Durun lütfen yüklemiyor...
Թվիթեր

Makaleler

Խրատում են ականավորները

20:22, pazar, 01 ağustos, 2021
Խրատում են ականավորները

«Ամեն անգամ, երբ կարևոր որոշում ընդունելիս կտատանվեք, հետևյալ ինքնաքննությունը կատարեք. հիշեք ձեր կյանքի ընթացքում ձեզ հանդիպած ամենաաղքատ և ամենաթույլ մարդուն և ինքներդ ձեզ հարցրեք, թե արդյո՞ք նրա պես մեկին օգտակար կլինի այն, ինչը պատրաստվում եք անել»:

Մահաթմա Գանդի (1869 - 1948), հնդիկ հասարակական և քաղաքական գործիչ

***

«Ապրիր այնպես, ասես վաղը մեռնելու ես: Սովորիր այնպես, ասես հավիտենական կյանք ես ունենալու»:

Մահաթմա Գանդի

***

«Հոռետեսը ցանկացած պատահականության մեջ դժվարություն է տեսնում, լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ նպաստավոր պատեհություն է տեսնում»:

Ուինստթոն Չերչիլ (1874 - 1965), Մեծ Բրիտանիայի վարչապետ

***

«Եթե մի որևէ խնդիր լուծված չէ, ապա պատճառն այն չէ, որ այն անհնար է լուծել»:

Ագաթա Քրիստի (1890 - 1976), անգլիացի կին գրող, դրամատուրգ

***

«Ցանկացած տղամարդ իրավունք ունի կասկածի տակ առնել իր պարտականությունը և այդ պարտականությունը կատարելիս ժամանակ առ ժամանակ ձախողվել: Միակ բանը, որ նա չի կարող անել, դա այդ պարտականությունը մոռանալն է»:

Պաուլո Կուելո (1947 - …), բրազիլիացի գրող, բանաստեղծ

***

«Եթե բավականաչափ հեռու չես գնացել, մի՛ եզրակացրու, թե դու ճանապարհից շեղվել ես»:

Կլոդ Ավելին (1901 - 1992), ֆրանսիացի գրող, բանաստեղծ

***

«Հաջողության բաղկացուցիչը երբեք սխալներ գործելը չէ, այլ՝ նույն բանը երբեք երկու անգամ չանելը»:

Բեռնարդ Շոու (1856 - 1950), իռլանդացի ականավոր դրամատուրգ, «Նոբել» մրցանակի դափնեկիր

***

«Բանական մարդը հարմարվում է աշխարհին, ոչ բանական, անհեթեթ մարդը համառորեն ձգտում է աշխարհն իրեն հարմարեցնել: Հետևաբար, ամբողջ առաջընթացը կախված է անհեթեթ մարդուց»:

Բեռնարդ Շոու

***

Դուք կարող եք ծաղրել մթության մեջ խարխափող մարդկանց կամ մոմեր վառել: Միակ սխալը՝ խնդիրը գիտակցելով հանդերձ՝ չգործելու որոշում կայացնելն է:

Պոլ Հոկեն (1946 - …), ամերիկացի բնապահպան, գրող


    

«Ոչ մի հիմնախնդիր չի կարող լուծվել առանց փոխելու գիտակցության այն մակարդակը, որն այն ծնել» է:

Ալբերտ Էյնշտեյն (1879 - 1955), աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան

***

«Մենք չենք ժառանգում մեր նախնիների Հողը, մենք այն փոխ ենք առնում մեր երեխաներից»:

Անտուան դե Սենտ Էկզյուպերի (1900 - 1944), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, պրոֆեսիոնալ օդաչու

***

«Ավելի լավ բան չկա, քան գնալ թեկուզ աշխարհի ծայրը՝ փնտրելու այն մարդկանց, որոնք էլ ավելի հեռուն կգնան»:

Պիեր Դանինոս (1913 - 2005) , ֆրանսիացի գրող

***

«Ձեռք բերելով բարձրագույն կրթության վկայական՝ մարդիկ կորցնում են իրենց բնազդը»:

Ֆրանսիս Պիկաբիա (1879 - 1953) , ֆրանսիացի ավանգարդիստ նկարիչ, գրող, հրապարակախոս, թատերական ռեժիսոր, սցենարիստ, դերասան, դիվանագետ

***

«Այժմ մեր պարտականությունը երջանիկ լինելն է: Ավելի գեղեցիկ ծրագիր գոյություն չունի: Բայց պետք է դպրոցներում շտապ ուսուցանել, թե ինչպես պետք է հասնել այդ երջանկությանը»:

Ֆրանսուազ Ժիրու (1916), ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող, Ֆրանսիայի մշակույթի նախարար

***

«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան նզովել խավարը» :

Լաո Ցզի (մ.թ.ա. 6 – 5-րդ դար) , չին փիլիսոփա

***

«Պետք չէ սեփական կյանքին տարիներ ավելացնելու ջանքեր թափել, ավելի լավ է փորձել սեփական տարիներին կյանք հավելել»:

Ջոն Քենեդի (1917 - 1963), ԱՄՆ 35-րդ նախագահ

***

«Ուրախները միշտ բուժում են»:

Ֆրանսուա Ռաբլե (… - 1553), ֆրանսիացի գրող, բժիշկ, մեծ երգիծաբան

***
     «Ընտրեք մի աշխատանք, որը ձեզ դուր է գալիս, և դուք ձեր ամբողջ կյանքում մեկ օր անգամ չեք աշխատի»:

Կոնֆուցիուս (մ.թ.ա. 551 - 479), չին փիլիսոփա

***

«Եթե հոռետեսությունը տրամադրություն է, ապա լավատեսությունը կամք է»:

Ալեն (1868 - 1951), ֆրանսիացի փիլիսոփա, լրագրող, արձակագիր

***

«Լավ չէ, երբ միայն քեզ համար ես լավ»:

Վոլտեր (1694 - 1778) , ֆրանսիացի փիլիսոփա

***

«Ես սպասում եմ, որ Աստված ինձ խոնարհություն տա, որպեսզի ընդունեմ այն, ինչը չի կարելի փոխել, տա համարձակություն փոխելու այն, ինչը կարելի է փոխել, և տա իմաստություն, որպեսզի կարողանամ մեկը մյուսից զանազանել»:

Քույր Էմանուել (1908 - 2008) , ֆրանսիացի գթության քույր

***

«Մարդկանց երբեք վերևից մի նայեք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց օգնում եք ոտքի կանգնել»:

Ջեսի Ջեքսոն (1941 - …) , ամերիկացի հասարակական և կրոնական գործիչ, իրավապաշտպան

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
513 | 0 | 0
Facebook