Durun lütfen yüklemiyor...
Թվիթեր

Makaleler

«…եթե ես հաղթեմ, երդվում եմ մեծն Որմիզդ աստծով, արեգակով, լուսնով, հրով, ջրով, Միհրով և բոլոր աստվածներով, որ ձեզ կտրվի Հայոց թագավորությունը»

15:19, cumartesi, 31 temmuz, 2021
«…եթե ես հաղթեմ, երդվում եմ մեծն Որմիզդ աստծով, արեգակով, լուսնով, հրով, ջրով, Միհրով և բոլոր աստվածներով, որ ձեզ կտրվի Հայոց թագավորությունը»

Խոսրովի ճամբարում նախապատրաստական մեծածավալ աշխատանք է սկսվել: Առանձնահատուկ եռանդով են գործել Խոսրովի երկու քեռիները՝ Վնդոն և Վստամը, որոնք 15-հազարանոց հայկական զորք են հավաքել: Հավաքված զորքի մասին հիացմունքով է խոսել պատմիչ Սեբեոսը:

Տեսնելով իր դեմ շարժվող բանակները՝ Բահրամ Չուբինը փորձել է չեզոքացնել հայերին և մի նամակ է գրել Մուշեղ Մամիկոնյանին՝ առաջարկելով լքել բյուզանդական բանակն ու միանալ իրեն: Չուբինը խոստացել է վերականգնել հայոց թագավորությունը և նույնիսկ կոնկրետ ուրվագծել է այդ թագավորության սահմանները: Նամակում նա խորհուրդ էր տվել չմոռանալ, թե որքան վնասակար են եղել Սասանյանները հայերի համար, թե ինչպես են նրանք սպանել հայ ազգի երազանքը: Ահա՛ այդ նամակը.

«Ես այնպես էի կարծում, թե երբ կռվելու լինեմ ձեր թշնամիների դեմ, այդ կողմից դուք կօգնեք ինձ, և միասին մեջտեղից կվերացնենք ընդհանուր պատուհասը՝ Սասանյան տոհմը: Դուք ահավասիկ հավաքվել գալիս եք իմ դեմ պատերազմելու, բայց ես չեմ երկնչի հավաքված և ինձ վրա եկող հոռոմ քահանաներիցդ։

Բայց դուք, հայեր, զուր տեղն եք ցուցաբերում տիրասիրություն։ Չէ՞ որ Սասանյան տոհմն էր, որ վերացրեց ձեր երկրի թագավորությունը, մինչդեռ դուք գալիս եք ինձ վրա։ Ձեզ համար ավելի լավ է բաժանվել դրանցից և միաբանվել ինձ հետ, քանզի եթե ես հաղթեմ, երդվում եմ մեծն Որմիզդ աստծով, արեգակով, լուսնով, հրով, ջրով, Միհրով և բոլոր աստվածներով, որ ձեզ կտրվի Հայոց թագավորությունը և ում որ կկամենաք, կդարձնեք ձեզ թագավոր։

[Ձեզ կթողնեմ] Ասորվոց կողմերից Արվաստանը, Մծուրնը և Նուշիրականը, մինչև արաբական սահմանը, իսկ ես իրավունք չեմ ունենա Զարասպից այդ կողմ անցնելու։ Ձեզ կուղարկեմ Արյաց թագավորության գանձերից այնքան, մինչև որ ասեք՝ շատ է: Կուղարկեմ նաև մեծաթիվ զորք, որչափ որ հարկավոր լինի ձեզ, մինչև որ ձեր թագավորությունը հաստատ լինի» ։

Իր նամակի հետ Բահրամը նաև կնքած աղ է դրել, որը, ըստ զրադաշտական օրենքի, երդման ամենաբարձր ձևն է եղել: Հայ նախարարները կարդացել են այս նամակը, բայց ոչ միայն չեն պատասխանել, այլև չեն հրապարակել նամակի պարունակած խոստումներն ու առաջարկությունները, որովհետև վախեցել են, թե անմիաբանություն կսկսվի, այսինքն կլինեն այնպիսի նախարարներ, որոնք Բահրամի կողմը կանցնեն: Բահրամը ստիպված է եղել նախարարներին ևս մեկ նամակ գրել, ու այս անգամ սպառնացել է.

«Ձեզ գրեցի, որ հեռանաք դրանից, ուրեմն չեք կամենում լսել ինձ։ Խղճում եմ ձեզ, քանզի վաղն առավոտյան ձեզ ցույց կտամ սպառազինված փղերի և նրանց վրա նստած զինավառ քաջերի, որոնց ամուր լարված աղեղներից ձեզ վրա կտեղան երկաթե նետեր, պողպատե սլաքներով տեգեր, ինչպես նաև բազմաթիվ բռունցքներ՝ որքան որ ձեզ և Խոսրովին հարկավոր կլինի» ։

Մուշեղը, ինչ խոսք, լավ է կշռադատել, որ Բահրամը հաջողություն չի ունենալու, որովհետև նրա դեմ է եղել պարսիկ ժողովրդի հիմնական մասը և պարսկա-բյուզանդական ուժեղ բանակը: Ահա թե ինչու նա համարձակորեն պատասխանել է Բահրամին, հանդիմանել նրան հոխորտանքների ու ամբարտավանության համար ու նաև ասել է, թե վաղը նա կտեսնի, թե ինչպես են կռվում հայերը:

«Քո խոսքերը լսեցի, -պատասխանել է Մուշեղը, - և ասում եմ, որ թագավորությունն Աստծունն է, և ում կամենա, տալիս է: Բայց դու պետք է խղճաս ոչ թե մեզ, այլ քո անձին, որովհետև տեսնում եմ որ պոռոտախոս մարդ ես և խրախուսվում ես ոչ թե Աստծուց, այլ քո անձի, զորքի ու փղերի շատությամբ։ Բայց ասում եմ քեզ, որ եթե տերը կամենա, վաղը ևեթ քեզ շրջապատել կտա քաջ պատերազմողներով, կճայթեն քեզ վրա, ինչպես ամպը երկնից, և նիզակները բռնած կանցնեն քո բազմության միջով, ինչպես փայլատակող կայծակի հուրը։ Քանզի եթե Աստված կամենա, հողմը կքշի կտանի քո զորությունը, իբրև փոշի» ։

Բյուզանդացի պատմիչի վկայությամբ Ատրպատականում տեղի ունեցածվճռորոշ ճակատամարտից առաջ Խոսրովն ու իր դաշնակիցները միասին ունեցել են 60 հազար զորք, իսկ Բահրամ Չուբինը՝ 40 հազար, ընդ որում նրա զինվորների մի զգալի մասը հուսալի չի եղել:

Առավոտյան, երբ արեգակն առաջին ճառագայթներն է արձակել, սկսվել է ճակատամարտը, որը տևել է մինչև մայրամուտ։ Վահրամի զորքը պարտվել է: Ճակատամարտին հաջորդող օրվա առավոտյան Բահրամի զորքից ընդամենը չորս հազար զինվոր է մնացած եղել. մնացյալը կամ զոհվել են, կամ գերվել են: Գերվածների մեջ է եղել նաև Բահրամի որդին: Խոսրովը հրամայել է նրան կապկպել ու նետել մարտական փղերի ոտների տակ:

Խոսրովը հաստատվեց թագավորական գահին և կատարեց կայսեր տված իր խոստումը՝ Նրան տալով ամբողջ Արվաստանը, մինչև Մծուրն, Հայոց երկիրը՝ մինչև Հրազդան գետը և Կոտայք գավառից, Գառնի ավանից մինչև Բգնունյաց ծովի եզերքը՝ Առեստ ավան, Կոգովիտ գավառից մինչև Հացյուն, Մակու։ եվ հաստատվեց մեծ բարեկամություն ու դաշինք Պարսկաստանի ու Բյուզանդիայի թագավորների միջև:

Պարտված Չուբինն իր փոքրաթիվ ուժերով փախել է Պարսկաստանի արևելյան մաս՝ Խորասան, իսկ այնտեղից ՝ թուրքերի՝ իր նախկին թշնամիների մոտ: Ֆիրդուսին ասում է, թե Խոսրով 2-րդը Բահրամին հետապնդելու է ուղարկել երեքհազարանոց ջոկատ, բայց փորձառու զորահարամանատարը պարտության է մատնել իրեն հետապնդողներին, անցել է Ամու Դարիա գետի մյուս ափն ու փրկվել:

Արևմտաթուրքական խաքանության խաքանը՝ Բահրամի երբեմնի թշնամին, նրան ոչ միայն պատշաճորեն ընդունել է, այլև իր դստերն ամուսնացրել է նրա հետ: Համաձայն միջնադարյան առասպելների՝ նա «մենամարտում» նետով սպանել է խաքանի դեմ դավեր նյութող նրա եղբորը և մեծ պատվի արժանացել: Խաքանը ոչ միայն հրաժարվել է Բահրամին հանձնել Խոսրով շահին, այլև թույլ է տվել, որ նա ամրոց կառուցի ու արքայական ճոխության մեջ ապրի:

Լինելով թուրքերի մեջ՝ Բահրամը մեծ սպառնալիք է եղել Խոսրով 2-րդի համար, քանի որ ցանկացած պահի կարող էր վերադառնալ: Բայց այն, ինչը չի կարողացել անել պաշտոնական դիվանագիտությունը Բահրամին ոչնչացնելու համար, արել են ծպտված ուժերը. Բահրամին թունավոր դաշույնով սպանել է Իրանի դեսպանի վարձած թուրքը: Տիզբոնի արքունիքում այս իրադարձության առիթով ուրախությունն այնքան մեծ է եղել, որ մինչև Սասանյանների արքայատոհմի անկումը Չուբինի սպանությունը նշվել է որպես պետական տոն:

Բահրամ Չուբինի մյուս որդին՝ Միհրանը, ողջ է մնացել ու Հազկերտ 3-րդի ժամանակ կռվել է արաբների դեմ: Իսկ Չուբինի կյանքն ու գործերը միջնադարյան առասպելների հենք են ծառայել: Համաձայն արաբ պատմագիրների՝ Բահրամ Չուբինի սերունդներից են սերվել Խորասանում որոշակի ժամանակ իշխող Սամանիդները:

Մեկ այլ վարկածի համաձայն «Չուբին» մականունը «Ագռավ» է նշանակել, քանի որ նրանց տոհմական վահանին ագռավ է պատկերված եղել:

Բահրամ անունից է ծագել «Բաղրամյան» ազգանունը:

Նկարում՝ Անահիտ դիցուհու տաճարի քրմուհին Բահրամ Չուբինին թագ է հանձնում (ժամանակակից նկար):

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1004 | 0 | 0
Facebook