Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շահատակում է խանը Եվրոպան

15:04, perşembe, 01 temmuz, 2021
Շահատակում է խանը Եվրոպան
    
Շահատակում է խանը Եվրոպան․
Լոնդոնից Փարիզ, Պիտերից Մյունխեն
Եվ դեպի Հռոմ՝ սիրտն Ապենինյան,
Այս ցանկն ու կարգը ոնց պիտի կանխեն։
Ոտնագնդակի անթաքույց տոն է,
Կիևից հետո Սևիլյան քոնն է,
Ձեռքսեղմումների տեսություն կա, ուր
Շարժունակության թվերն էլ են զուր։
Միգրացիոն ալիք, լոգիստիկ հնարք,
Հասարակ մարդիկ կազմել են մի շարք,
Անտեր քովիդի ներածությունը,
Տարածքից տարածք և հոծությունը։
Պատվաստումներին թե դառնանք ու գանք,
Ի՞նչ են տարածել, որ աղի սգանք,
Շուրջ բոլորումին մեզ դեմքով գիտեն,
Մեզ թե չեն ատում, բայց պիտի զտեն։
Բարի հաջողում, ում վերջին օրն է,
Ում չարքաշ կյանքը էլ ահավոր է,
Աշխարհիս վրա տրտմություն իջավ,
Մի տեղից այլ տեղ մեկն էլ անց կացավ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
833 | 0 | 0
Facebook