Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

21:17, cuma, 30 temmuz, 2021
Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

Օշականում գտնվող Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանին տեղադրված տապանաքարի մարմարե միջուկը, որտեղ գրված էր նրա անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը, տասնյակ տարիներ առաջ վանդալների կողմից ջարդվել էր ու չէր վերականգնվել: Անտարբեր վերաբերմունքնի արդյունքում արդեն մոռացության էր մատնվում մեծն Կոմիտասի առաջին ուսուցչի, մանկավարժ, գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի տեղը: «Նիդերլանդական օրագիրը» այս հարցի մասին՝ երկու տարի առաջ, ահազանգել էր ամենաառաջին հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Արագածոտնի հոգևոր թեմին, որոնք, որքան էլ տարօրինակ է մինչև այսօր պահպանեցին խորը լռություն: Խնդրին տեղյակ պահվեցին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, խորհրդարանի համապատասխան հանձնաժողովին, ավելի ուշ սփյուռքի հանձնակատարի գրասենյակին, նույնիսկ մեր մտահոգությունը հայտնեցինք Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին, Արևմտյան Եվրոպայի հոգևոր պատվիրակին, շահագրգիռ այլ կազմակերպություններին: Վերջիններս քչից-շատե քայլեր ձեռնարկեցին, բայց հարցը գործնական լուծում չունեցավ:

Ավելի շահագրգիռ ու հետևողական դուրս եկան «Նիդերլանդական օրագրի» ընթերցողներն ու բարեկամները: Օշականից` Աշոտ Կոշեցյանը մեզ է ուղարկել Սահակ վարդապետ Ամատունու տապանաքարի համապատասխան գրությամբ վերականգնած միջուկի լուսանկարը: Նա ևս սպասել է, որ պատկան մարմինները հարցն արագ կլուծեն: Երբ տարիներ են անցել ու տեսել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, խորհրդակցել է Սահակ Ամատունու ազգականների հետ ու պատրաստել բազալտե միջուկը` անվան ու տարեթվերի գրություններով, այն ինչ պահանջվում էր անել:

Հարցին գործնական լուծում էր առաջարկել նիդերլանդահայ քանդակագործ Էդուարդ Հարությունյանը (Eduard Broon Arutjnian) Նա արդեն ընտրել էր միջուկը և պատրաստվում էր փորագրության աշխատանքներին: «Նիդերլանդական օրագրին» իր անհատույց օգնությունն էր առաջարկել իտալացի վարպետ Ջովանի Ֆավորիտոն: Նա առաջարկել էր Էթնայի հրաբխային բնական քարին փորագրել Սահակ Ամատունու տարեթվերը: Մեր երեք մասնակիցներին հավասարապես մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:

Այնուհանդերձ «Նիդերլանդական օրագիրը» հարցն ավարտված չի համարում: Գերեզմանը պետք է վերցնել պետության հոգածության ներքո, տեղադրել ցուցանակ, որտեղ ներկայացվի Սահակ վարդապետ Ամատունու համառոտ կենսագրությունը:


    
    
    
    

    

Այս թեմայով գրված մեր նախորդ հոդվածները

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

https://www.nidoragir.com/201

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

https://www.nidoragir.com/2020/01/blog-post_28.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2784 | 0 | 0
Facebook