթանմանը նպաստող հարցեր, խոսել` ներկայումս Հայաստանում իրականացվող ընթացիկ մի շարք նախագծերին արժանի ուշադրություն դարձնելու հարցին:
     Հավելենք, որ Նիկոլայ Խաչատուրյանը` իր հիմնած Kino Media Company ընկերության հետ բավական հաջող համագործակցել է «Նիդերլանդական օրագրի» հետ` մասնավորապես Արցախյան պատերազմի ընթացքում մի քանի անգամ Հայաստան համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մաշնաճյուղի (@ArmeniefondsNederlands) հետ համատեղ իրականացրել են դրամահավաքներ, հավաքագրել են անհրաժեշտ գույք, կազմակերպել են տեսահանդիպումներ, դիբատներ` այդ թվում Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի, բարեգործական կազմակերպությունների, կառույցների ղեկավարների հետ, որում օգտակար քննարկումներ են եղել:
     Նիկոլայ Խաչատուրյանը Հայաստանում համոզվել է, որ Armeniefonds Nederland-ի մեր հայրենակիցների կողմից հավաքագրված գումարները ծախսվում են ճիշտ ու անհրաժեշտ տեղում: Նա խնդրում է մեր հայրենակիցներին այդ հարցում դյուզն ինչ չկասկածել և շարունակել օգնությունը Հայաստանին Armeniefonds Nederland -ի միջոցով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2129 | 0 | 0
Facebook