Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռուսաստանի մասին

18:47, perşembe, 05 ağustos, 2021
Ռուսաստանի մասին

Բավարացի դիվանագետ Ֆրանսուա Գաբրիել դը Բրեն 1799 – 1801 թվականներին ապրել է Ռուսաստանում: Նա Ռուսաստան է այցելել, որպեսզի Մալթայան միաբանության Մեծ մագիստր ընտրված Պավել Առաջին կայսրին հայտնի միաբանության բավարական պրիորության հնազանդությունը: Դը Բրեն Ռուսաստանում ապրել է նաև 1808 – 1812 թվականներին՝ այս անգամ որպես Բավարիայի դեսպան: Ահա թե ինչ կարծիքի հանգել նա այս երկրի մասին.

«Բռնապետությանը բնորոշ միահեծան գործելակերպը Ռուսաստանը սարսափելի է դարձնում: Բավական է տիրակալի կամքը, որպեսզի ցնցվեն այդ հսկայածավալ օգանիզմի բոլոր մասերը. Ո՛չ մի խոչընդոտ, ո՛չ մի հակակաշիռ, ո՛չ մի միջանկյալ իշխանություն: Ինչ ցանկանում է կայսրը, այն էլ կատարվում է՝ ամենևին կարևոր չէ, թե նա իրավացի է, թե ոչ իրավացի: Քանի որ Ռուսաստանն ամբողջության մեջ մեքենա է, ապա ցանկացած շարժման սկզբնական պարզությունն այդ մեքենան շատ փառաշուք է դարձնում: Պետք է վախենալ ոչ թե երջանիկ, այլ՝ վայրենի ու մոլեռանդ ժողովուրդներից: Վերջինների մոտ առաջին պլանում ֆիզիկակական ուժն ու գործողությունների ինտենսիվությունն է, որոնք արդյունք են այն բանի, որ այդ գործողությունները երբեք չեն լուսաբանվում…Ռուսաստանում հասարակական կարծիք չկա ու չի էլ կարող լինել»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2338 | 0 | 0
Facebook