Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երբ բոլորի սրտում ատելությունն է կուտակված լինում

21:36, pazartesi, 28 haziran, 2021
Երբ բոլորի սրտում ատելությունն է կուտակված լինում

Ֆրանսիայի Լյուդովիկոս 13-րդ թագավորի գահակալության վաղ շրջանում, երբ նրա խնամակալ էր նշանակված նրա մայրը՝ Մարի Մեդիչին, արքունիքում բարձր դիրքի է հասել Մեդիչիի հովանավորությունը վայելող Կոնսինո Կոնսինին, որին 1613 թվականին շնորհվել է «Ֆրանսիայի մարշալ» բարձրագույն կոչումը: Սրա գրեթե ամենազորությունը և դրանից բխած ամբարտավանությունը չափազանց զայրացրել է Լյուդովիկոսին, ազնվականությանն ու հասարակ ժողովրդին, մանավանդ որ Կոնսինին ազգությամբ իտալացի էր:

Կոնսինիին հնարավոր չի եղել կալանավորել, քանի որ նա ենթակայության ներքո շուրջ յոթ հազար զինվոր է ունեցել: Այսպիսի իրավիճակում անցանկալի մարշալից ազատվելու միակ ելքը, բնականաբար, սպանությունը պիտի լիներ: Լյուդովիկոսի հանձնարարությամբ այն տեղի է ունեցել 1617 թվականի ապրիլի 24-ին, Լուվրի կամրջի վրա: Լյուդովիկոս 13-րդը շնորհակալություն է հայտնել իր հանձնարարությունը պատշաճորեն կատարողներին. «Շատ շնորհակալություն, - ասել է նա, - այժմ ես թագավոր եմ»:

Կոնսինիին արագ թաղել են Սեն Ժերմեն Օքսեռուա եկեղեցում, բայց նրան ատող փարիզցիները դժգոհ են մնացել, քանի որ հնարավորություն չէին ունեցել մասնակցել նրա սպանությանը: Իրենց համակած ատելությանը հագուրդ տալու համար նրանք թաղման հաջորդ օրը գերեզմանից հանել են դիակը, այն քարշ են տվել մինչև Նոր կամուրջ, քարկոծել են, մահակներով ծեծել ու մի ոտքից կախել սյունից: Հետո կտրել են Կոնսինիի դիակի քիթը, մատները, ականջները և ամոթույքը: Այնուհետև նրանք հանել են նրա սիրտն ու կրակի վրա խորովել են: Նրա կնոջը մեղադրել են կախարդության մեջ և հուլիսի 8-ին հրապարակայնորեն գլխատել են: Նրանց ունեցվածքը, մասնավորապես երկու պալատները, բռնագրավվել են: Ժամանակագիրն ասում է, թե «Փարիզցիներն այդ օրերին կիսով չափ խելագար էին դարձել»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1067 | 0 | 0
Facebook