Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ցլի գլխին ծաղկեպսակ կա, և մոտ է նա, ով նրան կխողխողի»

15:25, cumartesi, 17 temmuz, 2021
«Ցլի գլխին ծաղկեպսակ կա, և մոտ է նա, ով նրան կխողխողի»

Ալեքսանդրի հոր՝ Փիլիպոսի մահվան նախօրեին պայծառատեսուհիները վերնագրում շարադրված կանխագուշակությունն են կատարել: Բնականաբար, Փիլիպոսը դա մեկնաբանել է այնպես, ինչպես իրեն ձեռնտու է՝ ենթադրելով, թե զոհաբերության համար պսակավորված ցուլը Պարսկաստանն է ու ամենևին մտքով չի անցել, որ այդ ցուլը հենց ինքն է:

Նրա հմուտ ղեկավարման շնորհիվ Մակեդոնական թագավորությունն իր հզորության, իսկ ինքը՝ փառքի գագաթնակետին է եղել: Նա հասել է այն ամենին, ինչին ձգտել է, իսկ հիմա ձեռնամուխ է եղել իր կյանքի գլխավոր գործին՝ դեպի Արևելք արշավանքին: Դեպի Արևելք արշավանքի նախապատրաստությունն ավարտված է եղել, զորքերն արդեն մերտեր են մղել են Փոքր Ասիայում, և ինքը, հենց որ ավարտվեր դստեր հարսանիքը, իր բանակով միանալու էր կռվողներին: Հին հեղինակների վկայությամբ՝ հարսանիքը վիթխարամասշտաբ է եղել, ամբողջ Հունաստանից անհամար հյուրեր են մասնակցել: Նա հարսանիքին միախառնել է աստվածներին մատուցվող հանդիսավոր զոհաբերություններ, ինչպես նաև որոշել է կազմակերպել ճոխ մրցույթներ ի պատիվ մուսաների: Մի խոսքով, նա ցանկացել է, որ այն հյուրերը, որոնք չեն ուզում մասնակցել հարսանեկան արարողությանը, թող աստվածներին երկրպագեն, եթե անաստված են, թող քեֆ անեն, եթե երկուսն էլ չեն ուզում, թող ըմբոշխնեն մրցույթները:

Հարսանիքի հաջորդ օրվա առավոտյան նախատեսված են եղել մրցույթներ, որոնց բացումն ազդարարող հանդիսավոր երթը սկսվել է արևածագին, ու Փիլիպոսը որոշել է բոլորին ապշեցնել իր հզորությամբ:

Ի պատիվ տասներկու աստվածների երթ է կատարվել: Մարտակառքերով տարել են դրանց արձանները: Փիլիպոսն հրամայել է 12 մարտակառքերի երթին միացնել նաև տասներեքերորդ մարտակառքը՝ իր արձանով, ու ինքն անձամբ քայլել է դրա հետևից՝ առանց շքախմբի, սպիտակ հագուստով: Ասել է, թե նա արդեն իրեն աստված է երևակայել:

Բայց նրան վիճակված չէր երկար ժամանակ աստվածային կարգավիճակում մնալ:

Ցանկանալով հավաքվածներին ցույց տալ, թե իր ժողովրդի միջավայրում իր համար ոչինչ սարսափելի չէ ու ինքը ոչ մի բանից չի վախենում, պահակախմբին ուղարկել է ու միայնակ է գնացել դեպի թատրոն: Թատրոնի ճանապարհին դաշունահարվել ու կարճ ժամանակ անց մահացել է: Ահա թե ինչ է գրում այդ մասին մ.թ. 2-րդ դարի պատմիչ Մարկոս Յուստինոսը. «Փառահեղ տեսարանների պակաս չի եղել. Փիլիպոսը գնում է դրանք տեսնելու առանց թիկնապահների ուղեկցության՝ երկու Ալեքսանդրների՝ որդու և փեսայի հետ: Օգտվելով դրանից՝ մակեդոնական ազնվականությանը պատկանող մի երիտասարդ՝ Պավսանիոս անունով, որը ոչ մեկի մեջ կասկած չէր հարուցել, կանգնում է նեղ անցումում ու դաշունահարում է Փիլիպոսին, երբ նա անցնում էր նրա մոտով»: Իսկ մեկ այլ պատմիչ՝ Դիոդորոս Սիցիլիացին, հետևյալն է գրել այդ դեպքի մասին. «Երբ Փիլիպոսն իր ընկերներին հանձնարարում է իրենից առաջ ընկած գնալ թատրոն, այն ժամանակ, երբ պահապանները տարածություն էին պահպանում, նա, տեսնելով, որ թագավորը մենակ է մնացել, նետվել է նրա վրա, դաշույնը նրա կողն է խրել, հետո վազել է դեպի դարպասի մոտ կանգնած ձիերը, որոնց նա նախապատրաստել էր փախչելու համար»: Այս տեղեկություններից կարելի է հանգել այն եզրակացության, որ սպանության պահին Փիլիպոսը լիովին միայնակ է եղել, պահակախմբին ինքն անձամբ թույլ չի տվել, որ իրեն ուղեկցի, իսկ քանի որ նեղ միջանցքով հնարավոր չի եղել, որ երեքով կողք կողքի անցնեն, որդին ու փեսան առաջ են անցել: Միջանցքում կանգնած Պավսանիոսը բացարձակապես կասկած չի հարուցել, և նրա այնտեղ հայտնվելը շատ բնական մի բան է համարվել: Բայց հետաքրքիրն այն է, որ մարդասպանին հետապնդել են ոչ թե Փիլիպոսի, այլ՝ թագաժառանգի թիկնապահները: Ալեքսանդրի թիկնապահները հասել են Պավսանիոսին ու տեղում սպանել, մինչդեռ կարող էին չսպանել, այլ ձերբակալել: Դեոդորոսը հստակ գրում է, թե Պավսանիոսին խոչընդոտել է խաղողի որթը, և նա ընկել է: Եվ, ըստ ամենայնի, նրան հենց խաղողի որթի մոտ էլ սպանել են, մինչդեռ խաղողի որթեր ո՛չ թատրոնում են աճում, ո՛չ էլ քաղաքի գլխավոր փողոցներում:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1526 | 0 | 0
Facebook