Durun lütfen yüklemiyor...
Ինսթագրամ

Makaleler

Նշանավոր սոցիալիստի կարծիքը հրեաների մասին

18:18, salı, 03 ağustos, 2021
Նշանավոր սոցիալիստի կարծիքը հրեաների մասին

Խորհրդային քարոզչությունը միլիոնավորներին համոզել է, թե հրեատյացությունը միայն ֆաշիզմին է բնորոշ, որ հատկապես կոմունիստներն ու սոցիալիստներն են ինտերնացիոնալիստներ ու նրանց շարքերում հրեատյացներ չկան և չեն եղել: Այս սուտը հերքում են թեկուզ Ժան Ժորեսի (1859 - 1914) ՝ ֆրանսիական և միջազգային սոցիալիստական շարժման հռչակավոր գործչի, գաղութատիրության ու պատերազմի դեմ պայքարող մարտիկի, փիլիսոփայի ու պատմաբանի հոդվածներից ստորև ներկայացված քաղվածքները:

«Քաղաքներում ֆրանսիացի բնակչության մեծ մասն այն պատճառով է զայրացած հրեաների դեմ, որովհետև վաշխառությամբ, առևտրային անխոնջ գործունեությամբ ու քաղաքական ազդեցության չարաշահմամբ նրանք աստիճանաբար մենաշնորհում են ունեցվածքը, առևտուրը, եկամտաբեր աշխատատեղերը, վարչական գործառույթները և պետական իշխանությունը...Ֆրանսիայում հրեաների քաղաքական ազդեցությունը վիթխարի է, բայց այն անուղղակի է: Այն կյանքի է կոչվում ոչ թե իրենց թվաքանակի, այլ՝ փողի ուժով: Նրանք կառավարում են մամուլի զգալի մասը, ֆինանսական խոշոր հաստատությունները, և, երբ նրանց չի հաջողվում ազդեցություն գործել ընտրողների վրա, նրանք իրենց ազդեցությունը տեղափոխում են ընտրությունը կազմակերպող պաշտոնատար անձանց վրա: Այստեղ նրանք գործի են դնում փողի և ընտրողների քանակի կրկնակի ուժը, և կա այնպիսի ընտրական շրջան, որտեղ հենց հրեական թաղամասն է իր ձայներով որոշիչ դեր խաղում ընտրություններում...Նրանք բոլորով հրեաների պես են քվեարկում, և նրանք քվեարկում են պատեհապաշտ թեկնածուի օգտին. Նախ՝ այն պատճառով, որ պատեհապաշտությունը զորացրել է ֆինանսների ուժը և, այդպես դարձել է հրեական ոգու քաղաքակա ձևը: Այնուհետև այն պատճառով, որ արդեն 15 տարի է, ինչ նա է տերը Ֆրանսիական Հանրապետության, և այդ կերպ ալժիրցի հրեաները նրանից կարող են ստանալ անհամար կառավարական և վարչական ծառայություններ... Ես կարծում եմ, որ Ալժիրի գիտակից աշխատավորների գլխավոր գործը ալժիրցիների պայքարին միանալն է՝ ներկայիս ճգնաժամը հնարավորինս մեղմելու, անաչառ ու բարյացկամ վարչակազմ ձեռք բերելու, հրեական պատեհապաշտությունից խլելու այն իշխանությունը, որը նա մենաշնորհել է, և հատկապես ուղղորդել նրանց մտքերն ու ջանքերը համաշխարհային սոցիալիզմին միացած ֆրանսիական սոցիալիզմի գաղափարների ու ջանքերի կողմը»:

«La Dépêche de Toulouse», 1895 թ. մայիսի 1


    

«Ես կարծում եմ, որ մեզ կրծող քաղաքական և ֆինանսական հրեությունը, մեր օրերի սոցիալական ամենամեծ խոցն է»:

«La Dépêche de Toulouse», 1895 թ. մարտի 13


    

«Մենք լավ գիտենք, որ հրեա ցեղը եսակենտրոն է, կրքոտ է, նրբազգաց է, հանուն շահի յուրահատուկ տենդավառությամբ մշտապես կլանող է…մենք շատ լավ գիտենք, որ հրեա ցեղն առանձնահատուկ հմտությամբ կառավարում է կապիտալիստական մեխանիզմը, կեղծիքը, թալանը, կոռուպցիան և շորթումը»:

«La Petite République», 1898 թ. հունիսի 9

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1014 | 0 | 0
Facebook