Durun lütfen yüklemiyor...
Վկոնտակտե

Makaleler

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԿԻՆՈԷԿՐԱՆՆԵՐԻՆ

12:21, cumartesi, 10 temmuz, 2021
ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԿԻՆՈԷԿՐԱՆՆԵՐԻՆ
    

    
10.07.2021/Քրիստինե ՍՏԵՓԱՆՅԱՆ/Nid.oragir
Այս ամսվա՝ հուլիսի 15-ից նիդերլանդական կինոթատրոններում ցուցադրվելու է Շառլ Ազնավուրին նվիրված AZNAVOUR, LE REGARD DE CHARLES («Ազնավուր, հայացք Շառլին») երաժշտական փաստագրական 76 րոպեանոց ֆիլմը։
Ֆիլմի հիմքում այն փաստն է, երբ 1948 թ. աշխարահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը Շառլ Ազնավուրին է նվիրում 16մմ տեսաժապավենով կինոնկարահանման սարք, որով Ազնավուրը նկարահանում է իր շարունակվող կյանքի հետաքրքիր դրվագներ: Մինչև 1982 թվականը Ազնավուրի խաղացած բազմաթիվ ֆիլմերում նկարահանված դերերը լրացնում են նրա անձնական օրագրի հավաքածուն: «Ազնավուր, հայացք Շառլին» ֆիլմի նյութը հենց նրա անձնական կինոարխիվից է: Ազնավուրը նկարահանել է իր կյանքը, կյանքը` որպես կինոնկար: Հանդիպումներ, իրադարձություններ, վայրեր, որտեղ նա ելույթներ էր ունենում, ընկերներ, սեր, դժվարություններ, ձախողումներ ու փառահեղ հաջողություններ:
Մահից մի քանի ամիս առաջ, նա Մարկ դի Դոմենիկոյի հետ որոշեց արխիվային նյութերից նկարահանել այս ֆիլմը` իր կյանքի ֆիլմը:
Նիդերլանդներում կինոթատրոններ կան Amsterdam, Den Haag, Rotterdam, Tilburg, Utrecht, Amersfoort, Arnhem, Breda, DelftEde, Eindhoven, Groningen, Haarlem, Helmond, Leeuwarden, Maastricht, Nijmegen, Schiedam, Zaandam, Zwolle քաղաքներում:
Հստակ է, որ Ազնավուրի մասին ֆիլմը ցուցադրվելու է Ամստերդամ և Հաագա քաղաքներում
Amsterdam քաղաքում.
Հուլիսի 15-ին ժ.12.10-13.41, մեծ դահլիճ,
Հունիսի 16-ին Pathé Tuschinski ժ.10: 40-12: 11
Den Haag քաղաքում.
Հուլիսի 15-ին Pathé Buitenhof ժ.12: 20-13: 56,
Հունիսի 16-ին Pathé Buitenhof ժ.14: 40-16: 16,
Հունիսի 18-ին Pathé Buitenhof 21: 40 23: 16
Մյուս քաղաքների կինոթատրոններում, և մնացած հաջորդող օրերին ցուցադրումները պլանավորման փուլում են:
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
797 | 0 | 0
Facebook