Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՏԵՍՆԵՍ ԵՐԲևԷ ԿԱԶԱՏՎԵ՞ՆՔ ՎԱՍԱԼԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

21:27, perşembe, 22 temmuz, 2021
ՏԵՍՆԵՍ ԵՐԲևԷ ԿԱԶԱՏՎԵ՞ՆՔ ՎԱՍԱԼԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ
    

     ՏԵՍՆԵՍ ԵՐԲևԷ ԿԱԶԱՏՎԵ՞ՆՔ ՎԱՍԱԼԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ
    
     Մեր հողային կորուստների գլխավոր մեղավորը Ռուսաստանն է և առ այսօր նա տնօրինում է մեր տարածքներն այնպես, ինչպես իր սեփականությունը, , , չգիտեմ, մինչև ե՞րբ ենք նման վասալային վիճակն հանդուրժելու․ հարց է ծագում․հիմա անկա՞խ պետականություն ենք, թե մեր գլխի տերը Պուտինն է և մեր բոլոր խնդիրները լուծվում են Կրեմլում․ փաստորեն մեր անկախ պետականությունից զրկվելու բանալի՞ն էլ Պուտինի ձեռքին է․․․ անկախությունից հետո մեր ազգադավ 2 նախագահներն իրենց լեգիտիմությունն ամրապնդելու համար Պուտինին թիկունք ընտրեցին իրենց և մեր երկրի ղեկը նրան վստահեցին․ Հայաստանում ամեն բան պետք է Պուտինի դաբրոյով լիներ․ այդ հույսով էր Քոչն այդքան վստահ, որ ունի Պուտինի դաբրոն և այս ընտրություններին ինքն է լինելու կրողը, շատերը գայթակղվեցին Քոչի այս հայտարարությունից և հույսեր կապեցին նրա հետ, որ մի աթոռ էլ իրենց բաժին կհասնի․․․ բայց Քոչը ապահովության համար, որպեսզի իր հաղթանակը լինի 100 տոկոսանոց, կրի, թալանած միլիոնները հանեց ասպարեզ, աջ ու ձախ կաշառեց, բայց քանի որ Հեղափոխությունից այս կողմ ժողովուրդը թոթափել էր ստրկության լուծը, մերժեց իրեն թալանողներին և ամուր կանգնեց իր ազնիվ վարչապետի կողքին․․․ այսինքն՝ այդ քայլով ժողովուրդը մերժեց ոչ միայն իրեն թալանողներին՝ Քոչին, Սերժին, այլ հենց Պուտինին, որ ամեն կերպ աշխատում է տարբեր սադրանքներով ժողովրդի աչքից Նիկոլին գցելու, Նիկոլի դեմ հանելու, Նիկոլին տապալելու համար․․․ Մի հռետորական հարց եմ ուղղում Պուտինին․ եթե հիշում եք դուք 2016-ի ապրիլյան 4 օրյա պատերազմն անմիջապես կանխեց, բայց այս 44 օրյա սարքած պատերազմին ձեր կրավորական կեցվածքը, պատճառանությունները, թե դուք Հայաստանի ռազմավարական ընկերն եք, ոչ՝ Արցախի․․․բայց կարծեմ 2016-ի 4 օրյա պատերազմին նույն կարգավիճակում էիք Արցախի հետ, բայց անմիջապես կանխեցիք․ պատասխան ունե՞ք․․․ դուք այնքան լռեցիք, մինչև Ալիևի ցանկալի Շուշի մտնելը, և հանկարծ զգացիք, որ Արցախը ոչ միայն հայերի ձեռքից է գնում, այլ հենց ձեր և անմիջապես կանխեցիք և պարտադրեցիք մեր վարչապետին րոպե առաջ կնքել եռակողմ ադրբեջանակամետ զինադադար․․․
     ԱՍԵՄ, ՈՐ շա՜տ վաղուց էր Պուտինի աչքը Արցախի վրա և չսպասելով Մինսկի խմբի համանախագահների համաձայնությունը ստանալուն, Ռուսական խաղաղապահներին տեղակայեց Արցախում․․․ զարմանալի չէ՞ր, երբ Ադրբեջանն ստացավ ազատագրված 7 շրջանները + Հադրութն ու Շուշին էլ վրադիր, հանկարծ նոր պահանջ առաջ քաշեց․ Մեղրուց միջանցք և թե ինչպե՞ս հաջողեցին ազերի զինվորներին աննկատ ուղղորդել Հայաստանի սուվերեն տարածք և խարիսխ գցել Սև լճում, առ այսօր բացահայտված չէ այդ դավաճանությության հեղինակը․․․ Այսօր, երբ ռուսաստանը, ինչպես նաև ՀԱԲԿ-ը տեր չեն կանգնում Հայաստանի սուվերեն տարածք մտած մեր թշնամուն այնտեցից դուրս շպրտելուն, վստահ եմ այս ամենը տեղի է ունենում Պուտինի գլխավորությամբ և ՀԱԲԿ-ն էլ նրա գլխից վեր չի կարող թռնել․սա է դառն իրականությունը․․․ այս ֆոնի վրա Ալիևի և Էրդողանի ախորժակները բացվում է․արդեն քանի օր է Նախիջևանի դիրքերից կրակոցներ են հնչում Երասխավանի դիրքերի ուղղությամբ․․․ ռուսական կողմը դարձյալ անտարբեր է, ոչինչ, որ Հայաստանը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, հայը պետք է ատամները սեղմած դիմանա՞, ոչինչ, որ մեկ- մեկ էլ զինվոր ենք կորցնում, , , Պուտին ազնիվ չես Հայ ժողովրդի հետ, եթե չես ուզում քո իրական բարեկամ ու ռազմավարական գործընկեր Ալիևին ու Էրդողանին դեմ դուրս գալ և աշխատում ես մեր տարածքների հաշվին նրանց պահանջները գոհացնել, մեզ հետ ազնիվ գտնվիր, մի կողմ քաշվի, մեզ պաշտպանողներ շատ կան, հանիր զորքերդ, 102-րդ ռազմաբազան Գյումրիից, խաղաղապահներիդ Արցախից և մեզ կպաշտպանեն միջազգային զորքերը, , , այնպես է ստացմում միայն օդի մեջ է հնչում, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական ընկերն է, բայց Պուտին մոռանու՞մ ես, որ և՛ Ռուսաստանը, և ՀԱԲԿ-ն պարտավորվածության ունեք ստորագրված Հայաստանի հետ, որ պատերազմական վիճակում հայտնվելու դեպքում ռազմական օգնություն պետք է ցուցաբերեք․․․ մեր պարագայում․ անունը կա, ամանումը չկա․․․ և այդպես շուրջ 100 տարի հույսներս դրեցինք Ռուսաստանի վրա և մնացինք ձեռնունայն, ավելին՝ 100 տարի է անցել հայատյաց Մոսկովյան պայմանագրերից, բայց ինչպես տեսանք Ռուսաստանը մտադիր էլ չէ չեղարկել այդ պայմանագրերը, ավելին՝ 100 ամյակին անգամ ծպտուն չհանեցին, վախեցան Էրդողանը կբարկանա․․․

     2008- Վրաց-Օսական պատերազմին Ռուսաստանը ճանաչեց և՛ Աբխազիայի, և՛ Օսիայի անկախությունը, 8 օր տևած այդ պատերազմին Ռուսաստանը հետ շպրտեց Վրացական զորքին, կանխեց պատերազմը ու այդ 8 օրյա պատերազմը որակեց ցեղասպանություն ոչ միայն Օս ժողովրդի, այլ Աբխազ ժողովրդի հանդեպ նույնպես և մի կրակոցով 2 նապաստակ խփեց․ ճանաչեց չճանաչպած այդ 2 պետությունների անկախությունը․․․ պատերազմական օրերին Լավրովը բոլոր արտասահմանյան ԶԼՄ-ներին ինտերվյուներ էր տալիս և պարզաբանումներ էր, թե այս երկու պետությունները հայտնվել են Վրաստանի կազմի մեջ Ստալինյան բռնակցման հետևանքով.իսկ ռուսական հեռուստաալիքները սահմռկեցուցիչ ռեպորտաժներ էին ցուցադրում պատերազմական գործողություններից․․․ երբ լսում էի Լավրովի պարզաբանումները Ստալինյան բռնակցման մասին․ մտածում էր, հիմա ուր որ է Արցախի, Նախիջևանի և Ջավախքի Ստալինյան բռնակցման մասիննույնպես կբարձրաձայնի, բայց ցավոք․․․ նույնը սպասելիքն ունեի 2016-ի ապրիլյան 4 օրյա պատերազմին, իսկ այս 44 օրյա պատերազմին մեր ռազմավարական գործընկեր Պուտինը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանական է և դեռ հանդուրժու՞մ ենք նրան․․․ եթե մեր ռազմավարական գործընկերն է թող բարեհաճի պատմություն ուսումնասիրի և ավելորդ երկու ազգերին իրար դեմ չհանի․․․ հիմա ինչու՞ ենք Ալիևից նեղանում, երբ մեր թիկունքին խփողը հենց Պուտինն է․որ շիլաշփոթ է սարքել, սադրանք- սադրանքի հետևից, որ Նիկոլից ազատվեին ու Քոչին բերեին իշխանության․․․ հիմա, որ Քոչը պարտվեց, անգամ խորհրդարան չմտավ․ մտածում եմ, հիմա՞ ինչ ծրագրեր են մշակում․․․ ինչպես տեսնում ենք ադրբեջանական զորքը դեռ Սև լճում է, իսկ երասխի ուղղությամբ էլ անհանգիստ իրավիճակ է, արդեն կրակում են մեր դիրքերի ուղղությամբ և չկա ոչ մի երաշխիք, որ այդ կրակոցները չեն վերաճվի պատերազմի արդեն Հայաստանի դեմ․․․փաստորեն Պուտինը Արցախում իր բազաները դնելուց հետո, անգամ գերիների վերադարձի մասին մոռացավ․ բերանը սրբել հետ է քաշվել․․․ Նա շատ լավ գիտի, որ Արցախը մինչև Քուռ Հայկական տարածքներ են, հիմա, որ այս պատերազմին կորցրեցինք 9 շրջաններ, հազարավոր զինվորներ, անգամ այսքանից հետո Պուտինն ու Լավրովը չեն արտաբերում, որ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը Ստալինյան բռնակցման արդյունք են․․Եթե ազնիվ լինեին կբացեին արխիվները, 1921-ի Մոսկովյան պայմանագրերը կչեղարկեին․․․ Մեր տարածքների կորստի հիմնական մեղավորը ռուսն է․ Արևմտյան Հայաստանը նվիրեց թուրքին, Արցախը, Նախիջևանը Ադրբեջանին, հիմա էլ այս 44 օրյա պատերազմը, երբ մեր սրտից արյուն է հոսում, հազարավոր ջահել ջիվանների կորուստ, հարյուարավորներն անհայտ ու գերության մեջ, աչքները դրել են մեր մի բուռ մնացած հողերն էլ խլեն․ Պուտին առանց քո դաբրոյի Ադրբեջանական զորքը չէր կարող խարիսխ գցել Սև լճում․ այս ի՞նչ երկակի խաղ ես խաղում, այս ի՞նչ սահմանագծման քողի տակ փորձում ես հաճոյնալ մեր թշնամիներին, իբր կոմունիկացիաների բացման հետ կապված․․․ չհասկացա, ինչու՞ հենց այս 44 օրյա պատերազմից անմիջապես հետո հանկարծակի սահմանագծման ու կոմունիկացիանների անհրաժեշտություն ծագեց, ինչքան հիշում եմ մենք տասնյակ տարիներ ռազմավարական գործընկեր ենք, այդ ո՞նց եղավ, որ այս պատերազմից անմիջապես հետո միայն հիշվեց կոմունիկացիաների բացման հարցը, որն ավելի շատ ուլտիմատումի է նման, , ,
     Պուտին դու չթողեցիր մարսեինք, ուշքի գայինք պատերազմից ստացած մեծ հարվածը․ և հողային, և հազարավոր զինվորների կորուստը սգայինք, դու մտածված անմիջապես երկրորդ ֆրոնտ բացեցիր, որ մեր ժողովուրդին դնեիք անելանելի վիճակի մեջ և այդ ամենի մեղքը բարդեիք Փաշինյանի վրա․․․ Պուտին, բայց զգացի՞ր, որ այլևս ձեր առաջ խոնարհվող Քոչն ու Սերժը չի կանգնած․ ինչքան էլ կեղծ դերի մեջ մտնես, Փաշինյանի հետ ողջագուրվես, փորձես քո ցանցը գցես, չի ստացվելու․․․գիտենք ճարահատյալ ես դերի մեջ մտել․ հայ ժողովուրդը քո թեկնածուին մերժեց․․․ մի խոսքով մանթրաժ ես, հարմարվիր և կամաց-կամաց անցիր գործի, ինչպես Սև լիճ ազերի զինվորով լցրեցիր, հետ քաշիր, իսկ երասխի ուղղությամբ այդ կրակոցները լռեցրու, եթե ի վիճակի չես, ձեն հանի հեր օրհնած, ինչքա՞ն դիմանանք քո խարդավանքներին․ թե քեզ ո՞վ, ի՞նչ է խոսք տվել, դա մեզ չի հետաքրքրում, բայց մենք՝ հայ ժողովուրդս Հայաստան չունենք քեզ տալու․ ականջիդ օղ արա․․․ ․․․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3672 | 0 | 0
Facebook