12 փաստ մաքուր էներգիայի մասին
Աշխարհը գնում է դեպի վերականգնվող էներգիայի: Պատճառը անվնաս, միանգամայն բնական և ավելի էժան լինելն է, քան չվերականգնվող ռեսուրսները, ինչպիսիք են՝ հում նավթը, ածուխներն ու գազերը: Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր, որոնք հեղաշրջել են մարդկության «վատ սովորությունները» ՝ զարկ դնելով դրանց տարածումը ամբողջ աշխարհով: 1. Տեսնելով բնական էներգիայի աղբյուրներից օգտվելու առավելությունները, այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Walmart-ը ու Microsoft-ը, ներդրել են իրենց միջոցների զգալի մասը արևային և քամու մարտկոցների արտադրության մեջ: 2. Եվրամիությունը, բացառությամբ Լեհաստանի ու Հունաստանի, հայտարարել է, որ կդադարեցնի բոլոր ածուխային աշտարակների կառուցումը: 3. Առաջին արևային փուչիկը, որը ստացել է Ballon ORA անվանումը, թռիչքի մեկնարկը եղել է Ֆրանսիայի Անտարկտիկայի Դյումոն դ'Ուրվիլ կայարանից 2011թ.-ի հունվարին ուսանողների, գիտնականների և ճարտարագետների համատեղ թիմի կողմից: 4. Առաջին արևային վահանակը հայտնագործվել է 1941 թվականին: Իսկ առաջին առևտրային վահանակը թողարկվել է Bell Laboratories-ի կողմից 1954 թվականին: Արևային էներգիան այժմ աշխարհում ամենամատչելի և ամենատարածված էներգիայի աղբյուրն է համարվում: Արևային վահանակների օգտագործումը մեր ժամանակներում շատ արդյունավետ միջոց է շրջակա միջավայրի պահպանության համար: 5. Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետազոտությունների, 2050թ. մաքուր էներգիան կբարելավի աշխարհի էներգետիկ կարիքների 95%-ին: 6. Վերջերս հեծանիվների փոխարինման ծրագիրը զգալիորեն աճել է ամբողջ աշխարհում: Ծրագիրը գործում է 56 երկրների ավելի քան 800 քաղաքներում: 8. Եթե մենք լիովին օգտվենք արևի լիարժեք էներգիայից, ապա մեկ արևային ժամը կարող է բավարար լինել, որպեսզի ամբողջ աշխարհն օգտվի էներգիայից 1 ամբողջ տարի: 9. Մաքուր էներգիան հիանալի միջոց է լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու համար: 10. 1955 թ.-ի օգոստոսի 31-ին Ուիլյամ Գ. Կոբը General Motors Corp-ից ցուցադրում է իր 15 դյուրմանոց Sunmobile-ը՝ աշխարհում առաջին արևի էներգիայով աշխատող մեքենան: 12. Արևի ամենամեծ հզորությունը գտնվում է Mojave Desert-ում, 3, 500 ակր հողի վրա և+ պատկանում է NRG Solar, Google և Bright Star Energy ընկերություններին:
|
Abone ol ve malalelerin yayınla: